Հունիսյան ճամբարը սովորողների համար ուսումնական տարվա ամենահետաքրքիր ժամանակահատվածն է: Սովորողների ընտրությամբ հավաքվեց իմ ջոկատը՝ ամենատարբեր սովորողներ տարբեր դասարաններից, տարատարիք: Մեր ճամբարային առօրյային և ջոկատի գործունեությանը
ծանոթացե՛ք այստեղ:
Հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները պատրաստել էի ճամբարային նախագծերս, որոնք քննարկեցի ճամբարականների հետ , համապատասխանաբար ավելացումներ արեցի, և սկսեցինք.... Ճամբարային նախագծերն՝
այստեղ:
Յուրաքանչյուր օր մեր գործունեությունը սկսել ենք Միջին դպրոցի բակից՝ մասնակցելով ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքին, որի ժամանակ սովորել ենք նոր երգեր, սիրով պարել ենք:
Ընկեր Լաերտի հետ ունեցել ենք պարի դասեր: Պետք է ասեմ, որ իմ ջոկատն ամենապարասեր ջոկատն է. գրեթե բոլոր սովորողները կրթահամալիրի պարային ակումբներում են պարում, Բանգլադեշյան պլեների ժամանակ և մեդիաուրբաթներին հանդես եկան պարային հմարներով:
Ընդհանուր ճամբարային գործունեություն իրականացնելիս չմոռացանք նաև տարբեր մարզաձևերի մասին, սակայն սիրելի գործունեությունը եղավ թենիսը.
Ընկեր Լևոնի հետ մասնակցեցինք Միջին դպրոցի բակի քարե ծաղկամանների պատրաստման գործընթացին: Չնայած աշխատանքը հեշտ չէր, բայց ամենից ակտիվը աղջիկները փորեցին քարե ծաղկամանների բացվածքները:
Այրող արևից մեզ փրկեց կրթահամալիրի ծածկած լողավազանը: Ճամբարի ընթացքում լողը սիրելի գործունեություններից է:
Այցելեցինք նաև ագարակ, մեր բերած գազարներով կերակրեցինք ձիերին, ձիավարեցինք: Պարզեցի, որ իմ ջոկատից բավական շատ սովորողներ առաջին անգամ են ձի նստում:
Առաջին շաբաթվա վերջին օրը անցկացրեցինք Ապարանի ջրամբարում:
Երկուշաբթի սկսեցինք հեծանվաերթով: Տարատարիք ճամբարականների մի խումբ մարզիչների հետ ուղևորվեց Զվարթնոց: Պատմում են մասնակից սովորողները.
Իրականացրել ենք նաև մի շարք այլ նախագծեր, որոնք կառուցվել էին սովորողների հետաքրքրությունների պահանջով:
,,Մեր ժամանակի թրենդները,, նախագծով ծանոթացանք և առանձնացրինք այն թրնեդային իրերը, խաղերը և ֆիլմերը կամ գրքերը, որոնք երբևէ տարածված կամ թրենդային են եղել Միջին դպրոցում: Ահա աշխատանքներից մի քանիսը.
Հաջորդ նախագիծը մի քանի ուղղություն ուներ, նախ հմտանում էինք տեխնոլոգիական աշխատանքում, այնուհետև ստեղծագործում՝ փորձելով մեր ընտրած բանաստեղծության համար սցենար մտածել, նկարահանել և մոնտաժել: Պատրաստի տեսանյութերից .
Յուրաքանչյուր օր սովորողները լուսաբանել մեր աշխատանքը.
Շարունակեցինք ընթերցել նաև ,,Հազարան հավքը,, հեքիաթը.
Ճամբարային հաշվետվություններ.