Սիրելի՛ սովորող, այս տարօրինակ ուսումնական տարին ավարտվեց և սկսվեց գուցե այս անգամ ոչ այդքան սպասված արձակուրդը))): Ինչևէ, միշտ էլ կարելի է հետաքրքիր զբաղմունքներ գտնել, ինքնազարգանալ, բացահայտել....
Այսպիսով.
- Շատ ճամփորդեք.Հայաստանը բացահայտումների երկիր է, ուսումնասիրեք և կգտնենք ձեր հարազատ անկյունը: Ճանաչեք ձեր թաղամասը, ձեր քաղաքը, գյուղը, մոտակա այգին, գետը կամ բարձունքը: Իսկ ընտանեկան նախաձեռնությունների, արշավների համար կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ամենահարմար վայրը կարող է լինել:
- Գոնե մեկ անգամ դիմավորեք լուսաբացը և հետևեք մայրամուտին, զգացեք բնությունը և լուսանկարեք ձեր տեսած սիրուն տեսարանները:
- Գրեք այն մասին, ինչը ձեզ հետաքրքրում է, ձեր մտքերի, զգացածի մասին պատմեք....