четверг, 27 декабря 2018 г.

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Չնայած երկու տարվա ,,վարչախեղդ,, աշխատանքին, փաստում եմ, որ սովորողների հետ աշխատելն ինձ համար ամենահետաքրքիր աշխատանքներից մեկն է։ Սովորողների հետ աշխատելիս առաջին հերթին աշխատում ես քեզ վրա, ինքնակրթվում։ Չնայած կապս չէի կորցրել դասավանդման հետ, բայց մի շրջան ես ինձ զգում էի այնպես, ինչպես առաջին օրը, երբ մտա դասարան։
Այսպես էլ նոր ուսումնական տարին սկսեցի Միջին դպրոցում որպես դասավանդող։

Նոր ուսումնական տարին մեկնարկեց

Իրականացրած նախագծերը հրապարակել եմ նախապես յուրաքանչյուր ամսվա համար։

среда, 26 декабря 2018 г.

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվարյան վերապատրաստումներ

Վայրը՝ Միջին դպրոց, երկրորդ հարկ
Ժամը՝ 13:15
Ծրագիր
  • Վերապատրաստումների բովանդակության և ձևի փոփոխություն քննարկում
  • Խնդիրներ, առաջարկներ
  • Ելքի թերթիկ
  • Այլ հարցեր
Մասնակիցներ
Տաթև Աբրահամյան
Սուսան Մարկոսյան
Գևորգ Հակոբյան
Լուսինե Փաշայան
Սվետա Ճաղարյան
Մարիամ Աղաբաբյան
Նելի Արղության 

вторник, 25 декабря 2018 г.

Անհատական աշխատաժամանակ․ հունվար

Հունվարյան նախագծեր

Երկուշաբթի

09:00-09:20` ճամբարային ընդհանուր պարապմունք
09:20-11:00` նախագծային աշխատանք
11:00-1:10` ընդմիջում
11:10։12:40` նախագծային աշխատանք
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` անհատական նախագծեր

երեքշաբթի
09:00-09:20` ճամբարային ընդհանուր պարապմունք
09:20-11:00` նախագծային աշխատանք
11:00-11:10` ընդմիջում
11:10։12:40` ընտրությամբ գործունեություն
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` անհատական նախագծեր
14:00-14:20` օրվա ամփոփում
14:30-15:30` գրական ակումբ

понедельник, 24 декабря 2018 г.

Մանկավարժական ճամբարի առաջին օրը


Օրը սկսեցինք Մարմարյա սրահում: Ուղիղ իննին, հենց ոտքս ներս դրեցի, դեռ դռան մոտից լսվում էր երաժշտության ձայնը, իսկ սրահում քիչ-քիչ թեժանում էր պարը: Այս ընթացքում ընդհանուր պարապմունքներին արդեն սկսել են մեկ-երկու նոր պար պարել, որոնք բոլորին չէ, որ ծանոթ են, իսկ մանկավարժական ճամբարը նոր պար սովորելու և հատկապես ինքնակրթվելու համար լավ հնարավորություն է:

воскресенье, 23 декабря 2018 г.

Հունվարյան նախագծեր

Կրթական փոխանակումներ և ճամփորդական նախագծեր



3. Արագածոտնի մարզ. Ծաղկաշեն

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Գետաշեն (Արմավիրի մարզ)

Ճամփորդության մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության օրը՝16.01.2019 
Ճամփորդության երթուղին՝ Երևան- Գետաշեն- Արմավիր-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Վարդուհի Հայրյան, Աննա Երիցյան

Ճամփորդության նպատակը՝
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կրթական փոխանակումների իրականացում
  • Գյուղի կենցաղը, մարդիկ, ուսումնասիրություն
  • Ճանաչում ենք քայլելով. հայրենագիտական քայլք գյուղում սովորողների, բնակիչների հետ
  • Ուսումնական մառան, ուսումնական ձմեռ նախածեր
  • Ստուգատեսների ներկայացում

суббота, 22 декабря 2018 г.

Անհատական աշխատաժամանակ. 24-28.12.2018

Իրականացվելիք աշխատանքներ 
  • Դասասենյակի մաքրություն, միջավայրի ամենօրյա խնամքի աշխատանքներ
  • Վերապատրաստման օրացույցի կազմում 
  • Հունվարյան ճամբարի նախագծի պատրաստում 
  • Գնահատում, ինքնագնահատում
  • ,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ. առցանց աշխատանք սովորողների հետ
  • Սովորողների թարգմանչական աշխատանքների խմբագրում, հրապարակում ,,Պատուհան,, բլոգում
  • Հավաքներ նախագծային խմբով
  • Հաշվետվությունների  հրապարակում
  • Երեք ամիսների վերապատրաստման ցուցանիշների հավաքում, հաշվետվության պատրաստում 

Հավաք նախագծային խմբով

Դեկտեմբերի 24, 12:30-13:30
Վայրը՝ Միջին դպրոց, 3-րդ հարկ
Ծրագրում
24.12.2018
  • Կրթական փոխանակումների հունվարյան նախագծեր 
  • Նախագծերի քննարկում, առաջարկներ
  • Երևան-Ստամբուլ կրթական փոխանակումներ. ներկայացնում է Գոհար Եղոյանը 


25.12.2018
  • Կրթական փոխանակումներ Արտաբյունքում․ Նառա Հարությունյան, Գոհար Եղոյան
  • Մյուս նախագծերի ամբողջացում , հրապարակում 
26.12.2018
  • Հունվար ամսվա օրացույցից կրթական փոխանակումների նախագծերի առանձնացում 
  • Կրթական փոխանակումների ընթացքում ունեցած կոնտակների փոխանցում
Մասնակիցներ 
Սոնա Փափազյան
Հասմիկ Պողոսյան
Իվետա Ջանազյան
Լիլիթ Յախինյան
Գոհար Եղոյան 


вторник, 18 декабря 2018 г.

Եղևնին


Ի՜նչ անակնկալ... Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր...
Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր... Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ

понедельник, 17 декабря 2018 г.

Դեկտեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն

Վերապատրաստման օրացույցի համաձայն դեկտեմբերի 5-7-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտների վերաատրաստման հերթական փուլը: Վերապատրաստման այս փուլին մասնակցել է իննը վերապատրաստվող՝ Տավուշի և Արմավիրի մարզերից: Գիշերակացով մնալու համար դիմել են չորս մասնակից, ովքեր հյուրընկալվել են Արևմտյան դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: Այս անգամ վերապատրաստման ծրագրում մտցվեց նոր բաղադրիչ՝ գրադարանավարների վերապատրաստում: Այս փուլում մասնակցեց երկու գրադարանավար, վերապատրաաստման ծրագիրը պատրաստեց և իրականացրեց Լուսինե Ալեքսանյանը:

среда, 12 декабря 2018 г.

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Դստրիկս,
Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
 Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

вторник, 11 декабря 2018 г.

Մասնախմբի դեկտեմբերյան պարապմունք

Դեկտեմբերի 12, ժամը՝ 15:15
Վայրը՝ Ավագ դպրոց,  3-4 սենյակ 

Բլեյանի կրթական բաց ցանց, «Ուսումնական Գյումրի», «Ուսումնական Արագածոտն», «Ուսումնական Վայոց ձոր» նախագծեր
  • Իրականացրած և շարունակվող նախագծեր, արդյունքներ, առաջիկա նախագծեր 
  • Օրը Գյումրիում, գյումրեցիների հետ. նախագիծ : Կրթական փոխանակումներն, անելիքներն 2019-ին: 
  • Այլ հարցեր 
Լուսաբանման պատասխանատու՝ Հասմիկ Պողոսյան 

понедельник, 10 декабря 2018 г.

Սուրբ Ծնունդի օրվա առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:
Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

Գնահատման վերաբերյալ

Գնահատման վերաբերյալ մտորում են սովորողները.

Ես կարծում եմ, որ սովորողը չպետք է ինքն իրեն գնահատի, բայց պետք է կարողանա իրեն գնահատել։ Եթե ուրիշ տեսանկյունից նայենք այս ամենին, սրանք տարբեր բաներ են։ Սովորողը պետք է կարողանա գնահատի, բայց երբեմն սովորողը սխալ է հասկանում առաջադրանքը կամ սխալ կատարում։ Այդ ժամանակ պարտադիր պետք է մոտենա ուսուցչին։ Քանի որ նա կարող է իրեն բարձր գնահատել, և դրա հետ մեկ տեղ սխալ կատարել վարժությունը։ Իմ կարծիքով, իննը բալանոց համակարգը ամենահարմարն է։ Քանի որ իմ տեսակետից հնարավոր չէ հինգ բալի մեջ տեղավորվել։ Մի քանի դպրոցներում գնահատականները տառերով են նշանակում։ Օրինակ A — ն ամենաբարձրն է , այսինքն 10 — ը։ F — ը 2 — ն է։ Այս գնահատման համակարգը ինձ շատ է դուր գալիս։ Դե քանի որ ես սիրում եմ փոփոխություններ, այդ պատճառով սա ինձ համար հետաքրքիր նորություն կլիներ։ Ափսոս այս գնահատման համակարգը միայն արտասահմանում է օգտագործվում։ 

четверг, 6 декабря 2018 г.

Վերապատրաստման հերթական փուլը

Վերապատրաստումը սկսեցինք առավոտյան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, երբ հանդիպեցինք Տավուշի, Արմավիրի մարզի դասավանդողներին: Այնուհետև միասին քայլեցինք Հյուսիսային դպրոց՝ միաժամանակ ծանոթանալով Բանգլադեշին: 
Հյուսիսային դպրոցի տաք սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք էր, որին ընդգրկվեցին նաև վերապատրաստվողները, այնուհետև շրջեցին կրտսեր դպրոցում և ծանոթացան դպրոց-պարտեզ մոդելին: Իսկ ,,Հարթակ ,, ակումբում հանդիպեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, որտեղ խոսեցինք մանկավարժության, միջավայրի և մի շարք այլ հարցերի շուրջ, տիար Բլեյանը պատասխանեց նաև մասնակիցների հարցերին: 

среда, 5 декабря 2018 г.

Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:
Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.
-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:

вторник, 4 декабря 2018 г.

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:
-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատՆրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակըԻսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը

воскресенье, 2 декабря 2018 г.

Ածելին

Մի վարսավիր արտասովոր գեղեցիկ ածելի ուներ: Ածելին գործի մեջ էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ վարսավիրանոցում հաճախորդներ չկային, իսկ տերն ինչ-որ տեղ էր գնացել, ածելին մտքին դրեց գնալ աշխարհը տեսնելու և իրեն ցույց տալու: Սուր սայրն ագուցարանից դուրս բերելով, ինչպես սուսերն են պատյանից հանում, և հպարտորեն ձեռքերը կանթելով՝ նա գարնանային մի գեղեցիկ օր դուրս եկավ զբոսանքի:
   Ոտքը շեմից դուրս դնելուն պես պայծառ արևը սկսեց փայլփլել նրա պողպատյա հղկված սայրին, և արևի շողերի անդրադարձումները ուրախ վազվզեցին բակի տների պատերին: Այդ չտեսնված տեսարանից կուրանալով՝ ածելին այնպիսի աննկարագրելի ցնծության մեջ ընկավ, որ տեղնուտեղը լցվեց անսահման գոռոզությամբ:

суббота, 1 декабря 2018 г.

Ընթերցողի օրագիր

Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը՝ 
  • Խթանել ընթերցանությունը
  • Ընթերցանության միջոցով զարգացնել բառապաշարը, հաղորդակցական հմտությունները
  • Աշխարհայացքի ձևավորում 
  • Հնարավորություն տալ սովորողին ընթերցել այն, ինչ ցանկանում է:

Ուսումնական Արագածոտն. Հարթավան, Եղիպատրուշ

Ճամփորդության մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Հարթավան-Եղիպատրուշ-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան

Ճամփորդության նպատակը՝

  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կրթական փոխանակումների իրականացում
  • Գյուղի կենցաղը, մարդիկ. ուսումնասիրություն 
  • Գյուղի բնակիչների, սովորողների հետ հայրենագիտական քայլք գյուղում. ճանաչում ենք քայլքով
  • Ուսումնական մառան, Ուսումնական ձմեռ նախագծեր