вторник, 27 августа 2024 г.

Նախագծային շաբաթ․ սեպտեմբերի 2-6


Ժամանակահատված՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 

Նախագծային աշխատանքներ՝
Արդյունքը՝ 

воскресенье, 25 августа 2024 г.

Զրույց TV ․ շուրջտարյա նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  շուրջտարյա, մեկնարկը՝ ստուգատեսային շաբաթվա ընթացքում
Մասնակիցներ՝ ցանկացողներ, տարատարիք

Նպատակը՝ հարցազրույց վարելու , հարց կազմելու, սցենար ստեղծելու հմտությունների ձևավորում։

Խնդիր՝ գրագետ բանավոր խոսքի զարգացում, անկաշկանդ արտահայտվելու հմտությունների ստեղծում։ 

понедельник, 19 августа 2024 г.

Ժամանակակից գրողներ․ նախագիծ


Նկարագրություն։ Վերջին տարիներին գրական կյանքը Հայաստանում աշխուժացել է, անընդհատ նոր գրքեր են հրատարակվում, նախկին հրատարակությունները վերախմբագրվում են, հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում, ժամանակակից գրողների գրքերը սոցցանցերում և մեդիահարթակներում ներկայացվում են և գովազդվում։ Հաճախակի հրատարակվող գրքերին ամբողջությամբ հետևել և ընթերցել հնարավոր էլ չէ, բայց առաջացած աշխուժությունը գալիս է դպրոց, քանի որ սովորողները մեդիահարթակներից տեղեկացված են լինում մի շարք լավ գովազդված գրքերի մասին։ Նշենք նաև, որ վերջին շրջանի թարգմանված գրքերը ևս ժամանակակից հեղինակների գրչին են պատկանում։ Գրակնությունը, ընթերցանությունը նոր բացահայտումներ անելու, մի շարք կարևոր հաղորդակցական հմտություններ ձեռք բերելու և կայուն տեսակետ ձևավորելու լավագույն միջոցն է։ Եվ այս ամբողջը հաշվի առնելով՝ կարևոր է ժամանակակից գրողին և գրականությանն անդրադառնալ նախագծային տարաբնույթ աշխատանքների միջոցով։ 

Անհատական աշխատաժամանակ․ 20-30.08.2024


20.08.2024, երեքշաբթի
09:00-09:30` հավաք մանկավարժական խորհրդով, 
09:30-10:00` բակային աշխատանքներ
10:00-12:00` անհատական աշխատանք՝ նոր ուսումնական տարվա դասարանների ճշգրտում, ուսումնական ծրագրերի վերանայում, լրացում, ուսումնական օրացույցի վերանայում, լրացում։ 
12:00-12:30' ընդմիջում
12:30-14:00' մարզական ժամ