понедельник, 21 октября 2024 г.

Ուսումնական աշուն․ արձակուրդային նախագիծ


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 21- 27

7 և 8 -րդ դասարաններ 

Ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը

Անհատական աշխատաժամանակ․ 21-22.10.2024

21.10.2024, երկուշաբթի
09:00-10:00`  մանկավարժական հավաք․ Արևիկ Ներսիսյանի կաբինետ, 
10:00-10:30` բակային աշխատանք,
10:30-12:00` անհատական աշխատանք՝ աշխատաժամանակի կազմում, ,,Ուսումնական աշուն,, նախագծի պատրաստում, ուղարկում սովորողներին, էլ․ փոստի նամակների ստուգում, 
12:00-12:30` ընդմիջում, 
12:30-13:00` կաբինետի մաքրություն, 
13:00-14:00` մասնախմբի ծրագրով նախատեսված աշխատանքային կետերի ուսումնասիրություն, պատրաստում, լրացում, 
14:00-16:00` մարզական ժամ 

22.10.2024, երեքշաբթի
09:00-10:00`  մանկավարժական հավաք․ Արևիկ Ներսիսյանի կաբինետ, 
10:00-10:30` բակային աշխատանք,
10:30-12:00` անհատական աշխատանք՝ հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփումների պատրաստում, 
12:00-12:30` ընդմիջում, 
13:00-14:00` մասնախմբով հավաք ըստ հրապարակված ծրագրի, 
14:00-16:00` մարզական ժամ 



понедельник, 14 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Հոկտեմբերի 11-13-ին եռօրյա ճամփորդությամբ եղանք Տավուշի մարզում։ Մեր առջև նպատակ էինք դրել ուսումնասիրել Տավուշի գեղատեսիլ վայրերը, ճանաչել Հայաստանի Տավուշ աշխարհն իր առանձնահատկություններով, տարբերվող բնությամ, վայելել տավուշյան պարզ և արևոտ աշունը։ 
Ճիշտ ժամանակին հավաքվելուց և Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո մեկնարկեցինք մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը։ 
Առաջին հայրենագիտական կանգառը Գեղարքունիքի մարզում էր․ կանգնեցինք այն հատվածում, որտեղ երևում է, թե ինչպես է Սևանա Լճից սկիզբ առնում միակ գետը՝ Հրազդանը։ Խոսեցինք ժամանակին կրթահամալիրում իրականացվող ,,Գետը համայնքում,, նախագծի շուրջ, սովորողներից Էդվինը ներկայացրեց Հրազդան գետի ուղղությունը, երկարությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։ 
Ճամփորդությունները նաև կրթական այլ ծրագրերին ծանոթանալու և հեղինակային կրթական ծրագիրըտարածելու միջոց են։Այս անգամ հյուրընկալվեցինք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական վարժարանում։ Հանդիպումը շատ ջերմ էր․ մեզ արդեն ճանաչում էին։ Շրջեցինք վարժարանի տարածքում և ծանոթացանք ուսուցման առանձնահատկություններին։ Այնուհետև, սովորողների երկուստեք ցանկությամբ և խնդրանքով, մարզական ընկերական հանդիպում ունեցանք , որն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում։ 

Տավուշ աշխարհի ամենահայտնի կրթական-վանական կենտրոնը՝ Գոշավանքը, այցելեցինք հաջորդիվ։ Թեև եղանակը անձրևոտ էր, բայց քայլեցինք տարածքում՝ այցելելով նաև Գոշի դամբարան, որտեղ հասնելու համար բարձրացանք մոտակա բլուրը։ Գոշավանքում դիտարկեցինք՝ ասեղնագործ խաչքարերը, գրատուն-զանգակաատան կառուցվածքը և ճարտարապետական առանձնահատկությունները, վանական համալիրի առանձնահատկությունները, խոսեցինք Մխիթար Գոշի մասին՝ դերը գրականության մեջ և իր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական կյանքում։ 
Օրն ավարտեցինք Իջևան քաղաքում, որտեղ պետք է գիշերեինք։ Իջևանը Հայաստանի հետաքրքիր և խաղաղ քաղաքներից է։ Երերոկյան երկար ժամանակ խաղեր խաղացինք քաղաքային այգում, որը շատ բարեկարգ էր՝ հարմար մարզվելու, զբոսնելու և խաղալու համար։ Թեև մութն ընկել էր, բայց այգիներ բազմաթիվ մարդիկ կային, ովքեր մոտենում և հետաքրքրվում էին կրթահամալիրով, հանդիպեցինք նաև նախկին սովորողների։  

Երկրորդ օրը սկսեցինք Տավուշի մյուս երկու վանական համալիրներ այցելությամբ։ Առաջին կանգառը Լուսահովիտ գյուղն էր, որի ծայրամասում՝ ձորի պռնկին գտնվում է Ձորո-մորոն կամ Ծռվիզի վանքը։ Լուսահովիտ գյուղը նախկինում կոչվել է Ծռվիզ։ Դեպի վանք տանող ճանապարհն անցանք գյուղով քայլքով՝ ընթացիկ վայելելով գյուղական խաղաղ պատկերները, վերադարձին ևս քայլեցինք , սակայն այս անգամ գյուղի այլ հատվածով։ Ստացվեց , որ ուսումնասիրեցինք գյուղը երկու ուղղությամբ։ Քանի որ Տավուշում ոսկե աշուն էր, հյուրասիրվեցինք նաև բնության բարիքներով՝ խնձոր, տանձ, թուզ, արքայախնձոր․․․․։ 
Ծռվիզի վանքը գտնվում է առանձնացված, խաղաղ և բաց կանաչ հովտում և հարմար է նստելու, հանգստանալու և անշտապ վայելելու համար։ 

Այցելեցինք Մակարավանք, որը առաջին հերթին զարմացնում է իր չափսերով և հարթաքանդակներով։ 

Սովորողների հաշվետու պատումները՝ 

вторник, 1 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն


Ժամանակահատված՝
հոկտեմբերի 11-13
Մասնակիցներ՝  Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան,

Ճամփորդության երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան,  Վերադարձ՝ Իջևան-Հաղարծին-Սևան-Երևան։ 

Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։ 
Տրանսպորտ՝ Sprinter  : 

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր 




Ուսումնական ճամփորդություններ 


Այլ աշխատանք