Ընթերցանության նյութեր դեկտեմբեր, հունվար ամիսների համար՝
- Րաֆֆի ,,Խենթը,,
- Մուրացան ,,Առաքյալը,,
- Սասնա ծռեր
04.12.2025
Աշխատանք դասարանում
Ընթերցել էսսեները, գնահատել։
Գնահատման ձև՝ Էսսե․ գնահատում ։
1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։
Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։
Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։
Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։
Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։
Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։
Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։
Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։
Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։
Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։
,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։
Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։
Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։
Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։
2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։
Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։
Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։
Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում
Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։
Լրացուցիչ աշխատանք /տանը/
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում
Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։
Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրիր։
27.11.2025
Աշխատանք դասարանում և տանը
1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։
2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։
3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։
4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։
1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում
Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության
գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։
24.11.2025
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։
1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։
2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։
3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։
4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։
5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։
Վերնագրեր՝
- Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը,
- Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության,
- Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում,
- Իշխանությունը և մարդը
20.11.2025
Կարդա՛ Իսահակյանի ,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործությունը։
1. Ինչպե՞ս էր Խալիֆան վերաբերվում իշխանությանը։
2. Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։
3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։
4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։
5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։
6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը…
8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝
- Երբ արվեստը դառնում է փախուստ,
- Հաղթանակի և պարտության սահմանները,
- Արվեստն ընդդեմ պատերազմի,
- Գեղեցկության պաշտպանմունքը՝ պետության կործանման պատճառ։
Комментариев нет:
Отправить комментарий