суббота, 25 апреля 2015 г.

Մայիսյան 10-րդ հավաք. ուսումնական բաց պարապմունքներ

Ուսումնական բաց պարապմունքներ .աշխատանքային նախագիծ
Մայիսի 5, երեքշաբթի
09: 20-10:05, Գեղարվեստի դպրոց
Մայրենի
Թումանյանի ,,Մոծակն ու մրջյունը,, թատերական ներկայացման փորձեր Գեղարվեստի դպրոցի բակում: 


вторник, 21 апреля 2015 г.

Իմ տատը /հատված/

Թե ինչու մանկության տարիների մեծ մասը ես ոչ թե մորս մոտ, այլ տատիս մոտ անցակցրի, այս մասին գրելը երկար կլիներ: Կասեմ միայն, որ շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր հյուր գնայի մեր տուն, մնացած ժամանակը ես ապրում էի տատիս մոտ: Մայրս ինձ համար Անուշ էր, տատս՝ մայրիկ, նրանց տունը՝ մայրիկանց տուն: Քեռիս տարվա մեջ միայն ձմռան ամիսներին էր լինում տանը, մնացած ժամանակ նա գյուղ էր գնում և մի կողմից տնտեսությամբ էր զբաղվում, իսկ մյուս կողմից, ինչպես տատս էր ասում ,,դաշնակ կոմիտե էր,,...
  Մայրիկանց տան այգու դռան դիմաց մի վիթխարի այգի կար կանգնած: կնստեր տատս նրա մոտ, կգործեր գուլպա և կպատմեր ինձ զանազան հեքիաթներ:  Հիշում եմ, որ նրա հեքիաթներից մեկը կարողացավ ինձ լացացնել: ,,Զամբիլ-Ֆրոշ,, էր կոչվում այդ զարմանալի հեքիաթը, որի բովանդակությունը, սակայն, չեմ հիշում...

вторник, 14 апреля 2015 г.

Թումանյան-Աղայան

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում: 
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:

воскресенье, 12 апреля 2015 г.

Աղայանի մասին. ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ

 Ղազարաոս Աղայանի մասին է պատմում Ստ. Զորյանը իր «Հուշերի գրքում»:
Փառահեղ ծերունի էր. բարձրահասակ, թիկնեղ, լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ ճերմակ մորուքը, ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե´ր. Նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ:
Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, մի զորություն, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպ ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:
Անցնում է, ասենք, մի գործակատար կամ վաճառական` երկուսն էլ գլխարկները հանում, բարևում են հարգանքով. անցնում է մի աշակերտ կամ ուսուցիչ` գլխարկ բարձրացնելով, բարևում են խոնարհ ակնածանքով. անցնում է բժիշկ կամ իրավաբան` բարևները սիրալիր են և միշտ հարգալից:
Թվում է` ամբողջ թաղը, նույնիսկ ամբողջ քաղաքը ծանոթ է նրան: Թերևս այդպես է: Բայց ոչնրան բարևում են և անծանոթներըԵս ինքս, անձամբ ծանոթ չլինելով Աղայանին, բարևում էի ջանադիր:

среда, 8 апреля 2015 г.

Ինչպես կողմնորոշվել տեղանքում

Վստահ եմ ձեզանից շատերը սիրում են անտառում զբոսնել: Բայց արդյոք բոլորը կարող են կողմնորոշվել տեղանքում և գտնել ետդարձի ճանապարհը:
Կողմնորոշվելու ամենահեշտ միջոցը կողմնացույցից օգտվելն է: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը:
Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում կիրառվում էին կողմնացույցեր: Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է 12-րդ դարից սկսած: Այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսկան սլաքը:

понедельник, 6 апреля 2015 г.

Ընթերցանություն. Թոմ Սոյերի արկածները

Թոմ Սոյերի արկածները
Հեղինակ՝ Մարկ Տվեն
Հարցեր և առաջադրանքներ/5-րդ դասարան/

Գլուխ առաջին
1. Պատմի՛ր Թոմի մասին, ինչպիսի տղա էր նա, ի՞նչ էր սիրում անել և ի՞նչ չէր սիրում անել:
2. Համառոտ պատմի՛ր Թոմի և փողոցում հանդիպած տղայի կռվի մասին:


Գլուխ երկրորդ
1. Թոմն ինչո՞ւ պիտի հանգստյան օրերին աշխատեր:
2. Ցանկապատը ներկելու աշխատանքը Թոմն ինչպես էր ներկայացնում իր ընկերներին:
3. Ըստ հեղինակի ո՞րն է աշխատանքը և ո՞րն է բավականությունը: Ի՞սկ ըստ քեզ:


Գլուխ երրորդ
1. Ըստ Թոմի պատմի՛ր Անծանոթուհու մասին:
2.Համեմատելով բնութագրի՛ր Թոմին և Սիդին: