понедельник, 24 февраля 2020 г.

Կարդում ենք Տերյան. նախագծի ամփոփում

Կարդում ենք Տերյանի բանաստեղծությունները, ձայնագրում և տեսագրում: 
Նախագիծ 
Արդյունքներ

Մայրենի լեզվի օր. արդյունքներ

Բառարանային ֆլեշմոբ. արդյունքներ

Փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է: Հերթական ընթերցումներն են գրադարանում, կարդում ենք և ներկայացնում մեր ընթերցած գրքի բառապաշարը: Յուրաքանչյուր սովորող աշխատել է իր ընտրած գրքով, ընթերցել , դուրս բերել բառեր, փորձել ներկայացնել գրքի բառապաշարը: Օգտագործել ենք nayiri.com-ի բացատրական, բարբառային բառարանները: Ստորև ներկայացված են սովորողների աշխատանքները.

Կարդում ենք Թումանյան. նախագծի ամփոփում/լրացվող/

Նախագիծ 
Արդյունքներ

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում. սովորողների հաշվետվություններ

Ճամբարային ջոկատ՝ 8-6
Սովորողները ներկայացնում են երկրորդ ուսումնական շրջանում իրենց գործունեության ամփոփումը

среда, 19 февраля 2020 г.

Ձևը և հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

понедельник, 17 февраля 2020 г.

Փետրվարի 19. Թումանյանական օր, քաղաքային թափառումներ, քննարկումներ

Նախագծի իրականացման օրը՝ փետրվարի 19:
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Կարդում ենք Թումանյան
  • Քաղաքային ընթերցումներ, քայլք, Թումանյանական ստեղծագործությունների տարածում, հանրայնացում: 
  • Մասնակցություն քննարկմանը 
  • Հրանտ Մաթևոսյան 85

вторник, 11 февраля 2020 г.

Եռօրյա ձմեռային արշավ Արատեսում

Արդեն իսկ սեպտեմբերին հաջողված ճամբար ունեցանք արատեսում՝ կրթական փոխանակումներով, բարձունքի հաղթահարումով: Եվ արդեն հստակ է, որ Արատեսը մնում է բոլոր սեբաստացիների սիրելի վայրը:
Եվ երբ Երևանում ձյուն չկա, Արատեսն ամենահաճելի ձմեռային մարզումների վայրն է: Առավոտյան մեր խումբը պատրաստ էր, միասին անհրաժեշտ գնումներն անելուց հետո ճանապարհ ընկանք:
Առաջին կանգառը Եղեգիսում էր, երեք հայտնի եկեղեցիներ ունեցող այս գյուղը միշտ գրավիչ է: Թեթև ձույն էր մաղում, կարճ ձմեռային քայլարշավ ունեցանք, հիշեցինք եկեղեցիների պատմությունը, խոսեցինք և տեղում գործնականորեն ուսումնասիրեցինք հայկական  եկեղեցիների ճարտարապետությունը:  Սառը եղանակ, թարմ օդ, մի լավ վայելեցինք:
Հետո երեք օր ձյան մեջ կորած Արատեսում, ինքնասպասարկում բոլոր իմաստներով.... Պատմեմ հերթականությամբ:

воскресенье, 2 февраля 2020 г.

Անհատական աշխատաժամանակ. երրորդ ուսումնական շրջան

Եռօրյա ձմեռային ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ փետրվարի 8-10
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Անդրանիկ Դարբինյան
Մեկնում՝ փետրվարի 8-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:30 : 
Վերադարձ՝ փետրվարի 10-ին՝ 16:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով, վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:
Գիշերակացը՝ Արատեսի դպրական կենտրոնում