воскресенье, 29 октября 2023 г.

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Ուսումնական նախագծեր 

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր և արդյունքներ
Այլ աշխատանք
  • ,,Դպիր,, ամսագրում հին ամսագրից հոդվածների հրապարակում , 50 աշխատանք,
  • ,,Ինտելեկտուալ թիմային խաղերի կազմակերպումը կրթահամալիրում,, հոդվածի խմբագրում և հրապարակում։ 
  • Բակի հերթապահություն սովորողների հետ, 
  • Հետազոտական աշխատանքներ

суббота, 28 октября 2023 г.

Սիրադեղյանական օրեր


Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 6-17
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Սիրադեղյանի ստեղծագործություններին, ընթերցել,
  • դիտարկել Սիրադեղյանին որպես ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչ 
  • ժամանակակից գրողների, նրանց գրական գործունեության հետ ծանոթանալու միջոցով մոտ կանգնել արդի մշակութային կյանքին։ 
Ընթացքը 

пятница, 27 октября 2023 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ 30.10- 03.10. 2023

Ընդհանուր պարապմունքի երաժիշտ-պարուսույց կազմակերպիչներ՝  Մելինե, Լուիզա Քեշիշյան, Կարինե, Մերի Գարեգինյան, Լաերտ Գրիգորյան

Հոկտեմբերի 30, երկուշաբթի, պատասխանատու՝ Արևիկ Մուրադյան

Վարում են ՝ Հայրապետյան Եվա, Ալլա Շարոյանց։ 

Օրվա իրադարձությունները՝ 

  • Սեբաստացու օրեր, կրթահամալիրյան տոնի մեկնարկ։  
  • 1875 թվականի հոկտեմբերի 30-ին է ծնվել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը

воскресенье, 22 октября 2023 г.

Ուսումնական աշուն

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 22- 29

Առաջադրանքներ

6-րդ դասարան 
Ընտրել որևէ ստեղծագործություն, ընթերցել , գրավոր ներկայացնել ընթերցած գրքի վերաբերյալ կարծիք/ 10 նախադասություն և ավել/ ։ 

Ցանկ
  • Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
  • Ջ․ Ռոդարի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,
  • Ռոնալդ Դալ ,,Մեծ բարի հսկան,,
  • Ռոնալդ Դալ ,,Աշխարհի չեմպիոն Դանին,,
  • Ջ․ Ռոդարի ,,Հեքիաթներ հեռախոսով,, 
  • Աստրիդ Լինդգրեն ,,Էմիլը Լյոնեբերգայից,,
  • Այլ ստեղծագործություն ՝ ձեր ընտրությամբ։ 

Անհատական աշխատաժամանակ․ 23-27.10.2023

23.10.2023, երկուշաբթի 
09:00-09:30` օրվա սկիզբ, դասասենյակի, աշխատանքային հատվածի նախապատրաստում, օդափոխում, 
09:30-10:00` քննարկում մանկավարժական խորհրդով, 
10:00-10` 30 ` մանկավարժական ընդհանուր պարապմունք, 
10:40-11:40` աշխատանք մասնախմբով
12:00-12: 45` կլոր սեղան՝ Օտարալեզու սովորողների ներառումը հայկական դպրոցում, 
12: 45-13:00` ընդմիջում, 
13:00-14:00` պարտիզապուրակային աշխատանք
14:00-15:00` անհատական աշխատանք ՝ ,,Ուսումնական աշուն,, նխագծի կազմում, սովորողների աշխատանքների հավաքում։ 

вторник, 17 октября 2023 г.

Խիղճը

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:

Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.

-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:

— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:

-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:

четверг, 12 октября 2023 г.

Կանաչ առավոտը

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

вторник, 3 октября 2023 г.

Կոմիտասի գերազանց լսողությունը


1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

понедельник, 2 октября 2023 г.

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր
Շուրջտարյա նախագծեր 
  • Թումանյանական օլիմպիադա ․ մասնակցություն և նախապատրաստական աշխատանք, 
  • Երեք ժամ փոխարինում 6-րդ և 8-րդ դասարաններում, 
  • ,,Դպիր,, ամսագրում հոդվածների վերականգնում։ 70 հոդված
  • Ընդհանուր պարապմունքների ժամանակ ընթերցանության նյութերի ընտրություն, ընթերցում, 
  • Բակի հերթապահ, միջավայրի խնամք․ սեպտեմբերի 29,
  • ,,Ուսումնական ժամերգության,, պատասխանատու, մասնակցություն սովորողների խմբով։ 

воскресенье, 1 октября 2023 г.

Կարդում ենք Կոմիտաս

Կոմիտաս են ընթերոցում 6-7-րդ դասարանների սովորողները․