вторник, 29 марта 2022 г.

Պայքար առանց կատաղության

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

четверг, 24 марта 2022 г.

Մանկավարժական ճամբար․ օր երկրորդ


Չնայած ձնառատ օր էր, Մանկավարժական ճամբարն իր գործունեությունը սկսեց նախապես որոշված օրակարգով։ Ներկա էր 31 մասնակից Գագարին ավանից և հինգ գյուղերից։ 
Այսօրվա մանկավարժական պարապմունքները բաղկացած էին ՏՏ սեմինարից և ,,Ես մանկավարժ եմ,, պարապմունք-քննարկումից։ 
Ճամբարի և Մանկավարժական լաբորատորիայի համակարգող Գևորգ Հակոբյանը ներկայացրեց անելիքները, C և D դիսկերի տարբերությունը, հնարավոր տարբերակներ՝ իմֆորմացիան ապահով պահելու համար։ Այնուհետև խոսեցինք Word տեքստային խմբագրիչի գործիքների մասին, հետո՝ gmail էլ․ փոստի հարթակի մասին։ 

среда, 23 марта 2022 г.

Մանկավարժական ճամբարի մեկնարկ Ծաղկունքում

Նորից Ծաղկունքում ենք։ Այս անգամ Մանկավարժական լաբորատորիան է սկսում իր աշխատանքները՝ եռօրյա մանկավարժական ճամբարով։ 
Նախապես որոշված ժամին հանդիպեցինք Ծաղկունքի դպրոցում, որտեղ հավաքվել էին նաև Հարսանեկան եռօրյա ճամբարի մասնակիցները՝ վեց դպրոցներից։ Օրն ամփոփիչ էր, ներկայացվեց երկօրյա աշխատանքի արդյունքը՝ որպես  ,,Հացով հարսանիք,, նախագծի նախապատրաստական աշխատանք, ընթացք։ 
Մի հատված Հարսանեկան ճամբարի ամփոփումից․

воскресенье, 20 марта 2022 г.

Չարենցի տուն-թանգարանում ․ նախագծի ամփոփում

Սովորողների պատումները․

Ուսումնական գարուն․ նախագիծ


Ժամանակահատվածը՝ մարտի 21-15
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ

Նախագծային աշխատանքներ 

1.Ընթերցանություն 
Կարդալ կամ տրված ցուցակից, կամ ինքնուրույն ընտրած գիրքը, բլոգում ներկայացնել- վերլուծել՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։ 

Անհատական աշխատաժամանակ . մարտի 21-25


Անհատական աշխատանք 

  • աշխատանքի բլոգի վրա, լրացումներ 
  • մարտյան նախագծերի արյդունքների հավաքում, հաշվետվությունների պատրաստում հրապարաում, 
  • Ուսումնական գարուն նախագծով աշխատանք սովորողների հետ, նամակագրություն,
  • Հոդվածի պատրաստում,
  • աշխատանք ,,Պատուհան,, ամսագրի մարտյան փաթեթի վրա
  • ենթակայքում ամփոփիչ նյութերի հրապարակում,
  • Ամսագրերի ընդհանուր համակարգման աշխատանք, նամակներ, դիտարկումներ,
  • Ապրիլ ամսվա նախագծերի պատրաստում, 
  • Ծաղկունք մանկավարժական ճամբարի նախապատրաստական աշխատանքներ: 
Մարտի 21

пятница, 18 марта 2022 г.

Բացահայտելով Աշտարակը

 Աշտարակը, չնայած Երևանից շատ քիչ հեռավորության վրա է գտնվում, սակայն շատ հետաքրքիր պատմություն ունի և տեսարժան վայրեր։ 

Աշտարակը հայտնի է որպես հինգ եկեղեցիների քաղաք, յուրահատուկ հանդարտ միջավայրով, հետաքրքիր մարդկանցով, աճող արտադրությամբ։ 

Մեր ճամփորդության նպատակը երեք ուղղություն ուներ՝

  • Ճանաչել Աշտարակը, մարդկանց, միջավայրը,
  • Ուսումնասիրել Աշտարակի մշակույթը, այդ թվում՝ եկեղեցիները,
  • Աշտարակը մեր օրերում, զարգացում, արտադրություն։ 
Աշտարակը՝ որպես Երևանից քիչ հեռու գտնվող քաղաք, կարող է շատ լավ այլընտրանք դառնալ Երևանի բեռնաթափման համար։ 
Արտադրական կյանքին ծանոթանալու համար այցելեցինք շատ հայտնի Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան։ 


воскресенье, 13 марта 2022 г.

Ուսուցիչների կամավոր ատեստավորում


Համացանցում և ֆեյսբուքյան ֆորումներում անընդմեջ քննարկված հարցերից է ուսուցիչների կամավոր ատեստավորումը: Մեծամասամբ կարծիքները բացասական են: Ինչո՞ւ:  Խոսենք հերթով և ըստ կետերի: 
Նախ ինչո՞ւ եմ ես ինքս դեմ ուսուցիչների կամավոր ատեստավորման այս ձևին.
  • Առաջին խնդիրը ձևն է, այսինքն ատեստացիան ուղղված է միայն ուսուցչին ստուգելուն, քննություն անցկացնելուն՝ տիրապետո՞ւմ ես դու մասնագիտական խրթին գիտելիքներին, թե՞ ոչ: Ուսուցիչն ուղղակի պետք է թեստ լրացնի՝ մասնագիտական բազում հարցերով, և դրանով ստուգվի գիտելիքը: Իսկ արդյոք լավ լեզվաբան լինելը նշանակում է լավ ուսուցիչ լինել: Իսկ ինչո՞ւ է կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը թվում, որ լավ ուսուցիչը միայն պետք է առարկայական գիտելիքներ ունենա: Իմ փորձից կարող եմ ասել, որ ուսուցիչ լինելու համար առաջին հերթին պետք է լավ մարդ լինել, լավ ընկեր լինել, կարողանալ հաղորդակցվել, կարողանալ նկատել երեխայի զգացմունքները, կարողանալ հարգել սովորողին, սիրել, և վերջում միայն նոր լավ մասնագետ լինել: Իսկ լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել: 

Չարենցյան ընթերցումներ


Կարդում ենք Չարենց․ 

Չարենց 125 - ընթերցումների օրացույց


Չարենց 125 -  նախագծեր 



Մարտի 18` Չարենց են կարդում 10-րդ դասարանի սովորողները



Չարենցյան ընթերցումներ և այցելություն Չարենցի տուն-թանգարան - նախագիծ


Այցելության օրը՝ մարտի 18 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի յոթերորդ դասարան
Վայրը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան (Մաշտոցի պողոտա 17), քայլք-ընթերցումներ Մաշտոցի պողոտայով դեպի Օպերա, Կասկադ։ 

Նպատակը՝ 
  • Ավելի լավ ճանաչելի սիրելի բանաստեղծին՝ տեսնելով և ուսումնասիրելով իր կենցաղը, իրերը, 
  • Կարդալ և տարածել Չարենց։ 
Ընթացքը՝
12:25` մեկնում Մայր դպրոցից, 
12:40՝ շրջայց թանգարանում, ցուցադրության դիտում, ընթերցում ենք ,,Ես իմ անուշ Հայաստանի,,
13:30-14:00՝ քայլք-ընթերցում Մաշտոցի պողոտայով դեպի Օպերա, Կասկադ։ 
15:00՝ վերադարձ։ 

пятница, 11 марта 2022 г.

Աշխատանքային հինգշաբթին Ծաղկունքում


Հերթական աշխատանքային հինգշաբթին տարբերվող էր և հետաքրքիր: Աշխատանքային այցով պետք  է լինեինք Ծաղկունք գյուղի դպրոցում: 
Ավելին՝ նորից վերադարձած սառնաշունչ ձմեռը հնարավորություն տվեց վայլել ձմեռային բերկրանքը, նկատել գեղեցիկ ձմեռային տեսարաններ, սառը օդ շնչել, փափուկ ձյան վայելքը զգալ: 
Մինչ Ծաղկունք հասնելը խոսեցինք աշխատանքներից, անելիքներից, հստակեցրեցինք: Մենթոր Տիարի մեծ օգնությունը , ուղղորդումը օգնեց ավելի լավ պատկերացնել առաջիկա անելիքները, նախագծերը: