Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր: Եվ ապրում էր Փղիկն Աֆրիկայում և ամբողջ մայրցամաքը լցրել էր իր անհագ հետաքրքրասիրությամբ: Նա հարցնում էր բարձրահասակ մորաքույր Ջայլամին, թե ինչու են նրա պոչի փետուրները հենց այդպես աճում, և բարձրահասակ մորաքույրը՝ Ջայլամը, հարվածում էր նրան իր կոշտ-կոշտ մագիլներով: Կամ հարցնում էր հորեղբորը՝ Ընձուղտին, թե ինչպես է նրա մաշկը դարձել բծավոր, և հորեղբայրը՝ Ընձուղտը նրան աքացի էր տալիս իր ծանր-ծանր սմբակներով: Բայց Փղիկը դեռ լի էր անհագ հետաքրքրասիրությամբ: Ապա հարցնում էր հորաքույր Գետաձիուն, թե ինչու են նրա աչքերը կարմիր, և հաստ հորաքույրը՝ Գետաձին, նրան հարվածում էր իր լայն-լայն սմբակով: կամ հարցնում էր փրչոտ քեռի Շնագլուխ կապկին, թե ինչու սեխերը հենց այդպես համ ունեն, և փրչոտ քեռին՝ Շնագլուխ Կապիկը, նրան շփշփացնում էր իր մազոտ-մազմզոտ թաթով: բայց փղիկը դեռ լի էր անհագ հետաքրքրասիրությամբ:
четверг, 30 января 2014 г.
вторник, 28 января 2014 г.
Թե ինչպես ընձառյուծը դարձավ բծավոր
Շատ դարեր առաջ, երբ բոլոր կենդանիները միագույն էին, Ընձառյուծն ապրում էր Բարձր Սարահարթ կոչվող վայրում: Հիշի՛ր, դա Ցածր Սարահարթը չէր, ոչ էլ Անբերի Սարահարթը, այլ բացարձակ մերկ, տոթ արևակեզ Բարձր Սարահարթը, որտեղ կային ավազ, ավազագույն ժայռեր և միմիայն ավազադեղնավուն խոտի փնջիկներ: Ընձուղտը, Հարավաֆրիկյան Այծքաղը, Պտուտակապոզ Կուդուն, Արագավազ Այծեղջյուրն ու Զեբրը նույնպես ապրում էին այնտեղ և բացարձակապես ավազադարչնագույն էին: Բայց Ընձառյուծը՝ կանաչադեղնավուն կատվանման մի գազան, ամենաավազադարչնագույնն էր և չէր զանազանվում Բարձր Սարահարթի բացարձակ դեղնամոխրադարչագույնից: Սա ձեռնտու էր Ընձուղտի, Զեբրի և մնացածների համար, քանի որ Ընձառյուծը պառկում էր բացարձակ դեղնամոխրադարչնագույն քարի կամ խոտի փնջի վրա, և երբ Ընձուղտը, Զեբրը, Հարավաֆրիկյան Այծքաղը, Արագավազ Այծեղջյուրը, Եղջերավոր փոքրիկ Ժեռայծը կամ Բծավոր քարայծն անցնում էին կողքով, նա ցատկում էր լեղապատառ անելով նրանց, դե իհարկե, նրանց լեղին պատռվում էր: կար նաև աղեղնազեն մի Եթովպացի /այն ժամանակ բացարձակ մոխրադարչնադեղնավուն/, ով Ընձառյուծի հետ ապրում էր Բարձր Սարահարթում: Նրանք միասին էին գնում որսի: Եթովպացին՝ նետ ու աղեղով, Ընձառյուծը բացարձակ ատամներով ու ճանկերով, այնպես որ Ընձուղտը, Հարավաֆրիկյան Այծքաղը, Պտուտակապոզ կուդոն, Աֆրիկյան վայրի ձին և մնացած բոլոր կենդանիները, չգիտեին ուր կորչել: Նրանք իսկապես չգիտեին:
ՀԻՆԳ ՍԿԶԲՈՒՆՔ
Զորավարը նա է, ով իր էության մեջ զուգակցում է քաղաքացիական առաքինությունները և ռազմական արիությունը:
Զորքի արարիչը նա է, ով համատեղում է վճռականությունը և ճկունությունը:
Զորավարի մասին խորհելիս մարդիկ սովորաբար միայն քաջությունն են վկայակոչում: Սակայն քաջությունը զորավարի սոսկ մեկ հատկանիշն է: Սովորաբար նա, ով օժտված է միայն քաջությամբ, թեթևամտորեն նետվում է մարտի առանց կշռադատելու, թե ինչն է շահավետ, իսկ դա անչափ վնասակար է: Ուստի և առկա են հինգ սկզբունքներ, որոնց պետք է հետևի զորավարը. ղեկավարում, նախապատրաստություն, վճռականություն, զգուշավորություն, զսպվածություն:
ՈՒ ՑԶԻ
Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ:
суббота, 25 января 2014 г.
Թե ինչպես ռնգեղջյուրի կաշին դարձավ ծալքավոր
Մի ժամանակ Կարմիր ծովի անմարդաբնակ կղզում բնակվում էր մի Փարսի, որի գլխարկը արևադարձային զարմանահրաշ ճառագայթներ էր արձակում: Փարսին ապրում էր Կարմիր ծովի ափին և ոչինչ չուներ, բացի գլխարկից, դանակից ու վառարանից, որին, հատկապես քեզ, արգելված է ձեռք տալ: Մի օր նա վերցրե ալյուր, ջուր, հաղարջ, սալոր, շաքար, համեմունքներ ու նման բաներ և պատրաստեց երկու ոտնաչափ երկարության և երեք ոտնաչափ հաստության մի թխվածք, որն անշուշտ, առաջնակարգ խմորեղեն էր: Այ քեզ հրաշք: Փարսին խմորը դրեց վառարանին, քանի որ դրանից օգտվելու իրավունք ուներ, եփեց, եփեց, եփեց, մինչև թխվածքը կարմրեց ու սկսեց ախորժագրգիռ բուրմունք արձակել: Փարսին պատրաստվեց ուտելու, բայց հենց այդ պահին Ամբողջովին Անմարդաբնակ Կղզու խորքից եկավ մի Ռնգեղջյուր՝ եղջյուրը քթին, խոճկորի աչքերով և անկիթ շարժուձևերով: Այդ օրերին ռնգեղջյուրի կաշին պիրկ նստած էր վրան և ծալքեր չուներ: Իսկ և իսկ Նոյյան Տապանի Ռնգեղջյուրը, բայց, իհարկե, շատ ավելի խոշոր: Միևնույնն է, նա անկիրթ էր և՛ Նոյի ժամանակ, և՛ այժմ և երբեք էլ չի փոխվի:
-Ո՞նց թե,- ասաց Ռնգեղջյուրը:
среда, 22 января 2014 г.
Թե ինչպես ուղտը դառավ սապատավոր
Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր, և Կենդանիները նոր-նոր էին աշխատում մարդու համար, մի Ուղտ կար, որը աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող Անապատում, մանավանդ՝ ինքն էլ Ոռնացող էր: Այս ահավոր ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, մոշ ու փուշ, կաթնախոտ ու մոլախոտ, և երբ մեկը փորձում էր խոսել հետը, շարունակ կրկնում էր . ,,Ուզ, ուզ,,:
Մի երկուշաբթի առավոտ Ձին, թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ նրա մոտ.
-Ուղտ, այ Ուղտ, դուրս արի մեզ նման վազիր:
-Ուզ, ուզ:
Ձին գնաց ու պատմեց Մարդուն:
Որոշ ժամանակ անց, մի փայտի կտոր բերանին, եկավ Շունը:
-Ուղտ, այ Ուղտ, արի, մեզ նման իրեր տար ու բեր:
-Ուզ, ուզ:
вторник, 21 января 2014 г.
Թե ինչպես վերափոխվեց կետի կոկորդը
Վաղուց, շատ վաղուց, իմ Սիրելի Փոքրիկ, ծովում ձուկ ուտելով՝ ապրում էր մի կետ: Նա կերավ աստղաձկանն ու ձողաձկանը, խեցգետնին ու աքերինին, տափակաձկանն ու գայլաձկանը, կատվաձուկ ամուսիններին, թյունիկին ու փյունիկին և նույնիսկ իսկական, ամենաիսկական ոլոր-մոլոր օձաձկանը: Նա իր մեծ բերանով կերավ իրգտած բոլոր ձկներին, ա՛յ այսպես՝ հա՛փ: Եվ այդ մեծ ծովում մնաց մեկ հատիկ ձուկ՝ Խորամանկ Ձկնիկը, որը վտանգից խույս տալու համար լողում էր Կետի աջ ականջի հետևում:
Կետը, կանգնելով պոչի վրա, ճչաց.
-Ես սովա՜ծ եմ:
Խորամանկ ձկնիկը բարակ, խորամանկ ձայնով հարցրեց.
-Ազնվազարմ ու վեհա՛նձն Կետազգի, դու երբևէ մարդ կերե՞լ ես:
-Ո՛չ, իսկ դա ի՞նչ բան է:
воскресенье, 19 января 2014 г.
Ազատությունը գալիս է ցավի միջոցով...
Հենց գալիս է անտանելի ցավը, հայտնվում է իմ վիշապը: Նա անուն ունի, բայց չի կարելի բացահայտ ասել: Նա բոլորովին նման չէ սովորական նկարների վիշապներին, բոլորովին այլ է: Նա աննման է: Իմաստուն է և բարի: Նա խիստ է, որովհետև երբեք չի գա, եթե ես փորձեմ խորամանկել: Նա գիտի` երբ են սպառվում ուժերս և երբ այլևս չեմ դիմանում ցավին:
Այսօր նա եկավ և երկար նայեց ինձ քնքուշ հայացքով: Հետո հոգոց հանեց և կամաց ասաց.
Այսօր նա եկավ և երկար նայեց ինձ քնքուշ հայացքով: Հետո հոգոց հանեց և կամաց ասաց.
-Ազատությունը գալիս է միայն ցավի միջոցով: Հաղթահաիր դա և դու ազատ կդառնաս:
-Ինչո՞ւ է այդպես: Հնարավոր չէ՞ ուրիշ կերպ հասնել ազատության:
вторник, 14 января 2014 г.
Մի քիչ հոգեբանության մասին
Գլուխը լիովին բարձրացնելը ցույց է տալիս ինքնավստահություն, գերագնահատում, նաև մեծամտության,ինքնագիտակցության առկայության նշան է :
Գլուխը կողքի թեքելը ցույց է տալիս սեփական ակտիվության մերժում, այդպիսին մարդիկ զրուցելիս ամբողջովին բաց են:
Թուլացած, կռացրած գլուխը անկամության, լարվածության նշան է:
понедельник, 13 января 2014 г.
Կիրակնօրյա 10 խորհուրդ
1. Ամեն օր մտածեք, թե հանուն ինչի եք ծնվել, որն է ձեր տեղն այս կյանքում, որն է ձեր կանքի իմաստը...մտածեք այնքան մինչև կասեք «Ես ծնվել եմ այս խնդիրը լուծելու, այս բանն անելու համար»:
2. Եղեք կատարյալ անկեղծ ինքներդ ձեզ հետ...եթե իսկապես սոված եք, կերեք, ծարավ եք՝ խմեք... եթե սրիկայություն եք արել խոստովանեք ինքներդ ձեզ ու ներողություն խնդրեք նրանից ում նկատմամբ դա արել եք, անկեղծորեն գնահատեք ձեր արտաքինը, խելքը, բնավորությունը...ու միշտ հիշեք, որ անընդհատ կարող եք կատարելագործվել: Մի խաբեք ձեզ և ուրիշներին: Կեղծ գոյությունը հանգեցնելու է ինքնաատելության(շատ հաճախ չգիտակցված)՝ իր սարսափելի հետևանքներով:
суббота, 11 января 2014 г.
Դիջիպատում 2013
2013 թվականը փոփոխությունների տարի էր: Փոփոխությունները չափազանց շատ էին, որոնք բեկում մտցրեցին իմ կյանքում:
Տարվա ձեռքբերումը և առաջին փոփոխությունը
առանց տետրի ու գրիչի աշխատելն էր:
Արդեն մայիսին ես և իմ սովորողները
պատկերացնում էինք <<Նոթբուքն ինձ դասընկեր>> ծրագրի աշխատանքները, իսկ սեպտեմբերից սկսած ամբողջովին մեդիաուսուցմանն անցանք:
Երկրոդ ձեռքբերումը նախագծային ուսուցումն էր: Արդեն ասված էր, որ պետք է ուսուցումը կատարվի նախագծերի միջոցով: Ճիշտ է, սկզբում դժվար էր, բայց հետզհետե ավելի պարզ դարձավ ու զգացվեց նախագծային աշխատանքի արդյունավետությունը: Տարվա ընթացքում իրականացրել ենք բավականին նախագծեր: Դրանցից կարծում եմ ավելի հաջողվածներն են ստորև նշվածները:
четверг, 9 января 2014 г.
Հետաքրքիր պատմություն Չապլինի մասին
Մեծանուն դերասան Չարլի Չապլինը մի անգամ տուն վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա ժամացույց: Անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպե՞ս, ինչ հանգամանքներում է հայտնվել այդ չհափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում...
Չգտնելով պատասխան նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:
Նամակում գրված էր. «Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ: Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն որոշեցի այն նվիրել Ձեզ»:
Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին: նրաք չգտան գրպանահատ «ռոբին հուդին»:
Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Ոստիկանությունը որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:
Չգտնելով պատասխան նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:
Նամակում գրված էր. «Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ: Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն որոշեցի այն նվիրել Ձեզ»:
Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին: նրաք չգտան գրպանահատ «ռոբին հուդին»:
Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Ոստիկանությունը որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:
понедельник, 6 января 2014 г.
суббота, 4 января 2014 г.
пятница, 3 января 2014 г.
Ինչո՞ւ է ձյունը սպիտակ
Եղել է դա շատ վաղուց, երբ մեր ամբողջ Երկիր մոլորակը բոլորովին
անգույն էր: Այդ ժամանակ ապրում էին չորս քույրեր, չորս մեծ վարպետներ: Նրանց անվանում
էին Ձմեռ, Գարուն, Ամառ, Աշուն: Ձմեռը քույրերից ամենամեծն էր ու ամենաիմաստունը, Գարունն ամենաուրախն էր ու ամենաշարժունը, Ամառն
ամենագեղեցիկն էր ու ամենաանշտապը, իսկ Աշունը մտածկոտ էր և տխուր:
четверг, 2 января 2014 г.
среда, 1 января 2014 г.
Գարեգին Նժդեհ
Այսօր ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Հատկապես մեծ է նրա դերը հայոց պատմության մեջ: Մեծ հայն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին: Նժդեհը հանդիասանում է նաև Ցեղակրոն շարժման հիմնադիրը: Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ:
Подписаться на:
Сообщения (Atom)