9-րդ դասարան, Գրականություն

04.12.2025

Աշխատանք դասարանում

Ընթերցել էսսեները, գնահատել։ 

Գնահատման ձև՝  Էսսե․ գնահատում  ։ 

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ 

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ 

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ 

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ 

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ 

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ 

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ 

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ 

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ 

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ 

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ 

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ 

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ 

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 



02.12.2025

Աշխատանք դասարանում

Ինքնագնահատում․ նոյեմբեր

,,Հայկ և Բել,, առասպելի քննարկում։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրիր։ 

Ինքնագնահատում․ նոյեմբեր


27.11.2025

Աշխատանք դասարանում և տանը

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։ 
2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։
3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 
4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ 

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ 
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 



25.11.2025

Աշխատանք դասարանում

,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործության քննարկում։ 

Ընթերցել ամսագրային նյութերը, դուր եկած նյութերի տակ գրել կարծիք։


Լրացուցիչ աշխատանք (տանը)



20.11.2025

Աշխատանք դասարանում

Կարդա՛ Իսահակյանի ,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործությունը։ 

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… 

8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝

  • Երբ արվեստը դառնում է փախուստ, 
  • Հաղթանակի և պարտության սահմանները, 
  • Արվեստն ընդդեմ պատերազմի,
  • Գեղեցկության պաշտպանմունքը՝ պետության կործանման պատճառ։ 


18.11.2025

Աշխատանք դասարանում և տանը

Կարդա՛ Իսահակյանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։ 

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 

4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում, 
  • Սիրո իդեալականացումը և իրականությունը, 
  • Սերը չի չափվում ժամանակով, 
  • Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությո՞ւնը, երազա՞նքը, թե՞ հավատը զգացումիդ հանդեպ,
  • Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
5. Վերհիշել ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը։ 


11.11.2025

Աշխատանք դասարանում 

Ա․ Իսահակյան ,,Երկու արվեստագետ,,

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդացե՛ք Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,,  ստեղծագործությունը։ 

Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։ 

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։ 


04.11.2025

Աշխատանք դասարանում 


Քննարկում

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Իսահակյանի  ,,Երջանկության իմաստը,, ստեղծագործությունը։ 

Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով՝

  • Երջանկության փնտրտուքը և մարդկային մոլորությունը, 
  • Երջանկության իմաստը, 
  • Երջանկությունը՝ որպես անհասանելի իդեալ, 
  • Երջանկության որոնման սահմանները, 
  • Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում ։ 

30. 10.2025

Աշխատանք դասարանում

,,Վերջին տերևը,, ստեղծագործության քննարկում։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Վերնագրեր՝

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը, 
  • Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության, 
  • Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում, 
  • Իշխանությունը և մարդը
Էսսեի կառուցվածքը՝
Նախաբան՝ 3-5 նախադասություն։
Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։
Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։ 
Էսսեները պարտադիր ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 



28.10.2025

Աշխատանք դասարանում

Արձակուրդային նախագծի արդյունքների բանավոր ներկայացում։ 

Ընթերցել ամսագրային նյութերը, դուր եկած նյութերի տակ գրել կարծիք։

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։ 

20-26.10.2025 

Արձակուրդային նախագիծ 

16.10.2025

Աշխատանք դասարանում

,,Հետաքրքրասեր Բեսսին,, ստեղծագործության քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)
,,Ուսումնական աշուն,, նախագիծ 

14.10.2025

Աշխատանք դասարանում

Քննարկում 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 
1.Ի՞նչ է համոզմունքը։
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։


09.10.2025

Աշխատանք դասարանում




Լրացուցիչ աշխատանք (տանը)
Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ
Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե…..
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ…..
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ….
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ ….
Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

07.10.2025

Աշխատանք դասարանում

,,Ծեծենք աղքատներին,, ստեղծագործության քննարկում։ 


Մի՛ նեղացրեք մարդուն

Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)


02.10.2025

Աշխատանք դասարանում

Մի՛ նեղացրեք մարդուն

Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Բանաստեղծություններ՝

Լրացուցիչ աշխատանք (տանը)

30.09.2025

Աշխատանք դասարանում

,,Մտածումի շիթեր,, ստեղծագործության քննարկում։ 

Էսսեների ներկայացում և քննարկում։

Լրացուցիչ աշխատանք (տանը)
2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 
3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 
4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։ 

25.09.2025

Աշխատանք դասարանում և տանը


Ընտրել թեմաներից մեկը և գրել էսսե՝
Թեմաներ՝ 
  • Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,
  • Գրականության դերը մարդու ձևավորման և ինքնաճանաչման գործընթացում, 
  • Սերը՝ որպես ստեղծագործական ուժ /գրականության մեջ/,
  • Բարին և չարը հայկական հեքիաթներում, 
  • Բարությունը և մարդասիրությունը Սարոյանի ստեղծագործություններում։ 

23.09.2025

Աշխատանք դասարանում 

Վահան Թոթովենց ,,Մտածումի շիթեր,,․ կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին ։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

18.09.2025

Աշխատանք դասարանում 

Եվ դու ընտրյալն ես: Օշո
Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:
Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Առաջադրանքներ
1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:
Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:
Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:
2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

17.09.2025

Աշխատանք դասարանում 

,,Ծիծաղը,, պատմվածքի քննարկում։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել թեմաներից մեկը և գրել էսսե՝
Թեմաներ՝ 
  • Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,
  • Գրականության դերը մարդու ձևավորման և ինքնաճանաչման գործընթացում, 
  • Սերը՝ որպես ստեղծագործական ուժ /գրականության մեջ/,
  • Բարին և չարը հայկական հեքիաթներում, 
  • Բարությունը և մարդասիրությունը Սարոյանի ստեղծագործություններում։ 

11.09.2025

Աշխատանք դասարանում 

,,Հանճարը,, ստեղծագործության քննարկում։ 

Էսսե 
Ի՞նչ է էսսեն։ 
Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկրետ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։

Կառուցվածք
  • Մուտք/նախաբան ․ Ներկայացրե՛ք ինչի մասին է ձեր էսսեն, ինչի մասին եք պատրաստվում գրել։
  • Հիմնական մաս․ Ներկայացվող թեմայի նկարագրություն՝ վերլուծելով , փաստարկների, օրինակների, մեջբերումների միջոցով, սեփական դատողությունները  արտահայտելով, թեմայի արդիականության, ճշմարտացիության ներկայացում։ 
  • Եզրակացություն։ Ամբողջացնել ասելիքը՝ ամփոփելով։ 
Թեմաներ՝ 
  • Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,
  • Գրականության դերը մարդու ձևավորման և ինքնաճանաչման գործընթացում, 
  • Սերը՝ որպես ստեղծագործական ուժ /գրականության մեջ/,
  • Բարին և չարը հայկական հեքիաթներում, 
  • Բարությունը և մարդասիրությունը Սարոյանի ստեղծագործություններում։ 













Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Ծիծաղ,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 


 09.09.2025

Աշխատանք դասարանում 

Շունն ու սրվակը

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ

1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։ 

2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։ 

3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։ 

4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։ 

5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հանճարը,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Комментариев нет:

Отправить комментарий