суббота, 27 декабря 2014 г.

Երկարագուլպա Պիպին

Ցավալի է, որ այս հետաքրքիր մանկական պատմությունները ես կարդում եմ այս տարիքում: Ինչ արած , իմ մանկության տարիներ այսպիսի գրքեր չկային և ինձ խորհուրդ էին տալիս կարդալ ,,մեծական,, գրքեր: Իսկ հիմա այս գրքերը իմ տարիքին համապատասխան չեն:
Ինչևէ, չեմ կարող ասել, որ կարդացի անհամբերությամբ, որոշ հատվածներ հետաքրքիր էին, որոշները՝ ձանձրալի: Ամեն դեպքում այս գիրքն ինձ մոտ առաջացրեց մի այլ  պատմություն գրելու մտահղացում: Սա հետոյի համար, եթե չմոռանամ:

воскресенье, 21 декабря 2014 г.

Աշտարակի եկեղեցիները

Հերթական ճանապարհորդությունը, որին վաղուց էի սպասում: Սպասում էի, որովհետև այդ վայրերում չէի եղել, իսկ նորը ճանաչելը նոր հաճույք է պատճառում:
Դե նախապատրաստական աշխատանքներ, երբ թվում էր ամեն ինչ կարգին է և լավ է արված: Բայց ամեն դեպքում եղանակը կառավարել չենք կարող: Իսկ եթե ճամփորդ ես , ուրեմն պետք է ճամփորդես  ցանկացած եղանակի: Դա մի փոքր գրավչություն է առաջացնում:

Ամանորյա առակ երջանկության մասին

Անտառի եզրին երկու եղևնի էր աճել: Մեկը դարձել էր գեղեցկուհի. բարձր էր, բարեկազմ, սաղարթախիտ: Նրա ընկերուհին համեստորեն մի կողմ էր քաշվել. գեղեցիկ չէր, ոչ էլ բարեկազմ, ճյուղերն էլ՝ այս կողմ-այն կողմ ցցված: Գեղեցկուհի եղևնին հպարտանում էր ու կարծում, թե իրենից լավն ու խելացին ողջ աշխարհում չկա:
Եկավ ձմեռ: Մարդիկ սկսեցին անտառ գալ փայտի: Մի անգամ էլ նրանք կտրեցին ծուռումուռ  ծառը:  Գեղեցկուհի  չարակամորեն ասաց.
-Ահա տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, որ նրանք ուզում են կտրել քեզ, նրանք չէին համարձակվի ինձ ձեռք տալ. Ես ամբողջ անտառի զարդն եմ:
-Կապրենք, կտեսնենք,-ասաց մյուս եղևնին,- ժամանակը ցույց կտա:

среда, 17 декабря 2014 г.

Ամանոր /ավանդություններ, զրույցներ/

Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ: Այդ սովորույթը նրանցից փոխառել և հարևան ժողովուրդներին են փոխանցել հին եգիպտացիներն ու հռոմեացիները:
Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն
Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:
Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ ,Ձմեռ պապին` Կաղանդ պապ

четверг, 11 декабря 2014 г.

Զրույցներ մեր բնակավայրի մասին

Մեր բնկավայրերի մասին կան շատ պատմություններ: Այդ պատմությունները բացատրում են , թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը՝ ժայռի, աղբյուրի, ձորի, լեռան և այլն: Նման պատմությունները անվանում են ավանդություններ, զրույցներ: Ավանդությունները բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, պատմում հետաքրքիր դեպքերի մասին:

среда, 10 декабря 2014 г.

Ավանդապատումներ կենդանիների մասին

Իշխան ձուկ։ Ժամանակին Սևանա լճից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։


Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։

Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները

1
Իսկ դու գիտե՞ք, որ ձմռանը Ռուսաստանում շատ ձյուն է լինում: Այնպես պատահեց, որ  մի անգամ ձիով մտա Ռուսաստան: Սաստիկ ձմեռ էր, գնում եմ, գնում եմ, իսկ շուրջս միայն ձյուն է: Ուրիշ ոչինչ, ո՛չ գյուղ, ո՛չ էլ քաղաք:
Մեկ էլ մի ցից երևաց:  Հոգնած էի: Ձիս կապեցի ցցից, ինքս էլ պառկեցի հենց ձյան վրա ու քնեցի:  Առավոտյան արթնացա ու ինչ տեսնեմ. շուրջս փոքրիկ քաղաք է ու ձիս չկա:  Գլուխս բարձրացի  ու տեսա, որ ձիս կախված է զանգակատան խաչից:  Կախվել է , քացի-քացի է տալիս ու կամաց վրնջում: 
Ես, իհարկե, ինձ չկորցրի, դիպուկ մի կրակոցով կտրեցի սանձափոկը, ձիս ցած ընկավ ու ես շարունակեցի ճամփաս: 
Զարմանալի երկիր է Ռուսաստանը: Ձյունն այնտեղ այնքան շատ է լինում, որ հաճախ իր տակ թաղում-թաքցնում է գյուղեր, քաղաքներ և նույնիսկ բարձրաբերձ զանգակատներ:
 Լավ էր, որ այդ գիշեր ուժեղ ձնհալք էր, թե չէ ես երբեք ռուսական զանգակատուն և ռուս բնակիչներ չէի տեսնի:

суббота, 6 декабря 2014 г.

Ավանդապատումների բույսերի մասին

Ձմերուկ։ Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։
Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։

среда, 3 декабря 2014 г.

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։
Մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։
Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։
— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։

воскресенье, 30 ноября 2014 г.

Աշունը ճապոնական պոեզիայում

 
Նոր դպրոց, 5-2 դասարանի սովորողներ
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան

Ճամփորդական հետաքրքիր օր

Որ ճամփորդել սիրում եմ, արդեն ակնհայտ է: Դա ինձ համար էլ էր բացահայտում, որովհետև առաջ ամեն ճամփորդության գնալիս, ստիպված էի լինում երկար ժամանակ համոզել ինքս ինձ:  Իսկ հիմա ճամփորդությունն ինձ համար կյանքը գեղեցկացնող և հետաքրքիր դարձնող երևույթներից մեկն է:

Ճանապարհը մեզ տարավ Արտաշատ մայրաքաղաքի հնավայր, Խոր Վիրապ: Խոր Վիրապում երկրորդ անգամ էի: Երկուսն էլ տպավորիչ և հետաքրքիր էին: 
Առաջին անգամ գնացի Գեղարվեստի դպրոցի սովորողների հետ, երբ ինձ նոր էին նշանակել կազմակերպիչ: Աշուն էր, աշնան ամենագեղեցիկ օրերը: Այդքան պայծառ աշուն դեռ չէի տեսել: Սակայն այդ ճամփորդությունից մեր հիշողության մեջ ավելի շատ մնաց ոչ թե եկեղեցին, այլ մոտակա այգիներից մեկում մեր ֆուտբոլային խաղը: 

суббота, 29 ноября 2014 г.

Պատմություններ Եզոպոսի մասին

Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնում էր, նրա ճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույն պատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւ պատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբ ցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւ ասում է.
- Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի. ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...

среда, 19 ноября 2014 г.

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչումէ եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերվի հետևից, իսկ նապաստակն աղմուկից զարթնեց ու փախավ:  Առյուծը շատ վազեց եղջերվի հետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ դեպի նապաստակը: Բայց տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.
-Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց  թողեցի և դատարկ հույսի հետևից ընկա:

вторник, 18 ноября 2014 г.

Առյուծն ու մուկը

Քնած առյուծի մարմնի վրայով մի մուկ վազեց: Առյուծը զարթնեց, բռնեց նրան և, այն է, ուզում էր խժռել, բայց մուկը խնդրեց բաց թողնել իրեն՝ հավատացնելով, որ բարությամբ կհատուցի իր փրկության համար: Առյուծը քահ-քահ ծիծաղեց ու բաց թողեց նրան:
   Բայց, շատ չանցած այնպես պատահեց, որ առյուծն ընկավ որսորդների ճանկը, և նրան պարանով կապկպեցին ծառին: Մուկը, լսելով, նրա հառաչանքները, իսկույն ևեթ վազեց, կրծեց պարանը և ազատեց նրան՝ ասելով.
-Այն ժամանակ դու ծիծաղեցիր ինձ վրա և կարծես թե չհավատացիր ինձ, իսկ հիմա իմացիր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել լավության համար:

понедельник, 17 ноября 2014 г.

Թագավորն ու խաբեբան

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։
Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։
Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։
Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։
էն Աստված, ճիշտ եմ ասում։
Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։
Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.
Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

воскресенье, 16 ноября 2014 г.

Կուզեի լինել

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:

четверг, 13 ноября 2014 г.

«Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», օր չորրորդ /ամփոփում/

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնական օրերը շարունակվում են: Ցուցահանդեսներով, նորամուտներով, վարպետության դասերով հագեցած օրեր են: Կրթահամալիրի բոլոր դպրոցները աշխույժ եռուզեռի մեջ են:
10:00-ին վարժարանային երրորդ հարկի բացումն էր: Փոփոխված , գեղեցիկ միջավայրում ավելի հաճելի է ուսանելը:
Կրթահամալիրի ուսումնական միջավայրն ավելի է նորանում և թարմանում, քանդված պատերը ստեղծում են ընդարձակ  տարածքներ, որտեղ մենք կարող են ազատ և անկաշկանդ ստեղծագործել: Այսօր՝ ժամը 10:30-ին , Մայր դպրոցում նոր ակումբ-ընթերցարանի բացումն էրՀյուր էին եկել  «Զանգակ»  և «Էդիթ Պրինտ»  հրատարակչություններից, ովքեր իրենց հրատարակած գրքերից նվիրեցին նորաբաց ակումբ-ընթերցասրահին: Իսկ վերջում կազմակերպվել էր հյուրասիրություն:
11:00-ին դարձյալ Մայր դպրոցում Ռոբոտիքս սրահի բացումն էր: Ցուցադրված էին կրթահամալիրի սովորողների պատրաստած ռոբոտները: Սրահում աշխատանքային եռուզեռ էր, ցանկացողները կարող էին մասնակցել ռոբոտաշինության աշխատանքներին: Ռոբոտները տարբեր էին, աշխատանքային խումբը ցուցադրեց նրանց կարողությունները: