пятница, 26 августа 2022 г.

Մուտքի ճամբար Միջին դպրոցում


Օգոստոսի 26-ին հանդիպում ունեցանք կրթահամալիրի Միջին դպրոց ընդունվել ցանկացող նոր սովորողների հետ։ Մուտքի ճամբարի մասնակից սովորողները 12 էին՝ տարբեր դպրոցներից տեղափոխված հետաքրքիր, մի փոքր կաշկանդված, սակայն քիչ-քիչ բացահայտվող։ Մասնակիցներից երկուսը տեղափոխվել էին Պարսկաստանից։ 
Սկբում մի փոքր ծանոթացանք սովորողների հետ, յուրաքանրյուրը ներկայացրեց իրեն, իր հետաքրքրությունները և պատմեց, թե ինչու է հենց կրթահամալիրն ընտրել։ 
Անմիջական զրույցն օգնեց մտերմանալ՝ ավելի մեղմ մթնոլորտում շարունակելու համար, իրար ճանաչեցին նաև սովորողները։ 

четверг, 25 августа 2022 г.

Մուտք կրթահամալիրի Միջին դպրոց


Օրը՝ օգոստոսի 26, ժամը՝ 10:00- 11:30 
Վայրը՝ Աշխարահագրության սենյակ

Մասնակիցներ՝ Միջին դպրոց ընդունվել ցանկացող սովորողներ

Նպատակը՝ 
  • ծանոթություն դպրոցին
  • ծանոթություն իրականացվող կրթական ծրագրին
  • ճանաչել սովորողներին՝ հնարավորություն տալով ճանաչելով ընտրել ցանկալի դպրոցը
  • կրթահամալիրյան մի շարք հմտությունների, կրթական ծրագրի առանձնահատկությունների փոխանցում։ 
Ընթացքը 

вторник, 23 августа 2022 г.

Մայրենի լեզու․ 6-րդ դասարան․ 2022-2023 ուստարի

Մայրենի լեզու. առարկայական ծրագիր

Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ

6-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
  • ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու և տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 
Ուսուցման խնդիրները
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են՝
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում, 
  • մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով,
  • ինքնարտահայտման կարողության պահպանում, զարգացում,
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և նկարագրական հմտությունների զարգացում, 
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում, 
  • լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում: 

понедельник, 22 августа 2022 г.

Մանկավարժական ճամբարի առաջին օրը


Ուսումնական արձակուրդից հետո աշխատանքը կրթահամալիրում վերսկսվել է մանկավարժական ճամբարով։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով․ տիար Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրյան մի շարք իրադարձություններ և նախագծեր՝ նոր ընդունվող դասավանդողների, Մուտքի մանկավարժական ճամբարներ, այլ ճամբարներ, արատեսյան նախագծեր, առաջիկա անելիքներ, միջավայրի բարեկարգման նախագծեր։ 

Սեպտեմբեր ամսվա նախագծեր


Ուսումնական նախագծեր 
  • Կարդում ենք Սարոյան
  • Լեզվական խաղեր
Շուրջտարյա նախագծեր


Արդյունքներ 

Այլ աշխատանքներ 
  • Փոխարինում 
  • Երկու հոդվածի խմբագրում ,,Դպիր,, ամսագրի համար 
  • Սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքների կազմում 
  • Ենթակայքի խմբագրում 

суббота, 20 августа 2022 г.

Անհատական աշխատաժամանակ․ 22-31.08.2022


22.08.2022
09:00-10:00` առավոտյան ընդհանուր պարապմունք
10:00-11:00 ` մանկավարժական խորհրդի հավաք
11:00-11:30` բակային աշխատանքներ
11:30-12:00` կաբինետի մաքրություն
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:00` ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13:00-15:00` քննարկում լաբորատորիայով