Ես գիտեմ, որ այլևս ընտրություն չունեմ: Երկիրը հեռվում վերածվել է փոշու հատիկի: Հրշեջները հենց
նոր գտան բեկորներ, որոնք մի ժամանակ իմ մարմինն էին կազմում:
Զարմանալի է, բայց ինձ թվում է ես լսում եմ նրանց ձայները:
<<Ինչպիսի՞ աղետ: Ամեն օր չեն ինքնաթիռները տուն խցկվում: Ինչպե՞ս փնտրել մահացածների մարմինները
այս բետոնի խառնուրդի մեջ>>:
Հիմա դա արդեն իմ խնդիրը չէ:
Ֆանտաստիկ լույսը քաշում է ինձ: Ես շարժվում է դեպի մեր գալակտիկայի
կենտրոնը: Վերջապես ես նրան տեսնում եմ: Մահացածների մայրցամաք. այն սև փոս է Ծիր կաթինի կենտրոնում:
Այն նման է զուգարանի արտահոսքի փոսին, ջրապտույտի, որի շուրջն ամեն ինչ գալարաձև պտտվում է : Ես մոտենում եմ: Այն հիշեցնում է կենսունակ
և թրթռացող ծաղիկ՝ հսկա խոլորձ:
Սև փոսը ներս է քաշում ամեն ինչ՝ արեգակնային համակարգը,
աստղերը, մոլորակները: Եվ ինձ նույնպես:
Ես փորձում եմ հիշել մահացածների մայրցամաքի քարտեզը: Յոթ
երկինք: Ես գտնվում եմ առաջին երկնքում: Դա կապույտ գույնի կոնաձև տարածք է : Այնտեղ եմ ընկնում աստղային փոշու միջոցով:
<<Ամեն տարի
Երկրի վրա ծնվում են միլիոնավոր մարդիկ: Նրանք շարժվում են, բազմանում և հետո մեռնում: Սրա մեջ տարօրինակ ոչնչ չկա, բայց հենց սրանում
է կայանում մեր կյանքի իմաստը: Ծնվել: Ուտել: Շարժվել: Բազմանալ: Մեռնել:
Ընթացքում ստեղծվում
է սեփական կարևորության տպավորություն, որովհետև մենք բերանի միջոցով ձայներ ենք հանում,
շարժում ենք մեր ձեռքերն ու ոտքերը: Բայց ահա
ինչ կասեմ ՝ մենք շատ քիչ նշանակություն ունենք
և ստիպված ենք նեխել, իսկ հետո փոշի դառնալ>>:
Աղբյուրը՝ մեկը փողոցում
հասարակական կարծիքի հարցման ժամանակ: