Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
суббота, 30 ноября 2019 г.
среда, 27 ноября 2019 г.
Մթնաձոր
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
вторник, 26 ноября 2019 г.
Աշնանային ընթերցումներ
Գոհար Ստեփանյան . Կոմիտաս
Դավիթ Արտենյան . աշնանային բանաստեղծությունների ընտրանի
Լուիզա Արտենյան, Մարիա Ոսկանյան , Տերյան, աշնանային բանաստեղծությունների ընտրանի
Խեչոյան Հակոբ. Տերյան, ընտրանի 1, 2, 3, 4
Մարիա Ոսկանյան . Կոմիտաս ,,Աշուն կյանք,,
Սերգեյ Մանուկյան ,,Աշնան տրտմություն,,
Էրիկ Սմբատյան .Համո Սահյան ,,Ուշ աշնան երգը,,
Դավիթ Հարությունյան . Աշնան մեղեդին
Արևիկ Արզումանյան ,,Աշնան հրդեհն է գալարվում,,
Խեչոյան Հակոբ. Տերյան, ընտրանի 1, 2, 3, 4
Մարիա Ոսկանյան . Կոմիտաս ,,Աշուն կյանք,,
Սերգեյ Մանուկյան ,,Աշնան տրտմություն,,
Էրիկ Սմբատյան .Համո Սահյան ,,Ուշ աշնան երգը,,
Դավիթ Հարությունյան . Աշնան մեղեդին
Արևիկ Արզումանյան ,,Աշնան հրդեհն է գալարվում,,
понедельник, 25 ноября 2019 г.
воскресенье, 24 ноября 2019 г.
Հատվածներ առավոտյան ընդհանուր պարապմունքից
Այս շաբաթ առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն էինք...
Ներկայացնում եմ հատվածներ պարապմունքից...
Ներկայացնում եմ հատվածներ պարապմունքից...
среда, 20 ноября 2019 г.
вторник, 19 ноября 2019 г.
Դեպի Գառնի և Հավուց թառ
Արշավի նախապատրաստում։ Սա հերթական ճամփորդություն չէր, սա ամբողջական, լիարժեք արշավ էր։ Ճամփորդությունը և արշավը ինչ-որ տեղ հատվում են, իհարկե, բայց այս մեկօրյա նախագծում գերիշխող էր հենց արշավը, հայրենագիտական քայլքը։
Այս ուղղությամբ արշավելու մասին մտածում էինք վաղուց, սակայն միայն Գառնի կամ Գեղարդ այցելությունը չէր կարող լիներ, ուզում էինք գտնել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա լիարժեք վայելել, տեսնել աշունը, քայլել, հիանալ աշնանով, ծանոթանալ բնակավայրի մշակույթին, կենցաղին։ Եվ այսպես համացանցային փնտրտուքները բրեցին Գառնի-Հավուց թառ երթուղու ընտրությանը։ Այնուհետև հետագա նախապտրաստական աշխատանքներ, տեղեկացում, հետաքրքրվողների խմբի հավաքում, ծանոթություն տեղանքին, նյութերի նախապատրաստում, գործընկեր դպրոցի հետ կապի հաստատում, համատեղ աշխատանքի պլանավորում։
Համագործակցություն։ Նախագիծն ամբողջացելուց հետո որոշեցինք գտնել որևէ գործընկեր դպրոց, համատարիք մի խումբ, ովեր կօգնեն իրականացնել։ Իհարկե, տարածքը լավ կճանաչի տեղացին, լավ կներակայացնի, կպատմի հենց տեղաբնակը։ Համացանցից գտանք Գառնիի բնավանաի դպրոցի տվյալները, խոսեցինք դպրոցի տնօրենի հետ, ով փոխանցեց պատմության ուսուցիչ Արմինեի տվյալները։ Քիչ անց զանգեց Արմինեն և սիրով պատրաստակամություն հայտնեց իր դասղեկական դասարանով միանալու, մեզ հետ բարձունքը հաղթահարելու, իրենց բնակավայրը ներկայացնելու։ Արշավին մեկ օր էր մնացել, զարմանալի արագությամբ հավաքվել էր խումբը, պատրաստ քայելու, պատրաստ ներկայացնելու, նախապես կարդացած և պատրաստված։ Հայրենագիտական քայլքը որպես դպրոցական էքսկուիսիայի այլընտրանք, ոչ թե անիմաստ ծախսերի իրականացնում, խնջույքի կազմակերպում, այլ քայլք, ճանաչում, շփում։
Արշավի ընթացքը: Պայմանավորված ժամին Գառնիում էինք, միասին շրջեցինք, հետո նստոտեցին կանաչ թփերի մեջ, Գառնիի սովորողները մեզ պատմեցին Գառնիի մասին, իսկ մենք լրացումներ արեցինք: Հետո միասին նախաճաշեցինք և պատրաստվեցինք քայլելու:
Դեպի Հավուց թառ քայլեցինք երեք ժամ, հետաքրքիր ճանապարհ է, Խոսրովի անտառով, զրուցեցինք : Հավուց թառի մոտ գյուղացիները հաճախ գնում են ուխտագանցության, այսօր էլ մարդաշատ էր: Վերևում ընդմիջելուց, վանական համալիրով շրջելուց հետո հավաքվեցինք մի տեղ, որտեղ մեր գործընկերները պատմեցին բնակավայրի մասին, միասին երգեցինք, հետո քայլեցինք ետ: Սրանով սկսվեց մեր ընկերությունը:
Եվս երեք ժամ քայլեցինք, որ հասնենք Գառնի, արդեն մութն ընկել էր, միմյանց հրաժեշտ տալուց հետո վերադարձանք:
Զրագացումներ
Նախատեսում ենք համատեղ ճամբարային ծրագիր կրթահամալիրի միջավայրում :
Արշավի ընթացքը: Պայմանավորված ժամին Գառնիում էինք, միասին շրջեցինք, հետո նստոտեցին կանաչ թփերի մեջ, Գառնիի սովորողները մեզ պատմեցին Գառնիի մասին, իսկ մենք լրացումներ արեցինք: Հետո միասին նախաճաշեցինք և պատրաստվեցինք քայլելու:
Դեպի Հավուց թառ քայլեցինք երեք ժամ, հետաքրքիր ճանապարհ է, Խոսրովի անտառով, զրուցեցինք : Հավուց թառի մոտ գյուղացիները հաճախ գնում են ուխտագանցության, այսօր էլ մարդաշատ էր: Վերևում ընդմիջելուց, վանական համալիրով շրջելուց հետո հավաքվեցինք մի տեղ, որտեղ մեր գործընկերները պատմեցին բնակավայրի մասին, միասին երգեցինք, հետո քայլեցինք ետ: Սրանով սկսվեց մեր ընկերությունը:
Եվս երեք ժամ քայլեցինք, որ հասնենք Գառնի, արդեն մութն ընկել էր, միմյանց հրաժեշտ տալուց հետո վերադարձանք:
Զրագացումներ
Նախատեսում ենք համատեղ ճամբարային ծրագիր կրթահամալիրի միջավայրում :
воскресенье, 17 ноября 2019 г.
Կրթահամալիրի նոր կայքի և մեդիաայցեքարտի վերաբերյալ
Ինչպես գիտեք, կրթահամալիրի սովորողներ Սերոբյան Տիգրանը և Տեր-Պետրոսյան Նազելին ստեղծել են մեդիաայցեքարտ և նոր տեղեկատվական կայք: Ներկայացնում եմ սովորողների մտորումները, կարծիքների կայքերի ձևի, դիզայնի, բովանդակության վերաբերյալ.
Ինձ դուր եկավ մեդիաայցեքարտը, քանի որ շատ գրավիչ էր դիզայնը, բայց դպրոցները իրար վրա են հավաքված և դժվար էր Հյուսիսային դպրոց պարտեզը բացել: Սակայն պետք է ասեմ, որ մեդիաայցեքարտը մեծ ձեռքբերում է, քանի որ հիմա շատ առաջադեմ ընկերություններ ունեն էլեկտրոնային մեդիաայցեքարտ:
Ինձ դուր չեկավ տեղեկատվական կայքի գույնը, ավելի գրավիչ կլիներ, եթե դեղին և վարդագույն լիներ: Նոր տեղեկատվական կայքը ևս շատ կարևոր է, կարծում եմ:
Գոհար Ստեփանյան , 8-5 դասարան
Ինձ դուր եկավ մեդիաայցեքարտը, քանի որ շատ գրավիչ էր դիզայնը, բայց դպրոցները իրար վրա են հավաքված և դժվար էր Հյուսիսային դպրոց պարտեզը բացել: Սակայն պետք է ասեմ, որ մեդիաայցեքարտը մեծ ձեռքբերում է, քանի որ հիմա շատ առաջադեմ ընկերություններ ունեն էլեկտրոնային մեդիաայցեքարտ:
Ինձ դուր չեկավ տեղեկատվական կայքի գույնը, ավելի գրավիչ կլիներ, եթե դեղին և վարդագույն լիներ: Նոր տեղեկատվական կայքը ևս շատ կարևոր է, կարծում եմ:
Գոհար Ստեփանյան , 8-5 դասարան
пятница, 15 ноября 2019 г.
Արցախի Հաթերք գյուղի սովորողները և ուսուցիչները կրթահամալիրում են
Նախորդ ամիս ուսուցիչների և սովորողների մի խմբով, քառօրյա ճամփորդության ծրագրով, եղանք Արցախում: Չորս օրերից մեկ, հագեցած օրն անցակացրեցինք Արցախի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Հաթերքում: Իսկ հաջորդ օրերին հանդիպում ունեցանք նաև Տիգրանակերտում: Այդ օրերի ընթացքում մի շարք հետաքրքր համատեղ նախագծեր ծնվեցին, հետագա համագործակցության շարունակություն մշակեցինք:
Հաջորդ քայլը Հաթերքի դպրոցի ուսուցիչների և սաների այցելությունն էր Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Ժամանակահատվածը շատ կարճ էր՝ երկու օր, այդ պատճառով փորձեցինք հնարավորինս ընդգրկուն կազմակերպել: Սովորողները լրիվ նոր միջավայրում էին, որտեղ ամեն ինչ իրենց հետաքրքիր էր: Համատեղ պարապմունքներ կազմակերպվեցին, որոնց արդյունքում հաթերքցիները ծանոթացան իրականացվող կրթական ծրագրին: Համատեղ պարապմունքներից էին տեխնոլոգիան, պարը, մարմնակրթությունը, կավագործությունը, ծանոթացան նաև ընտրությամբ գործունեությանը, կրթահամալիրի բաց, ներառող միջավայրին: Այս շարունակական էր, քանի որ նախորդ ճամփորդության ժամանակ սեբաստացի սովորողները մնացել էին հաթերքցիների տանը և ավելի մտերմացել, ընկերացել էին: Օրվա երկրորդ մասով նաև հայրենագիտական ճամփորդություններ էին նախատեսված՝ Էջմիածին և շրջայց Երևան քաղաքով: Մասնակցեցին նաև նախագծային շաբաթվա ընթացքում կազմակերպված սեմինարներին և կլոր սեղաններին: Որպես հետագա շարունակություն նախատեսում ենք առաջիկայում.
- Հաթերքի խմբի մասնակցություն Մայիսյան հավաքին՝ հստակ նախագծով,
- Սեբաստացի սովորողների խմբի վրանային ճամբար ամռան ընթացքում Հաթերք գյուղում:
вторник, 12 ноября 2019 г.
Իսկ դու գիտե՞ս՝ ինչ ես ուզում
Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:
Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:
Մտածե՛ք՝ նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:
Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:
Համբերանքի չիբուխը
Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։
Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։
Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։
Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։
понедельник, 4 ноября 2019 г.
Հանրային աուդիտ. կրթական կամուրջներ
Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Ուսումնասիրության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 4-14
Ուսումնասիրության շրջանակը՝ Կրթական կամուրջներ
Ուսումնասիրության աղբյուրը՝ mskh.am կայք, ենթակայքեր, բլոգներ :
Ընթացք
Ուսումնասիրության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 4-14
Ուսումնասիրության շրջանակը՝ Կրթական կամուրջներ
Ուսումնասիրության աղբյուրը՝ mskh.am կայք, ենթակայքեր, բլոգներ :
Ընթացք
- Ի՞նչ է աուդիտը. նախագծային խումբը ծանոթանում է ,,աուդիտ,, -ին:
- Կրթական կամուրջների վերաբերյալ նախագծերի, նյութերի, արդյունքների հավաքում
- Փաստաթղթերի վերլուծություն
- Կրթական կամուրջներ նախագծի, նախագծի գործառույթների, բովանդակության ձևակերպում:
- ,,Դպիր,, ամսագրից հոդվածներ
- Հարցումներ վերոնշյալ թեմայի շուրջ:
Արդյունքում՝
Սովորողների խումբը կիրականացնի հեղինակային ծրագրի մի բաղկացուցիչի անկախ գնահատման գործընթաց, կկազմի գնահատման գործիքներ, կներկայացնի վերլուծություն:
Աշխատանքներ, արդյունք
Նայելով դասավանդողների բլոգները՝ առանձնացրեցինք կրթական կամուրջների հետևյալ ցանկը.
Ի՞նչ է իրենից ներկայացնում կրթական կամուրջը, ի՞նչ տարբերություն սովորական ուսումնական ճամփորդության, կրթական փոխանակումների և կրթական կամուրջի միջև. այս և այլ հարցերի պատասխանում են դասավանդողները:
Ռադիոնյութ. Կրթական կամուրջ և կրթական փոխանակումներ . Մանե Մկրտչյան, Անի Հովհաննիսյան
Աուդիտ իրականացնելու համար սովորողների հետ ընտրեցինք գնահատման գործիքներ, որոնց տեսանկյունից պետք է դիտարկեինք նախագծերը:
Կրթական կամուրջի հատկանիշների գրանացում, գնահատում (ամբողջական 1, թերի 2, հատկանիշը չկա ՝0)
Աշխատանքներ, արդյունք
Նայելով դասավանդողների բլոգները՝ առանձնացրեցինք կրթական կամուրջների հետևյալ ցանկը.
- Երևան-Ստամբուլ
- Երևան-Փարիզ
- Հայ-պարսկական
- Հայ-վրացական 1, 2
- Ազատան համայնքի հետ. 1, 2, 3, 4, 5
Ի՞նչ է իրենից ներկայացնում կրթական կամուրջը, ի՞նչ տարբերություն սովորական ուսումնական ճամփորդության, կրթական փոխանակումների և կրթական կամուրջի միջև. այս և այլ հարցերի պատասխանում են դասավանդողները:
Ռադիոնյութ. Կրթական կամուրջ և կրթական փոխանակումներ . Մանե Մկրտչյան, Անի Հովհաննիսյան
Աուդիտ իրականացնելու համար սովորողների հետ ընտրեցինք գնահատման գործիքներ, որոնց տեսանկյունից պետք է դիտարկեինք նախագծերը:
Կրթական կամուրջի հատկանիշների գրանացում, գնահատում (ամբողջական 1, թերի 2, հատկանիշը չկա ՝0)
- Հստակ ծրագրի, նախագծի առկայություն
- Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում
- Հետադարձ կապ
- Լուսաբանում
- Զարգացում
Նախագծերի գնահատում և վերլուծություն.
- Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
- Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
- Հետադարձ կապ/ 1
- Լուսաբանում/ 1
- Զարգացում / 2/ ոչ մի տեղ ամբողջական ներկայացված չէ , թե նախագծի հետագա զարգացումն ինչպիսինն է լինելու/
,,Երևան-Ստամբուլ,, կրթական կամուրջն ամենաընդգրկունն է, մասնակցել են մեծ թվով սովորողներ, ուսուցիչներ, միջին դպրոցը, ավագ դպրոցը : Սա նաև համարում ենք ամենահաջողված կամուրջը: Գնահատման կետերի համաձայն ամբողջական է, սակայն ,կարծում ենք, ժամանակն է հետագա զարգացումը կամ փոխայցելությունների օրացույցը ձևակերպել:
- Հստակ ծրագրի, նախագծի առկայություն /1
- Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
- Հետադարձ կապ/ 1
- Լուսաբանում/ 1
- Զարգացում / 2 Նախագծերից ոչ մեկում նշված չէ հնարավոր զարգացումը, կապն աընդհատ չէ, այլ միայն ժամանակ առ ժամանակ, երբ լինում է որևէ կողմի այցելություն, նախընտրելի կլիներ, առցանց կապը նույնպես ներկայացվեր, որպեսզի ընդհատման տպավորություն չթողներ/:
Հասկանալի է, որ Փարիզ գնալն այնքան հեշտ չէ , ինչպես Վրաստան, Ստամբուլ կամ Թուրքիա գնալը, այդ իսկ պատճառով, այս կրթական կամուրջը համարում ենք մեծ ձեռքբերում:
- Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
- Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
- Հետադարձ կապ/0- տեղեկություններ չգտանք պարսակական կողմից փոխայցելության մասին/
- Լուսաբանում/ 2 / Կայքում գտանք անհատ սովորողների տպավորությունները, մասնակցեցինք ամփոփիչ կլոր սեղանին, սակայն կազմակերպչի բլոգում չգտանք հաշվետվությունը. գրել ենք նաև անհատական նամակ/
- Զարգացում / 0/ Հետագա անելիքները շարադրված չեն:
Կարծում ենք, ,,Հայ-պարսկական,, կրթական կամուրջները նոր ձևավորվող ուղղություն են և առաջիկայում զարգացում կապրեն:
- Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
- Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/ 1
- Հետադարձ կապ/ 1
- Լուսաբանում/ 1
- Զարգացում / 1, համակարգողի բլոգում առկա է օրացույց/
,,Հայ-վրացական,, կրթական կամուրջն ամենահին կամուրջն է, ուղղությունները շատ են:
- Հստակ ծրագրի, նախագծի առկայություն/ 1
- Կրթական կամրջում նոր ուղղության ընդգրկում/1
- Հետադարձ կապ/ 1
- Լուսաբանում/ 1
- Զարգացում / 2- անհրաժեշտ է ավելացնել, թե համակարգողները ինչպես են տեսնում զարգացումը, ինչ են նախատեսում անել առաջիկայում:
Ի տարբերություն մյուս նախագծերը, այս կամուրջը գործում է Հայաստանի տարածքում:
Վերլուծություն, առաջարկներ
- Անհրաժեշտ է ստեղծել կարգ, որով կորոշվի ,,կրթական կամուրջ,, ասվածը, քանի որ մենք այն առանձնացնում ենք կրթական փոխանակումներից, ուսումնական ճամփորդությունների: Վերոնշյալ երկուսի վերաբերյալ կարգեր կան:
- Անհրաժեշտ ենք համար, որ յուրաքանչյուր ուղղություն ունենա իր մշտական համակարգողը, ով էլ կզբաղվի աշխատանքների համակարգմամբ: Գուցե կարիք կա նաև մեկ բլոգի գոյություն, քանի որ որևէ ուղղությամբ զբաղվել են տարբեր մարդիկ, և ամբողջական տեղեկություն ունենալու համար անհրաժեշտ է լինում տարբեր բլոգներից հավաքել, ինչն անչափ դժվարացնում է աշխատանքը: Իհարկե, որոշների դեպքում գլխավոր կայքում կան էջեր, բայց դրանք էլ ամբողջական չեն: Գլխավոր կայքում տեղադրվում են միայն հաջողված նյութերը:
- Անհրաժեշտ է ունենալ գոնե մեկ տարվա կտրվածքով զարգացման ծրագիր կամ օրացույց, որպեսզի պարզ լինի, թե ինչպես են ընթանալու հետագա աշխատանքները:
- Կարևոր ենք համարում նաև կրթական կամուրջի ծրագրում նոր ուղղության կամ նոր նախագծի ընդգրկումը, որպեսզի այն չդառնա ուղղակի փոխայցելությունների շղթա:
- Իրականացված բոլոր կրթական կամուրջները հաջողված են և հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերումներից են:
Աուդիտորների խումբ՝ Մանե Մկրտչյան, Նատալի Նահապետյան, Ալֆրեդո Մեսրոպյան, Արսեն Գոմցյան, Արեգ Հակոբյան, Արփինե Խաչատրյան, Ալեն Թորոսյան:
Դասավանդող ՝ Տաթև Աբրահամյան
Աշունը պոեզիայում, արձակում
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
- Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
- Ուսումնական նյութերի ստեղծում և հրապարակում բլոգում, կայքում
Առաջադրանքներ
Ընթերցումներ
Подписаться на:
Сообщения (Atom)