суббота, 30 мая 2020 г.

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հունիսի 2


Օրը՝ հունիսի 2, ժամը՝ 15:00
Օրվա մասնակից դասավանդողները՝ 

2019-2020 ուս. տարվա գործունեություն
Դիանա Ղազարյան

Սասնա ծռեր. ընթերցումներ

пятница, 29 мая 2020 г.

Նոր կազմակերպում․․․ Ամեն օր սովորողներն ինձ սովորեցնում են


Կրթական հեղաշրջում՝ թագավարակի արդյունքում: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Միանգամից մեր կյանք ներխուժեց թագավարակը՝ փոխելով ու իրեն հարմարեցնելով ամեն ինչ՝ առօրյա, միջավայր, աշխատանք, և ամենակարևորը՝ կրթական համակարգը: Ու մինչ բոլորը խուճապի մեջ էին, անհանգստացած մտածում էին՝ ինչ անել, ինչպես անել, ես մտածում էի, որ գուցե եկել է ամենասպասված պահը, որ պիտի քանդվի այն, ինչը վաղուց դադարել էր գործելուց, որ նոր իրավիճակը պետք է բերի նոր կազմակերպում, դրդի ուսուցչին զբաղվելու ինքնակրթությամբ, որն ուսուցչի գործունեության ամենակարևոր պահանջն է, ստիպի գտնել նոր լուծումներ, նոր մեթոդներ, ի վերջո հնացած մեթոդներից անցում կատարի դեպի մեդիակրթություն, քանի որ դա է արդիականը, այլևս այլ տարբերակ չկա, էլ չես կարող զարգացումից ետ մնալ, սպասել ու շարժվել նույն քարացած մեթոդներով, որոնք հարյուր տարուց ավել չեն հեռանում մեր դպրոցներից:

воскресенье, 24 мая 2020 г.

Ճամբարային նախագծեր

Շրջակա միջավայրի օր. նախագիծ

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի օրն է:
Նախագծային աշխատանքներ.

  • Ներկայացնել Հայաստանում առկա էկոլոգիական որևէ հիմնախնդիր, առաջարկել լուծման ձեր տարբերակը, խնդիր հետ կապված հարցումներ իրականացնել:  Տեսանյութ
  • Իմ ներդրումը շրջակա միջավայրում. ձեր բնակավայրում, այգում, մոտակա զբոսայգում, փողոցում կազմակերպել -իրականցնել հանրօգուտ ,բարեկարգման, մաքրման աշխատանքներ, լուսաբանել, ներկայացնել բլոգում: 
Արդյունքում ստեղծված տեսանյութերը, պատումները, ֆոտոշարերը  հրապարակվում են սովորողի բլոգում, ենթակայքում: 

Մեր տոնը բարձունքին

Մայիսի 28-ն ավանդաբար տոնել ենք Հայաստանի որևէ բարձունքում: Արտակարգ իրավիճակի պայմաններում նախագիծը մի փոքր փոփոխություն կկրի, սակայն կիրականացվի: Լավ հնարավորություն է ճանաչել մեր հայրենիքը, մեր բնակավայրը: Անհրաժեշտ է.
  • Համացանցում փնտրել բնակավայրին մոտ որևէ բարձունք: 
  • Google map-ի օգնությամբ կազմել երթուղի:
  • Ուսումնասիրել տեղանքը, գտնել տեղեկություններ:
  • Պատրաստվել արշավի:
  • Ընտանիքի հետ հաղթահարել բարձունքը: 
  • Ընթացքի մասին պատմել բլոգում: 

Ճամփորդական հմտություններ. վարպետության դաս

Վարպետության դասն անցկացնում է զբոսավար, My Photo Tour խմբի հիմնադիր, ընտանեկան դպրոցի ուսուցիչ Անահիտ Կարապետյանը
Օրը, ժամը՝  մայիսի 27`  12:00-13:00:
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-8-րդ դասարանների սովորողներ, այլ ցանկացողներ
(Լրացվող)Թեման ՝ ճամփորդական հմտություններ, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ (ո՞ւր գնալ Հայաստանում), անդրադարձ ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան: 

Ընթացքը
  • Նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներ
  • Teams հարթակում հանդիպման հրավերի ստեղծում
  • Հայտարարության տարածում, տեղեկացում
  • Հարցերի պատրաստում 
  • Ավարտից հետո ամփոփում, լուսաբանում:
  • Վարպետության դասի տեսագրում, ներկայացում բլոգում, կայքում: 
Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգում, կայքում: 

Աշխատաժամանակ. մայիսի 15-հունիսի 5

Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ
Բովանդակությունը
  • Ճամբարային նախագծերի իրականացում, նախագծերին ուղղված քննարկումներ սովորողների հետ, հանդիպումներ առցանց հարթակում
  • Աշխատանք սեփական բլոգի վրա, նյութերի հրապարակում, թարմացում
  • Աշխատանք սովորողների բլոգների հետ, ստուգում, խմբագրում
  • Ճամբարային նախագծերի արդյունքների հավաքում, փաթեթների ստեղծում 

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Յուրաքանչյուր ամիս հրապարակել եմ իրականացրած նախագծերի, աշխատանքների մանրամասն ամփոփում: 
Հաշվետվություններն ըստ ամիսների՝

,,Էպոսի վերադարձը,, նախագծի մասին

Միշտ կարևորել եմ կրթահամալիրում գործող ,,Ելքի և մուտքի,, ստուգատեսը: Իմ դասավանդած ութերորդ դասարանցիները այս տարի ավարտում են Միջին դպրոցը և պետք է տեղափոխվեն Ավագ դպրոց: Չնայած շարունակելու են նույն շենքում սովորել, սակայն նկատվում է անհամբերություն: Որպես ստուգատեսային նախագիծ, որոշեցինք Սոֆյա Այվազյանի և 9-րդ դասարանի սովորողների հետ համատեղ Էպոսյան ընթերցումներ կազմակերպել: Իհարկե, արատակարգ իրավիճակից ելնելով՝ չէինք կարող հանդիպել և առերես խոսել, զրուցել միմյանց հետ, ծանոթանալ, սակայն այդ ամենն իրականացրինք Teams հարթակի միջոցով: Նախագիծը նախատեսում էր.

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա նախագծերն ունեցել են հետևյալ ուղղությունները.

  • Մայիսյան հավաք, կլոր սեղանների կազմակերպում, լուսաբանում:
  • Համատեղ դաս Ավագ դպրոցի սովորողների հետ. Ելքի-մուտքի ստուգատես
  • Ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր
  • Շարունակել ենք ընթերցել ,,Սասնա ծռեր,, էպոսը
  • Սովորողների նախաձեռնությամբ նախագծեր 
  • Ինքնակրթության բաղադրիչ պարունակող նախագծեր: 
  • Ընտանեկան նախագծեր:

Մայիսի 18-23-ի նախագծերի արդյունքներ

Շաբաթվա նախագծերի արդյունքներն են.

суббота, 23 мая 2020 г.

Լուսանկարչական հմտություններ. վարպետության դաս

Վարպետության դասն անցկացնում է ընտանեկան դպրոցի ուսուցիչ, լուսանկարիչ Հասմիկ Վարդանյանը
Օրը, ժամը՝ հունիսի 4` 14:00: 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Թեման՝ Լուսանկարչական հմտություններ, ավարտին՝ հարց ու պատասխան: 
Ընթացքը
  • Նախապատրաստական , կազմակերպչական աշխատանք
  • Teams հարթակում հանդիպման հրավերի ստեղծում
  • Հայտարարության տարածում, տեղեկացում
  • Հարցերի պատրաստում
  • Ավարտից հետո ամփոփում, լուսաբանում
  • Վարպետության դասի տեսագրում, հրապարակում
Վարպետության դասի ընթացքը
  • Լուսանկարչական հմտությունների փոխանցում
  • Լուսանկարի վրա աշխատելու ծրագրեր
  • Հարց ու պատասխան 
Հանդիպման կարող եք միանալ այս հղումով: 
Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգում, ենթակայքում: 

понедельник, 18 мая 2020 г.

Մայիսի 11-15-ի նախագծերի արդյունքներ

Մայիսի 18- 22- ի նախագծեր

1. Ընթերցել, դուր եկած հատվածները ձայնագրել, տեսագրել, տեղադրել բլոգում:



2. Դիտել, նշումներ անել, կարծիք հայտնել:

среда, 13 мая 2020 г.

Նոր կազմակերպում... Ամեն օր սովորողներն ինձ սովորեցնում են

Կրթական հեղաշրջում՝ թագավարակի արդյունքում: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Միանգամից մեր կյանք ներխուժեց թագավարակը՝ փոխելով ու իրեն հարմարեցնելով ամեն ինչ՝ առօրյա, միջավայր, աշխատանք, և ամենակարևորը՝ կրթական համակարգը: Ու մինչ բոլորը խուճապի մեջ էին, անհանգստացած մտածում էին՝ ինչ անել, ինչպես անել, ես մտածում էի, որ գուցե եկել է ամենասպասված պահը, որ պիտի քանդվի այն, ինչը վաղուց դադարել էր գործելուց, որ նոր իրավիճակը պետք է բերի նոր կազմակերպում, դրդի ուսուցչին զբաղվելու ինքնակրթությամբ, որն ուսուցչի գործունեության ամենակարևոր պահանջն է, ստիպի գտնել նոր լուծումներ, նոր մեթոդներ, ի վերջո հնացած մեթոդներից անցում կատարի դեպի մեդիակրթություն, քանի որ դա է արդիականը, այլևս այլ տարբերակ չկա, էլ չես կարող զարգացումից ետ մնալ, սպասել ու շարժվել նույն քարացած մեթոդներով, որոնք հարյուր տարուց ավել չեն հեռանում մեր դպրոցներից: Այս ամբողջ ընթացքում ֆեյսբուքյան մանկավարժական խմբերում հետևում էի գործընկեր ուսուցիչների հրապարակումներին, երբեմեն զվարճանալով, երբեմն իսկապես հիանալով, որովհետև քարը տեղից շարժվել էր, բոլորը փնտրում էին հնարավոր օպտիմալ լուծումներ, կայքեր, տեսադասեր անցկացնելու օնլայն համակարգեր, ուղեցույցներ, յութուբյան դասեր, խորհուրդ հարցնում միմյանցից, քննարկում, թե որ հարթակն է ավելի հարմար, ինչպես սովորողին ուղարկել առաջադրանքներ, ինչպես հետաքրքիր տեսադաս անցկացնել և այլն: Եվ առաջ, երբ մանկավարժական զրույցներ էի ունենում ոչ սեբաստացի գործընկերներիս հետ, միշտ լսում էի, թե ինչպես են անբեկանելի պնդում, որ առանց տետրի և գրիչի կրթություն հնարավոր չէ: Ա՛յ քեզ զավեշտ, ո՞վ կմտածեր, որ մի օր բոլորս ենք նստելու համակարգչի առաջ, ինքնակրթվելու և օնլայն դասեր կազմակերպելու տարբերակներ մտածելու: Եվ սա շատ էլ լավ է: Երբ իրավիճակը բերում է նոր կազմակերպում, այլ ելք չկա, պետք է ինքդ էլ գտնես ելք, հարմարվես իրավիճակին, իրավիճակն ի նպաստ քեզ ծառայեցնես:

вторник, 12 мая 2020 г.

Քարահունջի աստղադիտարան

Քարահունջի աստղադիտարանը Հայաստանի ամենահետաքրքիր վայրերից մեկն է, որի վերաբերյալ կան տարաբնույթ և իրարից տարբերվող կարծիքներ:
Գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ : Կառույցի վերաբերյալ պահպանված տեղեկություններ չկան: Տեղաբնակներն այն անվանել են Զորաց քարեր: Ժողովրդական ավանդության համաձայն՝ քարերն իրականում քարացած զինվորներ են: Մեկ այլ մեկնաբանությամբ՝ ուժ տվող քարեր: Քարահունջ անունը առաջարկվել է ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից՝ մոտակա գյուղի անվանումից: Բառը հնչողությամբ նման է Անգլիայում գտնվող Սթոունհենջին, և հաճախ Քարահունջը համեմատում են Սթոունհենջի հետ՝ անվանելով «Հայկական Սթունհենջ»:  

Ամբերդ

Հայաստանի տարածքում պահպանված հուշարձաններից գերակշռող թիվ են կազմում հոգևոր շինությունները՝ եկեղեցիները, վանքերը: Սակայն  կան նաև  լավ պահպանված  պաշտպանական կառույցներ՝ ամրոցներ, որոնցից է  Ամբերդը:  Գտնվում է Արագածոտնի մարզումծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա, մայրաքաղաքից հեռու է 54 կմ : Ամբերդի տարածքում հայտնաբերված կիկլոպյան շինությունների մնացորդները փաստում են, որ բնակավայրում ամրոցային շինություն է եղել դեռ հնագույն ժամանակներում: Հետագա դարերում շարունակվել են ամրոցի շինման աշխատանքները, սակայն կառուցվում և ամբողջական տեսք է ստանում 10-13-րդ դարերում:

воскресенье, 10 мая 2020 г.

Մայիսի 11-15-ի նախագծեր

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օր կատարի՛ր տրված նախագծերից մեկը (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:

Նախագծեր
1. Շարունակում ենք կարդալ ,,Սասնա ծռեր,, էպոսը : 
Ներկայացնել ընթերցումներ՝ ձայնագրության, տեսագրության տեսքով:

суббота, 9 мая 2020 г.

Մայիսյան հավաքի ամփոփում. հաշվետվություն

Այս տարի Մայիսյան հավաքը հոբելյանական էր՝ 15-րդը, ևս մի տարբերովող առանձնահատկություն՝ արտակարգ իրավիճակից ելնելով իրականացվեց առցանց հարթակում: Մեր առօրյայում առցանց հատվածը միշտ էլ էական դեր է ունեցել, և ստեղծված իրավիճակում աշխատանքում խոչընդոտ կամ թերություններ չեղան, շարունակվեց մեր բնականոն  գործունեությունը...
Մայիսյան հավաքի իմ նախագծերը հրապարակել էի նախապես. տե՛ս այստեղ: Ամբողջական նախագիծը բաղկացած է երեք հատվածներից, ներկայացնեմ մանրամասն, նաև կավելացնեմ արդյունքները.

воскресенье, 3 мая 2020 г.

Մայիսյան հավաք

Նախագիծ 1

,,Սասնա ծռեր,, էպոսի ընթերցում
Մասնակիցներ՝ Ավագ, Միջին ընտանեկան դպրոցների սովորողներ, ուսուցիչներ, խորհրդատուներ
Օրը, ժամը՝ մայիսի 5 , 14:00-15:00:
Ընթացքը
  • Մասնակիցները ներկայացնում են իրենց ընթերցումը
  • Փոքրիկ վիկտորինա. մասնակիցները էպոսի վերաբերյալ հարցեր են տալիս իրար

пятница, 1 мая 2020 г.

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա նախագծեր