среда, 30 ноября 2022 г.

Լռություն


Առաջին մաս 

_Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:
Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Եռօրյա հայրենագիտական ճամփորդությունը, ինչպես միշտ, սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ Ուսումնական ժամերգությամբ։ Մի հատված ժամերգությունից․



Այնուհետև ուղևորվեցինք դեպի Տավուշ՝ բացահայտելու Տավուշի մարզի աշնանային գեղեցկությունները, քայլելու և տեսնելու պատմամշակութային կոթողները։ Քանի որ կրթահամալիրից այս օրերին միակ ճամփորդող խումբը չէինք, քայլելու և այցելությունների ընթացքում պատահաբար տեսնում էինք նաև կրթահամալիրի Ավագ դպրոցի ճամփորդող խմբին։ 
Կրթական փոխանակումների նպատակով եղանք Դիլիջան Այբ դպրոցում, որտեղ սկզբում իրականացրինք մաթեմատիկական-տրամբանական խաղ՝ երրորդ դասարանի սովորողների հետ։ խաղը պատրաստել էր և անցկացնում էր Աբրահամյան Գուրգենը։ Սկզբում  սովորողները բաժանվեցին խմբերի և որոշեցին խմբերի անունները։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկվեցին նաև սեբաստացի սովորողներ, ովքեր օգնում և մեկնաբանում էին հարցերը։ Խաղը օգնեց մտերմանալ և հետաքրքիր տրամաբանական աշխատանք կատարել։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը հնչելուց հետո մեկնաբանվում և քննարկվում էին։ 
Խաղից հետո շրջեցինք դպրոցով և ծանոթացանք կրթական ծրագրի առանձնահատկություններին, գործող լաբորատորիաներին և նրանց գործունեությանը։ 
Կրթական փոխանակումների երկրորդ մասով հանդիպում ունեցանք 6-8-րդ դասարանների սովորողների հետ, ներկայացրինք Միջին դպրոցում գործող ամսագրերը և TV-ները։ Բավական հետաքրքիր քննարկում եղավ, մասնակից սովորողները խոսեցինք նաև իրենց նախագծերից, մեկ-երկուսը դիտեցինք տեղում և քննարկեցինք։ Փոխանցեցիք էլ․ փոստեր՝ հետագայում ևս համագործակցելու համար։ 

Սովորողների պատումները՝


вторник, 29 ноября 2022 г.

Սեբաստացիների ստեղծագործական աշխատանքները հրապարակվել են «Լուսապսակ» և «Ոսպնյակ» ամսագրերում


Արդեն մի քանի տարի է համագործակցում ենք «Լուսապսակ» ամսագրի հետ։ Ժամանակ առ ժամանակ ստեղծագործել սիրող սեբաստացի սովորողների աշխատանքները ուղարկում ենք խմբագրություն։ Բոլոր ուղարկված ստեղծագործությունները հրապարակվում են՝ փաստելով, որ սեբաստացիները միշտ են առանձնանում ստեղծագործական մտքով։ 
Խմբագրություն ուղարկվող աշխատանքներն ընտրվում են կրթահամալիրյան ամսագրերից, սովորողների բլոգներից, ընտրված աշխատանքները քննարկում ենք նաև  Մայրենիի ուսուցիչների հետ ։ 

воскресенье, 13 ноября 2022 г.

Դժվար ճանապարհ

Ձորի պռնկին, քարայրի մթին խորշի մոտ անվճռական կանգնեցի ու, հայացքս հետ ուղղելով, շրջվեցի։

Արևը շողում էր այդ կանաչ, գողտրիկ աշխարհում, մարգագետինների վրա օրորվելով՝ ցոլում էին գորշավուն ծաղկագլխիկները։ Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։ Եվ հավանաբար ես խելագար էի, որ ամեն ինչ թողել ու ցանկանում էի լեռները բարձրանալ։

Առաջնորդը կամաց դիպավ թևիս։ Ես հայացքս պոկեցի սիրելի բնապատկերից այնքան դժվարությամբ, ինչպես հարկադրաբար տաքուկ լոգարանից դուրս գալիս։ Այժմ ես տեսա անարև խավարում ընկած կիրճը, ժայռի ճաքից դուրս պրծած մի փոքրիկ, թխաթույր առու, նրա ափեզրերին փոքրիկ փնջերով բուսնած գունատ խոտեր, իսկ հատակին՝ ցած նետված բազմերանգ քարեր՝ անկենդան ու դժգույն, ինչպես երբեմնի կենդանի արարածների ոսկորներ։
– Հանգստանանք,- ասացի առաջնորդին։
Նա համբերատար ժպտաց, ու մենք գետնին նստեցինք։ Ցուրտ էր, ժայռախորշից սաստիկ սառը օդի թույլ հոսանք էր գալիս։
Զզվելի, զզվելի էր այդ ճամփան անցնելը։ Զզվելի էր ինքդ քեզ այդ անհյուրընկալ

 ժայռախորշում տանջելը, քայլելը այդ սառնորակ առվի վրայով, մթության մեջ վեր

среда, 9 ноября 2022 г.

Տասը պատվիրաններ

Օրիգինալ լինելու ուղիներ մի՛ փնտրեք: Մյուսներից տարբեր լինելն անխուսափելի է, երբ մարդ չի մտահոգվում այդպիսինը լինելու համար:


Մի՛ փորձեք շլացնել բուրժուային: Չի՛ ստացվի: Նա միայն վախենում է, երբ իր գրպանին են սպառնում:


Մի՛ աշխատեք նեղություն տալ ընթերցողին, ո՛չ փնտրեք, ո՛չ էլ հայցեք նրա օգնությունը:

вторник, 8 ноября 2022 г.

Բուքը, երգը, երեխան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։
Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։
Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։
Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

понедельник, 7 ноября 2022 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն


Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20: 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Մեկնում՝  Երևան-Սևան-Դիլիջան-Գոշ-Իջևան։ Վերադարձ՝ Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան։ 
Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։ 
Տրանսպորտ՝ Sprinter, 23 տեղ, վարորդ՝ Սաքո Առաքելյան 

Նպատակը՝ 
  • Հայրենագիտական նոր վայրերի բացահայտում
  • Քայլարշավի կազմակերպում
  • Բանավոր պատմությունների տեսագրում․ ճանաչում ենք Տավուշ աշխարհը
  • Ընթերցումներ ․ կարդում ենք Սիրադեղյան։ 
  • Կրթական փոխանակումներ։
Նախապատրաստական աշխատանքներ /լրացվող/

среда, 2 ноября 2022 г.

Սիրելու տարիք


Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։
Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տևողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։

вторник, 1 ноября 2022 г.

TV նախագծերի ստեղծում


Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ 
  • զարգացնել սովորողների բանավոր խոսքը, հաղորդակցման հմտությունները,
  • սցենար պատրաստելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • ՏՏ հմտությունների զարգացում՝ նկարահանում, մոնտաժ, տեղադրում համացանցում․
  • վերլուծելու, եզրակացություններ անելու կարողությունների ստեղծում, ձևավորում,
  • արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում,
  • ընթերցանության խթանում, կարդում և տարածում ենք։ 
Ընթացքը՝