пятница, 26 февраля 2021 г.

Փետրվար ամսվա հաշվետվություն



Ուսումնական նախագծերի ամփոփումներ 


Այլ աշխատանքներ
Ուսումնական ճամփորդություններ

понедельник, 22 февраля 2021 г.

Մայրենիի օրեր. նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 16-մարտի 13
Նախագծի մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլ ցանկացողներ 

Նպատակ՝
  • Անդադարձ հայերենի տարբեր շերտերին
  • Մայրենի լեզվի պահպանման խնդրի արժևորում
  • Մայրենի լեզվի զարգացման միտումների ուսումնասիրություն
  • Մայրենի լեզվի պահպանում
  • Լեզվական իրողությունների քննարկում 

четверг, 18 февраля 2021 г.

Թումանյանի ծննդյան օրն Արուճում

Փետրվարի 19-ը միշտ առանձնահատուկ օր է եղել, հատկապես երբ աշխատում ես մի կրթական հաստատությունում, որի այլընտրանքային ծրագրի ակունքներում Թումանյանն է: 
Կարդում և տարածում ենք Թումանյան: Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Արուճ, որտեղ բազմաթիվ անգամներ եղել են սեբաստացիական ճամփորդ խմբերը: 
Մեզ ընդունեցին սիրով: Արուճի տարատարիք սովորողների հետ հանդիպեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում, ծանոթացանք, զրուցեցինք: 
Միասին Թումանյան ենք ընթերցում. 
Արուճցիները պատմեցին Թումանյանից, իսկ հետո երգեցինք ,,Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա,,....
Քայլեցինք եկեղցու բակում, ծանոթացանք ճարտարապետությանը, բնակիչները պատմեցին որոշ մանրամասներ տարածքի, եկեղեցու և Արուճի սովորությունների մասին: 
Քննարկեցինք նաև հետագա հնարավոր համագործակցությունը՝ փոխանցելով ,,Բլեյան ,, բաց ցանցի բլոգի հասցեն, ակումբային ծրագրերի մանրամասները: 

Թումանյանի ծննդյան օրն Արուճում


Նախագծի իրականացման  օրը՝ փետրվարի 19
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ 
  • կապեր հաստատել Արուճի դպրոցի հետ
  • ,,Հակաբացիլ Թումանյան,,. կարդում և տարածում ենք 
  • Թումանյանի ծննդյան օրը՝ Թումանյանով...
Նախապատրաստական աշխատանք
  • Պայմանավորվածությունների ձեռք բերում
  • Միասնական ընթերցման նյութերի ընտրություն
  • Սովորողների հետ քննարկում, պատրաստական աշխատանքներ: 

воскресенье, 14 февраля 2021 г.

Բառարանային ֆլեշմոբ


Բառարանային ֆլեշմոբ- նախագիծ

Նախագծային աշխատանքներ

вторник, 9 февраля 2021 г.

Կարդում ենք Տերյան




Կարդում են 6-7-րդ դասարանի սովորողները.

понедельник, 8 февраля 2021 г.

Մշակութային Գյումրի. եռօրյա ճամբար


Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 19-21

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Երևան-Արուճ-Մաստարա-Գյումրի-Մարմաշեն-Գյումրի-Երևան: 
Գիշերակացը՝  Գյումրում հյուրատանը, հասցեն՝ Ղանդիլյան 49

Ճամփորդության նպատակը՝
  • Ծանոթանալ մշակութային Գյումրիին, ճարտարապետությանը
  • Քայլք-զբոսանք Գյումրիում. ձմռային Գյումրին
  • Գյումրեցիք. տեսապատումներ
  • Ընթերցումներ Գյումրու փողոցներում
  • Կրթական փոխանակումներ
  • Միդլ TV-ի նկարահանումներ

воскресенье, 7 февраля 2021 г.

Բառարանաընթերցման, բառարանաստեղծման ֆլեշմոբ. Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 7-9
Մասնակիցներ՝ 6-7- րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 
  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Ձմեռային ծիսական Արատես. հաշվետվություն


Հունվարյան ճամբարն ամփոփեցինք Արատեսում՝ մեզ հետ տանելով Ղափամայի ծեսը: 
Պատմում ենք.

Նորից Արատեսում


Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարում սովորողների առաջարկով ծնվեց Արատեսյան նախագիծը: Առաջիկայում հունվարյան ստուգատեսային ճամբարն ամփոփող Ղափամայի ծեսն է, որն էլ դարձավ մեր Արատեսյան ճամբարի հիմնական նախագիծը: Նախորդ այցելության ժամանակ Հարիսայի ծեսը մեզ հետ տարել էինք Արատես. այս անգամ մեզ էր սպասում համեղ Ղափաման: 

среда, 3 февраля 2021 г.

Հանդիպում Վահագն Վարդանյանի հետ


Կրթահամալիրի դասավանդողների, սովորողների մի խմբով հանդիպեցինք Հոնկոնգի «Չինական (Հան) ակադեմիա» կրթահամալիրի միջազգային տնօրեն Վահագն Վարդանյանի հետ: Մեկ ժամանոց հանդիպումն անցվա շատ հետաքրքիր: 
Վահագն Վարդանյանը սկզբում  մի փոքր խոսեց Արևելքի երկրներից, այնտեղ ապրող ազգերի առանձնահատկություններից, կրթական համակարգից, այնուհետև պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: