понедельник, 30 сентября 2019 г.

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական ամառ. նախագծի արդյունքներ

Կոմիտասի հոդվածներից

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:
Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

воскресенье, 29 сентября 2019 г.

Կոմիտասյան օրերի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Կոմիտասի այգում

Ճամփորդության օրը՝ հոկտեմբերի 13-ին   , 11:00-14:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Մեկնումը՝ Մայր դպրոցից
Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան

Ճամփորդության նպատակը՝ 
  • ծանոթանալ Կոմիտասի թողած նյութական ժառանգությանը
  • տարածել Կոմիտասի երգն ու երաժշտությունը
  • կարդալ կոմիտասյան ստեղծագործություններ

Եռօրյա հայրենագիտական ճամբարի հաշվետվություն. Ելփին-Արատես

Այս նախագիծը վաղուց էինք մտմտում, բայց միշտ ինչ-որ անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Ամեն անգամ նույն ճանապարհով գնալիս, բարձունքից մշտապես դիտում և հիանում էինք Ելփին գյուղով, գյուղի մեջտեղում վեր խոյացող հսկայական ժայռով: Ըստ այդմ՝ այս ճամփորդության առանցքում հենց Ելփինն էր:
Նախապես պայամանվորվածություն էինք ձեռք բերել գյուղի դպրոցի և ուսուցիչների հետ: Հանդիպեցինք Ելփինի սահմանագլխին, մեզ դիմավորեցին մաթեմատիկայի ուսուցիչ Կարեն Խուդոյանը և մի խումբ պայծառ սովորողներ: Մեր հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ:

суббота, 28 сентября 2019 г.

Մշակութային Արցախ. քառօրյա ճամփորդություն

Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝   հոկտեմբերի 10-13
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-8-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին՝ 
1-ին օր՝ Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Դադիվանք-Հաթերք/ գիշերակացը՝ Հաթերքում
2-րդ օր՝ Հաթերք-Ստեփանակերտ
3-րդ օր՝ Ստեփանակերտ-Տիգրանակերտ-Ստեփանակերտ
4-րդ օր՝ Շուշի-Երևան

понедельник, 16 сентября 2019 г.

Միջավայրի խնամք, հերթապահ աշխատանքներ

Առավոտյան մի խումբ յոթերորդցիների հետ բակում էինք, քայլեցինք Միջին դպրոցի կրթական պարտեզի տարածքում , զրուցելով հավաքեցինք թափված աղբը, մաքրեցինք մեր միջավայրը:
Ընթացքը՝ լուսանկարներում.


Գրադարանի նոր, տրամադրող միջավայրում

Յուրաքանչյուր ուրբաթ մեր դասաժամն անցկացնում ենք կրթահամալիրի ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում: Դասաժամն առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր սովորող ազատ ընտրում է այն գիրքը, որը ցանկանում է կարդալ և իրեն հետաքրքրում է:  Ընտրում է ոչ միայն գեղարվեստական գիրք, այլ գիտահանրամատչելի, բնագիտական և այլն: 
Գրադարանն իր բաց, հարմար միջավայրով, անընդհատ նորացվող ցանկով ավելի ու ավելի գրավիչ է դառնում սովորողների համար: 

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ամփոփում կլոր սեղանով

Իզմիրյան ճամբարը, որն ամենահետաքրքիր ճամբարներից է և անգլերեն լեզուն զարգացնելու, տիեզերքի մասին լայն գիտքլիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն, շարունակում է մնալ սեբաստացի սովորողների ուշադրության կենտրոնում: Իզմիր 2019-ից մեր ձեռքբերումները, տպավորությունները ներկայացնելու, բոլոր հետաքրքրվողներին նոր տեղեկություններ փոխանցելու, մեկշաբաթյա ճամբարն ամփոփելու նպատակով կազմակերպեցինք կլոր սեղան:

среда, 11 сентября 2019 г.

Ձմռան գիշեր

Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։
Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։
Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե° ոչ։

Հայերենի ֆլեշմոբ

Բոլոր նրանց, որ սիրում են հայերենը և հետաքրքված են հայերենով, առաջարկում ենք մասնակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող հայերենի ամենամսյա ֆլեշմոբին:
Ֆլեշմոբին կարող եք մասնակցել ոչ միայն Հայաստանից, աշխարհի ցանկացած կետից: Կարող եք մասնակցել անհատապես, բայց առավել հետաքրքիր է, երբ մասնակցում եք երկուսով, խմբով, ընտանիքով:
Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, ստորև տրված են առաջադրանքները, ընտրի'ր քո տարիքային խումբը, սեղմի'ր հղումը և կատարի՛ր առաջադրանքները:
Ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կոճակը (submit կամ Готово):
Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ աշխատանք: 

понедельник, 9 сентября 2019 г.

Զրույց գեղեցիկի մասին

Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հոր ապարանքի քարե պատշգամբը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան
Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանվածկանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով
Ապա կանչում էր աշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգինԵվ նրանցից ոմանք, իրոք, իշխանին շողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս մի մանյակի փոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ու ցոլքով ծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։

среда, 4 сентября 2019 г.

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:

воскресенье, 1 сентября 2019 г.

Նախագծային շաբաթվա աշխատանքային նախագիծ

Նախագծային ուսուցման շաբաթ 



Աշխատակարգ ըստ օրերի 
Ջոկատ՝ 7-4 

02.09.2019

09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:05` ճամփորդական նախագծերի ներկայացում. Հայրենագիտական արշավ Արատեսում, Ուսումնական Վանաձոր , քննարկում, նախապատրաստական աշխատանքների իրականացում 
11:05-11:50` ուսումնական արձակուրդ. արված աշխատանքի ներկայացում, առաջարկներ, հանգստացնող խաղեր: 
11:55-12:35` տեխնոլոգիա 
12:35-13:00` ընդմիջում 
13:00-14:00` Իզմիր 2019-ի կլոր սեղանի նախաապատրաստական աշխատանքներ, օրվա ամփոփում սովորողների բլոգներում, նախագծային շաբաթվա հետ կապված առաջարկների գրանցում, դասասենյակի խնամք :