вторник, 28 марта 2023 г.

Լեզվագործունեություն. նախագիծ


Մասնակիցներ ՝ մուտքի ճամբարի սովորողներ
Օրը, ժամը՝ մարտի 30, 10: 35-11: 05
Նպատակը՝ զարգացնել լեզվական մտածողությունը

Անհրաժեշտ իրեր՝ անհատական համակարգիչ, word ծրագիր/ եթե չեն կարողանում օգտագործել բլոգները/։ 

Առաջադրանքներ 

1. Ո՞ր բառն է շարքում «օտար» ։

Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։  


Ապրիլ ամսվա նախագծեր


Ուսումնական նախագծեր 
  • Կարդում ենք Աղայան
  • Ներսես Շնորհալի
  • Կարդում ենք Սահյան 
Շուրջտարյա նախագծեր 
  • Պատուհան․ ամսագիր
  • Կարդում եմ TV
  • Ընկերներ TV
  • Բու TV
  • Հեքիաթասեր ռադիո
Ուսումնական ճամփորդություններ 
  • Հայրենագիտական ճամփորդություն դեպի Կապուտան․ ապրիլի 15

понедельник, 27 марта 2023 г.

Ուսումնական գարուն


Ժամանակահատված՝ մարտի 27- ապրիլի 2

Առաջադրանքներ 

6-րդ դասարան 
  1. Կարդա՛ ընտրածդ գիրքը, ներկայացրո՛ւ հիմնավորված կարծիքդ գրքի մասին՝ անդրադառնալով գաղափարին, կերպարներին։ 
  2. Կամ էլ կարող ես կարդալ Վիլհելմ Հաուֆի ,,Թզուկ քիթը,, հեքիաթը։ 
  3. Դիտե՛ք ,,Թզուկ քիթը,, մուլտֆիլմը։ Մուլտֆիլմը կքննարկենք ապրիլի 3-ին։ 

Կարդում ենք Բակունց


Նախագծի նկարագրություն։
Աշխարհը գեղեցիկ տեսնող Բակունցն իր ստեղծագործություններում պատկերել է գյուղը, հայրենի բնությունը, գյուղում ապրող մարդկանց կյանքը, գյուղացու հոգու գեղեցկությունը։ Բակունցի գունագեղ ստեղծագործությունները, պատկերները նոր և հետաքրքիր աշխարհ են բացում գրականություն սիրող սովորողների համար։ Բակունցյան աշխարհը իր գեղեցկությամբ սկսում ենք ուսումնասիրել  Միջին դպրոցից։ 

Նախագծի նպատակը՝ 
  • ծանոթանալ Բակունցի գունագեղ աշխարհին, 
  • ընթերցել ստեղծագործությունները, 
  • բակունցյան պատկերներով ձևավորել գեղագիտական ճաշակ,
  • զարգացնել վերլուծական մտածողությունը։ 
Նախագծի խնդիրները՝ 

суббота, 25 марта 2023 г.

Անհատական աշխատաժամանակ․ մարտի 27- 31


Մարտի 27
09:00-09: 20` ընդհանուր պարապմունք
09:20-10:00` քննարկում մանկավարժական խորհրդով
10:00-11:00`  դասասենյակի մաքրություն
11:00-12:20`  էլ․ փոստի նամակների ստուգում, պատասխանում, աշխատանք մանկավարժական հոդվածի վրա
12:20-12: 50` ընդմիջում
13:00-14:00` հավաք մասնախմբով՝ ըստ որոշված օրակարգի
14:00`  անհատական աշխատանք ՝ ապրիլ ամսվա նախագծերի կազմում։ 

понедельник, 20 марта 2023 г.

TV նախագծերի ստեղծում


Ժամանակակից աշխարհի կարևոր առանձնահատկություններից մեկն արագ զարգացող տեխնոլոգիաներն են։ Սա նշանակում է, որ բազմաթիվ ոլորոտներ ուղղակի չեն կարող չազդվել դրանից կամ իրենց վրա չկրել այս զարգացումը։ Առաջին դասարան եկող սովորողն, առանց որևէ դասընթացի, տիրապետում է մեդիատեխնոլոգիաներին, կարողանում է իր առօրյայում կիրառել դրանք, օգտվել դրանցից։ Մեդիատեխնոլոգիաները ներդրվել են  բոլոր ոլորտներում, դարձել են մեր առօրյայի կարևոր մասը, և այս համատեսքստում կրթությունը չի կարող անմասն մնալ դրանից, շարունակվել նախկինի պես։ Ավելին՝ կրթության ոլորտն ամենաշատը պետք  է կրի այդ ազդեցությունը։ Տեխնոլոգիական անընդհատ զարգացումները,  սոցկայքերը, «մեդիաթրենդները» փոխում են սովորողների հետաքրքրությունները, առաջնային դարձնում մեդիաաշխարհը՝ իր տարբեր դրսևորումներով։ Այսօրվա սովորողը շատ է տարբերվում նախորդ տարվա սովորողից, առավել տեղեկացված է, առավել զարգացած։ Եվ այսօրվա սովորողին հետաքրքրելու, ուսումնական գործընթացում ընդգրկելու համար անընդհատ պետք են նոր մտքեր, նոր նախագծեր, ստեղծականություն ամեն ինչում, ծանոթ երևույթների, հետաքրքրությունների ներառում առօրյա աշխատանքում։

четверг, 16 марта 2023 г.

Չարենցաբույր օր

 


Մարտի 13-ը՝ Չարենցի ծննդյան օրը, իսկական տոն է բոլոր չարենցասերներ, գրականություն սիրողների համար։ Եվ օրը իսկապես տոն դարձավ, քանի որ Երևանում կարելի է հանդիպել տասնյակ Չարենց ընթերցող-տարածող  խմբերի։ Ամեն տարվա պես այցելեցինք Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Չարենցի ,,Ամբոխները խելագարված,,  արձանի սյուժեով ստեղծված հուշարձանի մոտ։ Այնտեղ էր նաև պատվո պահակախումբը, ինչն ավելի հանդիսավոր էր դարձնում ծննդյան բազմաթիվ տոնակատարությունները ։ Հուշարձանը ընդհանուր հավաքատեղի է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են օրը։  Կրթահամալիրի սովորողներից բացի այլ դպրոցներից նույնպես մասնակիցներ կային՝ իրենց ընթերցողական նախագծերով։ 

среда, 15 марта 2023 г.

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Աղբյուրը

суббота, 11 марта 2023 г.

Չարենցյան ֆլեշմոբ


Օրը՝ Մարտի 13, Չարենցի ծննդյան օրն է։ 
Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ 

Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Երանուհի Խլղաթյան

Երթուղին՝ Չարենցյան ընթերցումներով քայլք Չարենցի ,,Ամբոխները խելագարված,, ստեղծագործության սյուժեով ձուլված արձանից /Ալեք Մանուկյան/  Չարենցի տուն-թանգարան։ 

Նպատակը՝ կարևորել Չարենցի ծննդյան օրը, կարդալ և տարածել Չարենց։ 

Ընթացքը՝

четверг, 9 марта 2023 г.

Փրկիչը՝ տարեկանի արտում

Այս գիրքը կարող է Ձեզ հայտնի լինել ,,Տարեկանի արտում,անդունդի եզրին,, վերնագրով: Եթե չեմ սխալվում, դա տպագրվել էր խորհրդային տարիներին և թարգմանվել՝ ռուսերենից: Վերջին տարիներին գիրքը թարգմանվեց բնագրից և վերնագիրը ևս փոխվեց: Չեմ կարող ասել, թե ինչքանով է ճիշտ երկրորդ վերնագիրը, բայց կփորձեմ այն բացատրել նյութիս վերջում:
Այսպես, գիրքը պատմում է Հոլդն Քոֆիլդի մասին կամ նրա կյանքի մի քանի օրվա մասին:  Ընդ որում՝ ամեն ինչ ներկայացված է մանրամասն: Ընթերցելը ձանձրալի չէր, բայց չեմ կարող ասել, թե մեծագույն բացահայտումներ արեցի, թեև այդպիսիք քիչ չէին:

понедельник, 6 марта 2023 г.

Միասնական ընթերցման բանաստեղծություններ․ Չարենց


ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

среда, 1 марта 2023 г.

Կարդում ենք Չարենց Չարենցի կամարում


Ճամփորդության օրը՝ մարտի 13
Վայրը՝ Չարենցի կամար- Գառնի
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ 
Պատասխանատուներ՝ Երանուհի Խլղաթյան, Տաթև Աբրահամյան

Ճամփորդության նպատակը՝ 
  • Կարդում և տարածում ենք Չարենց
  • Չարենցին ծննդյան օրը Չարենցի հետ
  • Հայրենագիտություն։ 
Երթուղի՝ Երևան- Չարենցի կամար- Գառնի -Երևան։