четверг, 28 апреля 2022 г.

Հանրային աուդիտ


Հանրային աուդիտի ուղեցույց 

Թեմա՝ Ուսումնառության պայմանագիր, ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարի ուսումնասիրություն։ 

Իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 1-10։

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ,

Նպատակը՝

среда, 27 апреля 2022 г.

Արատեսյան գարնանային ճամբար

Արատեսը՝ իր գարնանային շնչով, կանչող բնությամբ, յուրահատուկ գրավչությամբ, սովորողների համար ամենասիրելի վայրն է։ Եվ իզուր չէ, որ շատ արագ հավաքվեց մեր 23 հոգիանոց խումբը։
Ամեն անգամ Արատես այցելելիս ընտրում ենք այնպիսի երթուղի, որը նորություն կլինի, հնարավորություն կտա բացահայտել Վայոց ձորի գյուղերը, մարդկանց, կենցաղը, հետաքրքիր վայրերը։ 
Մեկնարկի երթուղին ընտրեցինք Գեղարքունիքի մարզով -Սելիմի լեռնանցքով դեպի Վայոց ձոր անցումը՝ կանգառելով Հայրավանքում և Սելիմի քարավանատանը։ 
Հետաքրքիր էր, որ մեզ հետ ճամփորդում էին նաև սովորողներ, ովքեր առաջին անգամ էին Արատեսում լինելու, իսկ ովքեր արդեն այս երթուղով անցել էին նոր բացահայտումներ արեցին։ 

Որպես նոր վայր՝ ընտրվել էր Հորս գյուղը՝ բաց կապույտ երկնքով, ձմռանից հետո թարմ կանաչով, սառնաշունչ օդով, ջրառատ ջրվեժով և բարեսիրտ մարդկանցով։ 

Պատմում են սովորողները․ 


понедельник, 25 апреля 2022 г.

Խոր Վիրապում և Տափի բերդում ․ ճամփորդության հաշվետվություն

Առավոտյան ճանապարհին ենք։ Այս անգամ ընտրել ենք Տափի բերդ-Խոր Վիրապ ուղղությունը՝ հետաքրքիր, հագեցած, բացհայտելու բազմաթիվ ենթաշերտեր ունեցող։ 
Հետաքրքիր խումբ է հավաքվել՝ փխրուն փոքրիկ աղջիկներ, մի քիչ չարաճճի տղաներ, ամեն ինչով հետաքրքրվողներ, ամեն քարի վրա մագլցել, թռվռալ ցանկացողներ․․․։ 
Խոր Վիրապը՝ չնայած իր գրավիչ, չկրկնվող ճարտարապետությանը, բացվող հետաքրքիր տեսադաշտերին, ինչ-որ չափով նախընտրելի չէ, քանի որ այստեղ միշտ շատ են զբոսաշրջիկները, իսկ դա նշանակում է անթիվ հերթեր, քիչ տարածք, ամեն քայլափոխի զբոսաշրջիկներին իրենց տարատեսակ ծառայությունները առաջարկող մարդիկ։ 
Ինչևէ, մեր ուսումնասիրությունը սկսեցինք համալիրի աստիճաններից՝ բարձրացանք հիանալով բացվող տեսարաններով։ Մի փոքր բարձրանալով նստեցինք ՝ խոսելով Խոր Վիրապի հետ կապված ավանդույթներից, ստեղծման պատմությունից, կառույցից և ճարտարապետությունից։ 
Աստիճաններին զուգահեռ դրված են խաչքարեր, որոնք Ջուղայում ստեղծված խաչքարերի կրկնօրինակներն են, նպատակն այցելուներին Ջուղայում ադրբեջանցիների կողմից վերացված մեծ մշակույթի մասին տեղեկացնելը, պատմելն է։ 
Մի փոքր վերևում հրաշք տեսարան է՝ ափիդ մեջ Մասիս սարն է, իսկ պայծառ ու ջինջ օդը ավելի գեղեցիկ ու պարզ տեսք է տալիս սարին։ 
Համալիրը կազմված է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ եկեղեցիներից, օժանդակ այլ կառույցներից։ 
Սուրբ Աստվածածնի վրա աչք են զարնում սովետական ժամանակաշրջանից մնացած գրությունները՝ հետաքրքրություն և զարմանք առաջացնելով սովորողների մոտ; 
Քայլում ենք դեպի վիրապը՝ փոսը։ Իրականում փոսն իջնել-բարձրանալը ճամփորդության ամենահետաքրքիր հատվածն է։ Ինչքան էլ կողքից զարմացած մարդիկ հարցնում են, թե ինչպես ենք պատրաստվում այդքան սովորողով իջնել,  սովորողների ոգևորությանը չափ չկա։ Սկզբում խոսում ենք իջնել-բարձրանալու տեխնիկայի մասին, հետո սկսում ենք իջնել։ Հեշտ չէ, իհարկե, բայց  կա ցանկություն, յուրաքանչյուր սովորող իր վախ հաղթահարելով իջնում է։ Ոմանք նույնիսկ մի քանի անգամ․․․
Համալիրի հետաքրքիր վայրերից է թոնրատունը, ուսումնասիրում-դիտարկում ենք, բացատրում նաև հետաքրքրբված ռուս զբոսաշրջիկներին։ 
Հետո գտնում ենք Օթյաց խաչ տանող ճանապարհը, որտեղ, ավանդության համաձայն, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս  առաքյալները առաջին դարում։  Բարձունքից ավելի է լավ է երևում եկեղեցական համալիրը և բլուրները, դիտարկում ենք, նկարվում և իջնում։ 
Հաջորդ կանգառը Ուրցաձորում գտնվող Տափի բերդն է։ Քայլում ենք դեպի բերդը, խոսում Հայաստանում կառուցված ամրոցների առանձնահատկություններից, տեսակներից, ուսումնասիրում ենք, նկատում հետաքրքիր օրինաչափություններ։ Հաճելի արև է և թարմ եղանակ։ Չնայած ամրոցը գտնվում է բնակավայրերից հեռու, բայց մարդաշատ է։ 
Մի քիչ հանգստացանք, խաղացինք, վայելեցինք թարմ գարնանային օրը, պատմեցինք տպավորություններից և վերադարձանք։ 
Սովորողների պատումներից․ 
Պատմում է Մարի Անանյանը։ 

Ջրի կաթիլը


Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

понедельник, 18 апреля 2022 г.

Արատեսյան ճամբար․ եռօրյա ճամփորդություն


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 22-24
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ,
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան,
Մեկնում՝ ապրիլի 22-ին՝ 09:30,  Սուրբ Երրորդություն եկեղեցի,
Վերադարձ՝ ապրիլի 24-ին՝ մինչև 17:00: 

четверг, 7 апреля 2022 г.

Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

вторник, 5 апреля 2022 г.

Խոր Վիրապ- Տափի բերդ․ մեկօրյա արշավի նախագիծ


Ճամփորդության օրը՝ ապրիլի 16
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ։ 
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Երևան- Խոր Վիրապ- Ուրցաձոր-Տափի բերդ-Երևան։

Նպատակը՝ 
  • Ուսումնասիրել երթուղում նշված կառույցներ,
  • Քրիստոնեության ընդունը Հայսատնում- Խոր Վիրապ եկեղեցական համալիրի միջոցով ծանոթանալ պատմական իրադարձությանը,
  • Վանական համալիրի առանձնահատկությունների ուսումնասիրում Խոր Վիրապի օրինակով,
  • Մեր բերդերի պատմության ուսումնասիրում ․ բերդի կառուցվածքը։ 
Հայրենագիտական կանգառներ