вторник, 1 апреля 2025 г.

Գարնանային Արատես․ եռօրյա ճամբար


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ ապրիլի 24-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ ապրիլի 26-ին, մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝ 

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ

пятница, 28 марта 2025 г.

Աղայանի հոդվածներից


Մի կալ հակառակ չարի

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։
Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։
Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար, երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվիլ ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվիլ։
Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց. «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչո՞ւ ես զարկում ինձ»։ (Հով. գլ. ԺԸ. 23)։
Այս է ահա բնականը, իսկ «չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է. այսինքն` չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն` ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրանց ուզածի պես։

Մարտ ամսվա հաշվետվություն


Մարտ ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքներ․

Ուսումնական նախագծեր՝

четверг, 27 марта 2025 г.

вторник, 25 марта 2025 г.

Ուսումնական գարուն


Նախագծի իրականացման ընթացքը՝ մարտի 24-30
Մասնակիցներ  7 և 8 -րդ դասարանների սովորողներ 



Ընթերցանություն

Ընտրել որևէ գիրք կարդալ և բլոգում ներկայացնել վերլուծություն՝ խոսելով
  • Համառոտ գրքի բովանդակության մասին, 
  • Ներկայացնել և բնութագրել կերպարներին, 
  • Արտահայտած գաղափարի մասին, 
  • Ի՞նչ տվեց այդ գրքի ընթերցումը ձեզ։ 
Առաջարկվող գրականության ցանկ
  • Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,
  • Ժյուլ Վեռն ,,Կապիտան Գրանտի որդիները,,
  • Թոլկին ,,Մատանիների տիրակալը,, կամ ,,Հոբիթը,,
  • Արթուր Կոնան Դոյլ ,,Շերլոկ Հոլմսի արկածները,,
  • Ագաթա Քրիստի , նախընտրած դետեկտիվ վեպը 
  • Ձեր ընտրությամբ ՝ պատմվածք, առակ, հեքիաթ։ 

Ինքնագնահատում
Լրացնել մարտ ամսվա աշխատանքները՝ տեղադրելով համապատասխան հղումները։ 



Արդյունքներ՝

воскресенье, 23 марта 2025 г.

Անհատական աշխատաժամանակ․ մարտի 24-28

Մարտի 24, երկուշաբթի
10:00-11:00`  մանկավարժական խորհրդով հավաք,
11:00-11:30`  բակային աշխատանքներ
11:30-12:30` հեառավար աշխատանք հետազոտական աշխատանքների շուրջ
12:30-13:00` ընդմիջում
13:00-13:30` ընդհանուր պարապմունք
13:30-14:20`հավաք մասնախմբով
14:20-16:00` մարզական պարապմունք՝ անհատական ծրագրով։ 

Մարտի 25, երեքշաբթի
10:00-11:00`  մանկավարժական խորհրդով հավաք,
11:00-11:30`  բակային աշխատանքներ
11:30-12:30` ,,Ուսումնական գարուն,, նախագծի պատրաստում, էլեկտրոնային նամակագրություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-13:30` ընդհանուր պարապմունք
13:30-14:20`հավաք մասնախմբով
14:20-16:00` կավագործարան։ 

Մարտի 26, չորեքշաբթի
10:00-11:00`  մանկավարժական խորհրդով հավաք,
11:00-11:30`  բակային աշխատանքներ
11:30-12:30` Մարտ ամսվա նախագծերի ամփոփում
12:30-13:00` ընդմիջում
13:00-13:30` ընդհանուր պարապմունք
13:30-14:20`հավաք մասնախմբով
14:20-16:00`  մարզական պարապմունք՝ անհատական ծրագրով։

четверг, 20 марта 2025 г.

Այցելություն Չարենցի տուն-թանգարան․ ամփոփում


Մարտ ամիսն առանձնահատուկ է նաև նրանով, որ ավանդաբար այս ամիս ենք ընթերցում Չարենց։ Եվ ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծն ամփոփելու, լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար որոշեցինք այցելել Չարենցի տուն-թանգարան, որտեղ մեզ՝ սեբաստացիներիս, միշտ ուրախ են հյուրընկալել։ 
Այցելությունը սովորողին հնարավորություն տվեց՝

четверг, 13 марта 2025 г.

Այցելություն Չարենցի տուն-թանգարան


Նախագծի իրականացման օրը՝ մարտի 19
Մասնակիցներ՝ 7 և 8-րդ դասարանների սովորողներ 
Այցելության վայրը՝ Չարենցի տուն-թանգարան / հասցե Մաշտոցի պողոտա 17/

Նպատակը՝
  • ամփոփել ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծը, 
  • ճանաչել Չարենցին՝ դիտելով և ուսումնասիրելով գրողի իրերը և կենցաղը,
  • կարդալ և տարածել Չարենց։ 
Ընթացքը՝ 
12:30` մեկնում Մայր դպրոցից, 
13:00՝ մուտք թանգարան, ցուցանմուշների դիտում, ուսումնասիրում, ընթերցումներ թանգարանի մուտքի մոտ, Մաշտոցի փոցոցում
մինչև 15:00` վերադարաձ

среда, 12 марта 2025 г.

Չարենցյան ֆլեշմոբ


Մարտի 13-ը սիրված գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ հիշել Չարենցին, անդրադառնալ նրա ստեղծագործություններին, ընթերցել, կարևորել։ 

Օրը, ժամը՝ մարտի 13, 10:10

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի բոլոր դասարանները, սովորողները, ուսուցիչները․․․
Համակարգողներ՝ Մայրենի լեզվի դասավանդողներ

Նպատակը՝

воскресенье, 9 марта 2025 г.

Կարդում ենք Չարենց

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 
2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 
5. Բացատրի՛ր վերնագիրը: 
6. Բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 
6. Գրի՛ր շարադրություն ,,Դեպի երկինք պիտի գնամ հին ու աստղային երազների ճանապարհով...,, վերնագրով

Կարդում ենք Չարենց

2024-2025 ուստարի
Նախագծի նկարագրությունը՝  Իր արտասովոր և տարբերվող ոճով, մտքերով, արտահայտած զգացողություններով Չարենցը յուրահատուկ տեղ է զբաղեցնում հայ գրականության մեջ։ Նա իր ստեղծագործություններում համատեղել է սիմվոլիզմը, ռոմանտիզմը և ռեալիզմը՝ ստեղծելով չկրկնվող պատկերներ, միավորել
է անձնականն ու համազգայինը, փոխանցել ազատության շունչը, ցույց տվել գեղեցիկը։  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում միշտ եղել է սիրված գրողների շարքում, որի ստեղծագործություններն ընթերցվում են ճամփորդությունների, միասնական պարապմունքների, տարատեսակ հանդիպումների ժամանակ։ 

Մասնակիցներ՝ տարատարիք սեբաստացիներ, ծնողներ, հյուրեր, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է ․․․․

воскресенье, 2 марта 2025 г.

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝

Այլ աշխատանք՝

пятница, 28 февраля 2025 г.

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրի հանրայնացում

Փետրվար ամսվա ընթացքում Արմինե Թոփչյանի հետ աշխատել ենք Մայրենի լեզվի կրթահամալիրյան նախագծերի մասին տեսանելի և հրապարակելի տեսանյութերի պատրաստման ուղղությամբ։ 

1. Ուսուցում անհատական նախագծերով․ այս տեսանյութում ներկայացնում ենք, թե ինչպես ենք աշխատում անհատական նախագծերով, ինչպիսի նախագծեր են գործում, ինչ են տալիս այդ նախագծերը կրթական գործընթացին և սովորողին։ 


2. ,,Կարդում ենք Թումանյան,, նախագծով ընթերցել և քննարկել ենք Հովհ․ Թումանյանի ,,Երկաթուղու շինարարությունը,, պատմվածքը" Պատմվածքի վերաբերյալ և պատմվածքի արտահայտած գաղափարի շուրջ իրենց կարծիքն են ներկայացնում սովորողները։ 

 

 




воскресенье, 23 февраля 2025 г.

Կարդում ենք Թումանյան

,,Կարդում ենք ,, նախագծով շարունակվում ենք կարդալ Թումանյան։ Ներկայացնում են 7 և 8 -րդ դասարանների սովորողները՝

Փետրվարի 19՝ գրքի տոն

Փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում համարվում է գրքի տոն։ Տոնի առթիվ առջարկում ենք կարդալ հետաքրքիր տեղեկություններ գրքերի մասին, նաև առաջարկում ենք ընթերցանության գրքեր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են գրքերով։ 

суббота, 22 февраля 2025 г.

Ձևը և հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

пятница, 21 февраля 2025 г.

Տերյանական ընթերցումներ


Երրորդ ուսումնական շրջանի հետ սկսվում է կրթահամալիրյան ,,Կարդում ենք,, մեծ նախագիծը։ Այս նախագծով ընթերցումները սկսեցինք Տերյանից։ Առաջին տարին չէ, որ ծանոթանում ենք Տերյանին, աշխատում ենք նախագծերը շարունակական լինեն, ընդգրկուն, որպեսզի և՛ հիշենք, թե ինչ ենք ուսումնասիրել, և՛ մեր իմացածը լրացնենք նոր ուսումնասիրություններով։ 

Գրքի տոն


Փետրվարի 19-ը Թումանյանի ծննդյան օրն է։ Արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ սիրված գրողի ծննդյան օրը համարվում է նաև Գիրք նվիրելու օր՝ գրքատոն։ Իհարկե, բոլորիս էլ հասկանալի է, որ այս օրը պատահական չի ընտրված։ Թումանյանի ծնունդով և գրքերի նվիրատվությամբ օրը կրկնակի տոն է դառնում։ 
Երկու տարի անընդմեջ նվիրում և ստանում ենք գրքեր։ Նախագիծը ենթադրում է նախապատրաստական աշխատանք․ նախ գաղտնի վիճակահանությամբ որոշում ենք՝ ով ում է նվիրելու, այնուհետև խոսում ենք գրականությունից, գրքերից, և յուրաքանչյուրն ասում է, թե ինչպիսի գրքեր է սիրում կարդալ, ինչ ժանրի, ինչ ուղղվածության։ Սա արվում է նրա համար, որ ճանաչենք մեր դասընկերների գրական ճաշակը և հեշտորեն ընտրենք գիրք, նաև ընտրենք այնպիսի գիրք, որը դուր կգա այն մարդուն, ում նվիրում ենք։ Եվս մեկ խնդիր է լուծվում այս ընթացքում․ կարևոր է իմանալ, թե ինչպես նվիրել, ինչպես պատրաստել նվերը, նաև ինչպես ներկայացնել պատրաստած նվերը։ 

среда, 19 февраля 2025 г.

,,Պատուհան,, ամսագրի ներկայացում


Օրը՝ փետրվարի 21, ժամը՝ 13:00
Վայրը՝  ,,Տիգրան Հայրապետյան,, ընթերցասրահ 

,,Պատուհան,, ամսագրի մասին պատմող սահիկաշար ։

Ամսագրերից նյութեր ընտրել և ներկայացնում են սովորողները՝



вторник, 18 февраля 2025 г.

Ուսումնական ժամերգություն

Ներսես Շնորհալի. «Նայեաց սիրով»
Գրաբար
Նայեաց սիրով, Հայրդ գթած,
Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
Եւ զբանակս հրեշտակաց
Տուր պահապան մեզ տկարացս,
Փրկեա զանձինս ի փորձանաց,
Ի խաւարի շրջող դիւաց.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Աշխարհաբար
Ո՛վ գթառատ Հայր,
սիրով նայի՛ր Քո ձեռքերի ստեղծածներին
և մեզ՝ տկարներիս, պահապան տո՛ւր
բանակները հրեշտակների։
Փրկի՛ր մեր անձերը փորձանքներից,
խավարի մեջ շրջող դևերից,
որպեսզի գիշեր ու ցերեկ
անդադար փառք տանք Քեզ։

Գրքատոն




Օրը՝ փետրվարի 19, Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է։ 
Մասնակիցներ՝  7-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին, վերլուծել, քննարկել, 
  • Թումանյանի ծննդյան օրը՝ թումանյանական ընթերցումներով, 
  • գրքատոն ՝ տոնական տրամադրություն գրքային նվերներով։ 

Ընթացքը՝
  • Կարդում ենք Թումանյան, ընթերցումներ, 
  • Նվիրում ենք գրքեր՝ պատմելով ընտրած գրքի մասին։ 
  • 12:00` 7-1 դասարան
  • 10:10` 7-3 դասարան

воскресенье, 16 февраля 2025 г.

Խոսք սկսնակ բանաստեղծներին

Երիտասարդ ընկերնե՛ր։

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ։

воскресенье, 9 февраля 2025 г.

Վահան Տերյան

1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 
Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
 
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Տերյանական ընթերցումներ

Երրորդ ուսումնական շրջանն ավանդաբար սկսում ենք տերյանական ընթերցումներով։ Ստորև սովորողների մեդիաընթերցումներն են․ 

пятница, 7 февраля 2025 г.

Բառարանային ֆլեշմոբ

Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը։
Ստորև սովորողների կատարած աշխատանքներն են․

пятница, 31 января 2025 г.

Փետրվար ամսվա նախագծեր

Ուսումնական նախագծեր՝
  • Տերյանական ընթերցումներ, 
  • Թումանյանական ընթերցումներ,
  • Բառարանային ֆլեշմոբ,
  • Գրքի տոն, 
  • Մայրենի լեզվի օրեր ։ 
Շուրջտարյա նախագծեր՝
  • Պատուհան․ ամսագիր
  • Զրույց TV
  • Սովորողների առաջարկով անհատական նախագծեր։ 

Ձմեռային մարզական խաղեր Լեռնանիստում․ ամփոփում


Այս տարի էլ ուսումնական ճամբարն ամփոփեցինք Լեռնանիստ գյուղում։ Ուսումնական երկրորդ շրջանի ծրագրում ներառված է ձմեռային մարզական ստուգատեսը, որի շրջանակներում ունեցանք բազմաթիվ հետաքիքր ճամփորդություններ։ Սահելու հմտությունները որոշեցինք զարգացնել Լեռնանիստում։ 
Եղանակային պայմանները շատ բարենպաստ էին․ և՛ լիքը ձյուն կար, և՛ պայծառ արև էր։ Քիչ-քիչ թեթևացան բաճկոնները և հանվեցին գլխարկները․ ,,Ավելի տաք է, քան Երևանում,, - լսում էի երեխաներից։ 

Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն


Երկրորդ ուսումնական շրջանը՝ հունվարյան ճամբարը, սկսեցինք մի շարք նախագծերի մեկնարկով։ Պարզվեց, որ մեր ջոկատով առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն ենք, աշխատանք, որն իսկապես շատ պատասխանատու է և կարևոր։ Անհրաժեշտ էր այնպես կազմակերպել 15 րոպե տևողությամբ պարապմունք, որը հետաքրքիր լինի և՛ միջին , և՛ ավագ դպրոցի սովորողներին։  Ծրագիրը՝ այստեղ։ 

четверг, 30 января 2025 г.

,,Բառքամոցի,, մրցույթի ամփոփում


Այս ճամբարային շրջանում ևս որոշեցինք իրականացնել ,,Բառքամոցի,, մրցույթը, որի կազմակերպման փորձն արդեն ունեինք։ 
Նախ՝ պարզենք, թե ինչ է ,,բաքամոցին,, ։ Այն խաղ է, որը հավանաբար խաղացել են ձեզնից շատերը։ Սովորողները շատ են սիրում նման բառային խաղեր։ Խաղը հնարավորություն է տալիս զարգացնել բառապաշարը, զարգացնել մտածողությունը, տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու հատկությունը։ Կան բառեր, որոնցից հնարավոր է քամել երեսուն և նույնիսկ ավել բառեր։ 
Այս խաղում երբեմն տարիքային տարբերությունն էական դեր չի խաղում, հաճախ վեցերորդ դասարանցիներն ավելի շատ բառեր են գրում և ճկուն են մտածում, քան ավագները։ 
Ինչևէ, խաղը նաև հնարավորություն է լավ ժամանակ անցկացնելու, շփվելու, ընկերանալու, հնարավորությունները փորձելու։ 

вторник, 28 января 2025 г.

Լեռնանիստ


Ճամփորդության օրը՝ հունվար 31 10:30, վերադարձ մինչև 14:30
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Հասմիկ Գրիգորյան, մարզիկ՝ Ալինա Թումասյան
Երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ։ 

Նպատակը՝
  • ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
  • մարզական հմտությունների զարգացում
  • ձմեռային վայելք
Ընթացքը՝ 
10:30` մեկնում Մայր դպրոցից
11:30` ժամանում Լեռնանիստ 
11:30-13:00՝ սահք, մարզական խաղեր, ձնագնդի 
14:00` վերադարձ Մայր դպրոց։ 



Նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է 3500 դրամ ։ 
  • 1000` սահքի գումար 
  • 2000` տրանսպորտ ։ 
Անհրաժեշտ իրեր
  • Տաք և հարմար հագուստ, ձմեռային կոշիկներ
  • շարֆ, ձեռնոց գլխարկ
  • փոխնորդ հագուստ, գուլպա
  • ջուր, բրդուճներ , թերմոսով թեյ։ 
Արդյունքը՝ տեսանյութեր, բլոգային պատմուներ։ 
Մասնակիցներ

  1. Աստղիկ Գալոյան 7-8
  2. Լիլիթ Անանյան 7-3
  3. Դանիելա Խուդոյան 7-3
  4. Էլիզա Տիգրանյան 7-3
  5. Մանե Սահակյա 7դ
  6. Աննա Այվազյան 8-1
  7. Հասմիկ Մկրտչյան 6-5
  8. Մանե Առաքելյան
  9. Մարիա Մելիքյան, 7-1
  10. Նատալի Գալստյան 7-3
  11. Հայկ Մանուկյան, 8-8
  12. Դավիթ Հովհաննիսյան, 8-8
  13. Մերի Իսկանդարյան, 7-1
  14. Էլինա Հովսեփյան, 7-1
  15. Եվա Միքայելյան, 8-9
  16. Աստղիկ Գաբոյան, 8-9
  17. Անի Համբարձումյան, 8-9
  18. Վիկտորիա Մելիքյան, 7-1
  19. Լանա Ներսիսյան, 7-1
  20. Գայանե Փաշիկյան, 7-1

суббота, 25 января 2025 г.

Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Հունվարի 23-25-ին եռօրյա այցով եղանք Գյումրի քաղաքում։ Գյումրին այն քաղաքն է, որտեղ ամեն քայլի մշակութային բացահայտումներ են, քաղաք, որն ապրում է, շնչում և զարգանում։ Տարիներ ի վեր ամեն հունվար՝ ճամբարի ընթացքում, սովորողների հետ այցելում ենք Գյումրի, և յուրաքանչյուր տարի Գյումրին բացահայտում ենք նորովի և այլ տեսանկյունից, ամեն անգամ նկատում ենք բաներ, որ նոր են ստեղծվել, բայց հետաքրքիր մարկետինգային մտքեր են։ Այս ամենի շնորհիվ Գյումրիում միշտ տեսնելու և գտնելու բան կա։ 
Խոսեմ երթուղու մասին, քանի որ մեկնել և վերադարձել ենք բոլորովին տարբեր ճանապարհներով։ Մեր առջև նպատակ էինք դրել նաև նոր հայրենագիտական կանգառների ներառումը։ 

четверг, 23 января 2025 г.

Մասնագիտական զարգացում

Մասնագիտական զարգացում կրթահամալիրում՝

Սեմինարներ, հանդիպումներ

  • Յուրաքանչյուր ամիս հանդիպում մասնագիտական խմբի լաբորատորիայով։ Մշտական առցանց  կապ  էլ․ փոստի միջոցով։ 
  • Գրական ակումբ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 14:30:

Մասնագիտական զարգացում կրթահամալիրից դուրս՝
  • 2024 թվականի ընթացքում մեկ տարի մասնակցել եմ Հելսինկյան հիմադրամի կողմից կազմակերպված ,,Յավաշ-կամաց,,  կրթական փոխանակումների ծրագրին, որի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական կրթական ծրագրերը թուրքական կրթական ծրագրերի հետ, կապ ենք պահել թուրք ուսուցիչների հետ։ Ծրագիրն ամփոփվել է 2024-ի հոկտեմբերին՝ Ստամբուլում համատեղ կոնֆերանսով։ 
  • Անընդհատ հետևում  եմ մասնագիտական ոլորտում զարգացումներին։ Ինստագրամով հետևում եմ մանկավարժ-բլոգերների, ովքեր ներկայացնում են իրենց մանկավարժական մոտեցումները։ 
  • 2024-ի ընթացքում կարդացել եմ 108 գիրք։ 
  • Կարդացածս գրքերը ներկայացնում եմ տելեգրամյան ալիքում և Threads սոցիալական ցանցում։ 

вторник, 21 января 2025 г.

Դպրոցը՝ հանդիսատես․ այցելություն թատրոն


Հունվարյան ճամբարի հետաքրքիր բաղկացուցիչը դարձավ ամբողջ դպրոցով Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն այցելելը։ Նման մեծ մասշտաբի դիտում և այցելություն դեռ չէինք ունեցել։ Ներկա էր ամբողջ Միջին դպրոցը՝ մոտ ութ հարյուր սովորող։ Թատրոն այցելելը ևս մշակույթ է, որը կարևոր է դպրոցից սկսած սերմանել։ 
Այս անգամ դիտեցինք ,,Մոխրոտը,, ներկայացումը, որը լավ հնարավորություն էր հայտնի հեքիաթի սյուժեին նորից ծանոթանաու կամ վերընթերցելու։ Հետաքրքիր սցենարային լուծումներ էին արված, ներկայացումը նաև երաժշտական էր, մի շարք հատվածներ երգվեցին։ Դերասանական կազմը բավական լավ և արտահայտիչ էր խաղում։ Ինչևէ , ներկայացման վերաբերյալ  էլի մի շարք դրական կողմեր կարելի է նշել։ Նման նախաձեռնությունները շատ կարևորում եմ, քանի որ հնարավորություն են տալիս առօրյա միապաղաղությունից դուրս գալ, զբաղվել այլ գործունեությամբ։ 

воскресенье, 19 января 2025 г.

Քվեստ

1. Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.
— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:
Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:
— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:
Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.
— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:
Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:
Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։
— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։
Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

2. Հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Շրջապատված էր երկշերտ պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝  ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ համարվել աշխարհի խոշոր քաղաքներից։ 

3. Նրան նվիրված գլխավոր տոնը կապված էր բերքի հասունացման հետ։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Նրան կոչել են Ոսկեմայր։ 

4. Երբ Նինոսը վախճանվում էգալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործոլու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտճոխ ընծաներով,բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելելՆինվեև այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորելկա´մ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստանսակայն Արան իսկույն մերժում էնրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ուաղաչանքներովսակայն անարդյունք։
Ինչո՞ւ է մերժում։