среда, 24 марта 2021 г.
Մանկավարժական գարնանային ճամբար. օր երրորդ
Մարտ ամսվա հաշվետվություն
- Միդլ TV-ի սցենարի կառուցման աշխատանքներ
- Խորհրդի քարտուղարի պարտականությունների կատարում
- Ենթակայքի խմբագրում. 22-26.03.2021
- ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածի խմբագրում
понедельник, 22 марта 2021 г.
Ուսումնական գարուն
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 22-27
- Թարգմանական աշխատանք. ընտրել և թարգմանել ձեզ հետաքրքրող որևէ նյութ:
- Ստեղծագործական աշխատանք՝ պատում, շարադրություն, պատմվածք, օրագրապատում, այլ. թեման ընտրել ինքնուրույն
- Ընտանեկան թատրոն. ընտրել և բեմադրել Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը:
- Գարնանային արձակուրդը լուսանկարներով (լուսանկարներին կցել նկարագրություն)
- Ընթերցանություն
воскресенье, 21 марта 2021 г.
Անհատական աշխատաժամանակ. 22-26.03.2021
22.03.2021
Տավուշյան օրեր. եռօրյա ճամփորդական նախագիծ
Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 26-28
- Հայրենագիտական. ճանաչում ենք Տավուշ աշխարհը
- Քայլարշավներ
- Կրթական փոխանակումների իրականացում
- Միդլ Tv-ի նկարահանումներ
- Տավուշի մասին, տավուշցիները. պատումներ, վիդեոնյութեր
вторник, 16 марта 2021 г.
Հերթական երաժշտական երեկոն
Մայրենիի օրեր. նախագծի արդյունքներ
- Մարի Հայրապետյան. ,,Տարածված սխալներ,,
- Մարի Համբարչյան ,,Սոցիալական ցանցերում օգտագործվող բառերի բառարան,,
- Արսեն Գևորգյան ,,Գրաբրայան ընթերցումներ,,
- Անգելինա Ղազարյան ,,Տարածված լեզվական սխալներ,,
понедельник, 8 марта 2021 г.
Կարդում ենք Չարենց. ընթերցումներ
- Եղիշե Չարենց ,,Ոսկին,, . կարդում է Գայանե Խաչատրյանը
- Կապույտը. կարդում է Լևոն Ավետիսյանը
- Ծիածան. կարդում է Մաքս Սինհան
- Անքնություն. կարդում է Մանե Պապիկյանը
- Նույնն է. կարդում է Լիանա Դոխոյանը
- Զրնգում է շուրջս. կարդում է Մանե Հովսեփյանը
- Գիշերն ամբողջ հիվանդ խելագար. կարդում է Վահե Ղալեչյանը
- Կյանքը երգի, երկնքի պես... կարդում է Հովհաննես Գալիկյանը
вторник, 2 марта 2021 г.
Մեկ օր Կաթնաղբյուրում
Նախագծի մտահղացման հեղինակներ՝ Մարկ Հովհաննիսյան/8-րդ դասարան/, Մարզպետ Ղազարյան՝ Կաթնաղբյուրից /մեր մշտական հայրենագետ-արշավական Մուշեղ Գալշոյան միջն.դպրոց, 7-րդ դասարան/
Նախագծի իրականացման օրը՝ մարտի 23-ին
Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
понедельник, 1 марта 2021 г.
Պառավ ձին
Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյանի
Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։
Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։
Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։
Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։
Սև ոչխար
Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։
Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։
Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կարող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։