воскресенье, 30 июня 2013 г.

Էդմոն Ուելս



-Նշանակում է  ես  վեցերորդ մակարդակում եմ:
-Նշանակում է դու հրեշտակ ես,-ուղղում է Էդմոն Ուելսը:
Ես միշտ հրեշատկներին պատկերացրել եմ գլխին  դրված լուսապսակով, իսկ մեջքին՝ թևեր:
Այս կերպարը համպատասխանում է հին պատկերացումներին: Պսակն առաջացել է մետաղյա թիթեղից, որով հռոմեացիները պաշտպանում էին քրիստոնեական սրբերի արձանները թռչնաղբից: Իսկ ինչ վերաբերվում է թևերին, ապա դրանք ծագում են հին միջագետքյան ավանդույթից, ըստ որի այդ մեջքային վերջույթները  բարձր աշխարհի պատկանելության ապացույցն են:

воскресенье, 2 июня 2013 г.

Հանրագիտարան

Կյանքի իմաստը: Ամեն ինչի նպատակը զարգացումն է: Սկզբում կար միայն...
Ոչինչ: Դատարկություն:
Դատարկությունը զարգացել է և դարձել մատերիա: Եվ դա տվեց..…
Առաջին: Ջուր:
Այդ ջուրը զարգացավ և դարձավ կենդանի: Եվ դա տվեց…
Երկրորդ: Բուսականություն:
Բուսականությունը զարգացավ և սկսեց շարժվել: Եվ դա տվեց…
Երրորդ: Կենդանիներ:
Կենդանին զարգացավ և դարձավ գիտակցական: Եվ դա տվեց…
Չորրորդ : Մարդ
Մարդը զարգացավ, որպեսզի նրա գիտակցությունը թույլ տա իրեն իմաստություն ձեռք բերել:  Եվ դա տվեց…
Հինգերորդ: Հոգևոր մարդ:
Հոգևոր մարդը զարգացավ և ամբողջովին ազատվեց նյութականից՝ մատերիալից: Եվ դա տվեց…
Վեցերորդ: Հրեշտակ:
Էդմոն Ուելս:

<<Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան>> , հատոր 4:

Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Թարգմանություն ռուսերենից:
Տաթև Աբրահամյան