Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեղ Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.
_Տես, վտանգավոր է: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:
Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի
քթերին:
Նա
դա
շատ
ճարպկորեն
և
զգույշ
արեց,
որ
նրանք
ոչ
մի
բան
չնկատեցին:
_Դա դժվար բան չէ, -որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք, իմացավ՝ որտեղ
են
ապրում
քաղաքապետն
ու
դատավորը,
այցելեց
նրանց,
դիպավ
բոլորի
քթերին՝
որին
մի
մատով,
որին՝
երկու:
Այդ
լուրջ
մարդկանց
դա
այնքան
էլ
դուր
չեկավ:
Բոլորը
մտածում
էին,
որ
Ջովանինոն
դաստիարակաված
մարդ
է
և
կարող
է
ամեն
ինչի
մասին
զրուցել:
Քաղաքապետը
մտքում
ինքն
իրեն
բարկացավ,
բայց
համենայնդեպս
հարցրեց.
-Դուք ինչո՞ւ ձեռք վտեցիք իմ քթին:
-Ի՜նչ եք ասում, պարոն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն:-Ձեզ երևի թվացել է: Գուցե ճանճ կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ոչ ճանճ տեսավ, ոչ մոծակ: Բայց Ջովանինոն
հասցրել
էր
հեռանալ,
դեռ
դուռն
էլ
հետևից
ծածկել
էր:
Ջովանինոն
մի
տետր
էր
պահում:
Նա
գրում
էր
բոլոր
այն
քթերի
մասին,
որոնց
ինքը
ձեռք
էր
տվել:
Դրանք
բոլորը
շատ
կարևոր
քթեր
են:
Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին
նախարարների,
տասնյակ
գեներալների:
Էլ
չեմ
խոսում
տարբեր
նախագահների,
Հռոմում
նրանք
աղքատներից
շատ
են:
Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:
Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք: Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում: Եվ եղավ այդպիսի
առիթ:
Դա
թագավորի
զբոսանքի
օրն
էր:
Ջովանինոն
նկատեց,
որ
ժամանակա
առ
ժամանակ
ժողովրդի
մեջից
մեկը
դուրս
էր
վազում,
թռչում
էր
թագավորական
կառքի
ոտնակին
և
թագավորին
ծրար
էր
տալիս՝
ինչ-որ խնդրանքով:
Թագավորը
այն
ժպտալով
տալիս
էր
իր
առաջին
նախարարին:
Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր
նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով շփեց թագավորի քթի ծայրը:
Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել է ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած ուզում էին նույն
բանն
անել: Մեկը
մյուսի
ետևից
թռչում
էր
կառքի
ոտնակին,
բռնում
էր
թագավորի
քիթը
և
մի
ուժեղ
քաշում:
_Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի
նոր
ձև
է,-
թագավորի
ականջին
շշնջաց
առաջին
նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հարբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել:
Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի:
Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:
Բնութագրի՛ր Ջովանինոյին:
Քո կարծիքով ինչո՞ւ մի շարք պաշտոնյաններ քթին ձեռք տալը դարձրեցին բարևելու միջոց:
Ի՞նչ ես մտածում Ջովանինոյի որոշման մասին:
Վերականգնի՛ր ասացվածքները:
Գյու ղկանգ նի գեր անկ կոտ րի:
Աս աըն կերդո վէաս եմդ ուովես:
Շա նան ունըտ ուրփա յտըվեր ցրուձե ռքդ:
Գրի՛ր երկու բառ, առաջինում գունդ բառը լինի առաջին բաղադրիչ, երկրորդում՝երկրորդ բաղադրիչ: