воскресенье, 30 ноября 2025 г.

Հետազոտական աշխատանքներ

2025-2026 ուստարի 

Սովորող ՝ Հայկ Պողոսյան


Ինչպես գրել էսսե

Ի՞նչ է էսսեն
Էսսեն արձակ շարադրանք է, որտեղ հեղինակը ներկայացնում է իր մտքերը, դիրքորոշումը կամ զգացողությունները որևէ թեմայի շուրջ։ Սովորողից պահանջվում է ստեղծագործելու, վերլուծելու, քննել-քննադատելու կարողություններ, նաև՝ թեմայի իմացություն։ 

Էսսեի կառուցվածքը

Նախաբան: 3-5 նախադասություն, ընդհանուր ներկայացնել թեման, ստեղծել տրամադրություն՝  մուտք, հարցադրում առանց պատասխանի՝ որպես անցում բուն թեմային։ 


Հիմնամաս։ Էսսեի ամենածավալուն մասն է, որտեղ սովորողը առաջ է քաշում  պնդում և հիմնավորում։ 
Ի՞նչ է պնդումը։ Մեկ նախադասությամբ անձնական տեսակետի դրսևորում, որը պետք է կապվի հարցադրման հետ և բխի տեքստից։ 
Ապացույց, փաստ։ Պնդման ապացուցում՝ վստահելի աղբյուրներից կամ տրված հատվածից մեջբերումներ անելով։ 
Մեկնաբանություն։ Խոսել թեմայի և պնդման մասին՝ հարցին մոտենալով քննադատաբար, ներկայացնելով սեփակն տեսակետը , կիրառել ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերը։ 

Եզրակացություն։ 3-5 նախադասություն։ Ամփոփել ասվածը, նշել, թե ինչու է ներկայացված վերլուծությունը կարևոր, հիմնավորել թեմայի արդիականությունը։

Աղբյուրը՝ ուղեցույց

среда, 26 ноября 2025 г.

Էսսե․ գնահատում

Առավելագույն միավորը՝ 20

Բովանդակություն- 14 
  • Նյութի իմացություն՝ 4 միավոր, 
  • Հիմնավորվածություն /պնդում, ապացույց/ ՝ 4 միավոր,
  • Ստեղծագործականություն /սեփական մտքերի, դիրքորոշումների ներկայացում/ 3 միավոր,
  • Վերլուծական, քննական մտածողության առկայություն՝ 3 միավոր։
Կառուցվածքը՝ 6 միավոր
  • տրամաբանական հաջորդականություն /նախաբան, հիմնամաս, եզրակացություն/ 3 միավոր
  • պահանջի հստակ կատարում /ամբողջական արտահայտված մտքեր՝ տրամաբանական շարունակությամբ և մտքերի հանգուցալուծմամբ / 3 միավոր։ 


Սիրադեղյանական օրեր


Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 6-17
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Սիրադեղյանի ստեղծագործություններին, ընթերցել,
  • դիտարկել Սիրադեղյանին որպես ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչ 
  • ժամանակակից գրողների, նրանց գրական գործունեության հետ ծանոթանալու միջոցով մոտ կանգնել արդի մշակութային կյանքին։ 
Ընթացքը 

четверг, 20 ноября 2025 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Ռազմամարզական ճամբարը հաջողությամբ ավարտելուց հետո որոշեցինք այս անգամ էլ հայրենագիտական բովանդակությամբ ճամփորդել։ Մեր նպատակն էր քայլել Հայաստանով, ճանաչել մեր հայրենիքը, մեր բնությունը, մեր պատմամշակութային հուշարձանները, վայելել աշունը և միասին լավ ժամանակ անցկացնել։  Այսպես նախաձեռնվեց և կազմակերպվեց մեր եռօրյա ճամփորդությունը։ Ուղղությունը՝ Տավուշ աշխարհ՝ իր եկեղեցիներով, աշնանային յուրահատուկ բնապատկերներով ու խոր անտառներով։ 
Առավոտյան սովորականի պես հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին և մեկնեցինք։ 

вторник, 18 ноября 2025 г.

Սիրադեղյանական ընթերցումներ Ավագ դպրոցի հետ․ համագործակցային նախագիծ


Նոյեմբեր ամիսը ոչ միայն ուսումնական տարվա հերթական ամիսն է, այլ նախագծաշատ և տոնական ամիս է կրթահամալիրի համար։ Միաժամանակ երկու կարևոր և մեծ նախագիծ ենք իրականացնում՝ ,,Սեբաստացու օրեր,, և ,,Սիրադեղյանական օրեր,,։ Նաև Ավագ դպրոցի հետ սկսել ենք համագործակցային նախագիծ, որը շրջանակներում կարդում և ուսումնասիրում ենք տարբեր ստեղծագործություններ և հեղինակների։  Այսպիսով, այս ամիս ,,Սիրադեղյանական օրեր,,-ին ընդառաջ ընտրեցինք Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը։ Նախապես ընթերցել էինք և պատրաստվել քննարկման։ 
Քննարկումն անցկացվեց Ավագ դպրոցի ընթերցասրահում։ Խոսեցինք՝

Սպիտակ սուտ

Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:
Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը 
բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: 
Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի 
ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ 
գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:
Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը»)
 լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի 
ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող 
գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:
Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ 
երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական 
ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և 
Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:
Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ 
հընթացս հորինել նրանց: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, ցնորաբանության (ասել մտքիդ եկածը, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գծով ես վարպետ եմ: 
Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:
Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև 
Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում և փչացնում էին իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ 
դատապարտյալի բերանը միանգամից դնում էին 12 կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի 
խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):
Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն 
տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումը, բայց անընդհատ 
ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։
Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ անվանում է անվնաս փչոցը 
կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ ցնդաբանությունն ամենից շատ հարևանում է 
ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի 
դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:
Հեղինակ՝ Հարուկի Մուրակամի

среда, 12 ноября 2025 г.

Ափսոս էր Երեխան


Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական էե,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։

вторник, 4 ноября 2025 г.

Կարդում ենք Իսահակյան․ ընթերցանության նյութերի փաթեթ


2025-2026 ուստարի

9-րդ դասարան

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

воскресенье, 2 ноября 2025 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդություն


Ճամփորդության կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 7-9
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Գիշերակացը՝ Ռես լանդ Դիլիջան

Մեկնում՝ նոյեմբերի 7-ին, 09:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ նոյեմբերի 9-ին, մինչև 18:00, Մայր դպրոց

Երթուղի՝ Մեկնում՝ Երևան-Սևան-Ծաղկունք-Դիլիջան-Հաղարծին-Գոշ, 
Վերադարձ՝ Դիլիջան-Աղավնավանք-Ճամբարակ-Սևան-Երևան։ 

Նպատակը՝
  • Հայրենագիտական, ճանաչենք Տավուշի մարզի մշակութային վայրերը, 
  • Քայլարշավային․ ամենօրյա քայլք՝ ավելի մոտ լինենք Տավուշի բնությանը, 
  • Աշունը Տավուշում,
  • Կրթական փոխանակումներ։