- Նեղվում եմ․ կարդում է Գրիգորի Դանիելյանը
- Դու ինձ թողել էիր մենակ․ կարդում է Յանա Սուքիասյանը
- Ինչ արած մարդ եմ․ կարդում է Մանե Հովսեփյանը
- Ես չիմացա, թե ինչու․ կարդում է Աստղիկ Ալեքսանյանը
- Հայաստան ասելիս․ կարդում է Կորյուն Գաբոյանը
- Ես կուզեի․ կարդում է Կարոլինա Եսայանը
- Մեր լեզուն․ կարդում է Կարոլինա Եսայանը
- Հայաստան ասելիս․ կարդում է Դավիթ Հովհաննիսյանը
- Այս իմ հրաշք աշխարհն է․ կարդում է Հովհաննես Գալիկյանը
- Կա մի թուլություն․ կարդում է Հայկ Մանուկյանը
- Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու․ կարդում է Ալեքսանդր Ավոյանը
- Կա մի թուլություն․ կարդում է Վիկտորյա Արևշատյանը
- Անունդ տալիս․ կարդում է Հովհաննես Գալիկյանը
- Ոչինչ չի փոխվի․ կարդում է Նարե Հովսեփյանը
- Ոչինչ չի փոխվի․ կարդում է Մանե Պապիկյանը
- Դու ինձ թողել էիր մենակ․ կարդում է Հայկ Աղլամազյանը
- Վշտացել եմ ամեն ինչից․ կարդում է Հովհաննես Գալիկյանը
- Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու․ կարդում է Ռուսլան Հովսեփյանը
среда, 26 апреля 2023 г.
Սահյանական ընթերցումներ
Կարդում ենք Սահյան. 6-րդ դասարան
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
понедельник, 24 апреля 2023 г.
Երկու թարմ հուշ
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...
Մայիսյան նախագծեր
- Ներսես Շնորհալի
- Կարդում ենք Բակունց
- Արևմտահայերեն ընթերցումներ
- Ռոդարիական օրեր
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Ուսումնական նախագծեր
- Սահյանական ընթերցումներ
- Աղայանական ընթերցումներ
- Կարդում ենք Շնորհալի։
понедельник, 17 апреля 2023 г.
Կարդում ենք Սահյան
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Նախագծային աշխատանք
- Ստեղծագործական աշխատանքներ,- ընտրել վերնագրերից մեկը, շարադրել մտքերը։ Կարող եք առաջարկել սեփական վերնագիրը։
- Կարդում ենք Աղայան - համացանցից ընտրել Աղայանի ստեղծագործություններից մեկը, տեսագրել կամ ձայնագրել,
- Կարդում ենք Սահյան- համացանցից ընտրել Սահյանի ստեղծագործություններից մեկը, տեսագրել կամ ձայնագրել
- Կարդում եմ- ընտրությամբ որևէ փոսքր ստեղծագործության ընթերցում, վերլուծություն։
- Թարգմանություն - ընտրել նյութերից մեկը , թարգմանել ․ ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
Եղեգնուհին
Առաջին մաս
Մի թագավոր է
էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.
― Որդի՛, ժամանակ
է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք
տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք
չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր
ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
воскресенье, 16 апреля 2023 г.
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ընթերցվող ստեղծագործություններ
Երկուշաբթի
Ժայռից մասուր է կաթում/
Սահյան
Ժայռից մասուր
է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր
է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է
այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
пятница, 14 апреля 2023 г.
Առավոտյան ընդհանուր պարապմունք․ 17-21.04.2023
- Ողջույնի խոսք, հայտարարություններ,
- Պարերգ՝ Պաղ աղբյուր
- Կարդում ենք Սահյան ․․Ժայռից մասուր է կաթում,,
- Ուսուցողական ֆիլմի դիտում
- Հանելուկներ՝ Ներսես Շնորհալի
- Երգ՝ Հո՛յ, նազան
- Պար՝ Բուլուլ։
понедельник, 10 апреля 2023 г.
Ներսես Շնորհալի
Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:
Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:
Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:
Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:
Զարթիք փառք իմ, զարթիք
вторник, 4 апреля 2023 г.
Անահիտ
Առաջին մաս
Ա
Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։