Ընտանիք... Այժմյան ընտանիքը ոչ մի նմանություն չունի այն հին նահապետական ընտանիքին: Այն ժամանակ էր, որ մարդիկ բարի էին, երեխան սիրում էր ծնողին և ընտանիքն էլ սրբություն էր: Բայց ինչն է փոխվել, ինչն է պատճառն այս մեծ փոփոխության: Ինչու հանկարծ մարդիկ սկսեցին չհասկանալ իրար: Չէ որ հենց ընտանիքում մարդ պետք է գտներ հանգստություն, զգար, որ իրեն հասկանում են: Ընտանիքում պետք է գտներ իր պաշտպանությունը, ուր իրեն շրջապատում էին հարազատ մարդիկ: Իսկ այժմյան ընտանիքը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում. երեխաները ձգտում են անկախության , ուզում են անել այն ինչ փչի խելքներին, իսկ ծնողներն էլ մշտապես բողոքում են, թե երեխաներն իրենց չեն հասկանում: Այդ ամենը այնքան է հասել, որ երեխան կարող է գոռալ ծնողի վրա, վիճել և նույնիսկ չափն անցնել... Բայց չէ որ ծնողներն են մեծացրել ու պահել երեխաներին, և ինչի համար, որ նա հիմա, մոռանալով այդ ամենը, ձեռք բարձրացնի ծնողի վրա:
Հայ լինելով հանդերձ, մենք չպետք է մոռանանք, որ ընտանիքը սրբություն է, որ երկրի հզորությունը կայանում է ընտանիքի ամրության մեջ, որ ինչքան էլ միասնական ու ամուր է ընտանիքը, նույնքան միասնական և ամուր է հայրենիքը...
Ճիշտ էր այն հին ու մեծագույն հերոսը` Գևորգ Մարզապետունին, երբ հայրենիքի գոյության հիմքը համարում էր ընտանիքը և այն փոքրիկ մանուկներին, որ մեծանում են այդ ընտանիքներում...