понедельник, 19 января 2026 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

22.01.2026
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյան, Մարինա Զաքարյան

  • Ողջույնի խոսք, 
  • Օրվա խորհուրդը, 
  • Միասնական պարերգ՝ Տալտալա
  • Դդմային փաստեր, 
  • Միասնական ընթերցում՝ Համո Սահյան ,,Ձմեռնամուտ,,
  • Միասնական պարերգ՝ Խլբանե
  • Անհատական կատարում՝ Եվա Պապյան
  • Միասնական պար՝ Իշխանաց պար

Համո Սահյան Ձմեռնամուտ

Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:

Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:

Դդմային փաստ

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը շատ տարածված է եղել: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում,  ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները  երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում  հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի  դդումը:

Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները, այդ թալիսմանները որպես նվեր, ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները  սերվել են դդումից:


воскресенье, 11 января 2026 г.

Ձմեռային ազգագրության փառատոն 2025. ամփոփում

Ազգագրության փառատոնի նախագծերը՝ այստեղ։ 

Փառատոնային նախագծերի ընթացքը և արդյունքները՝

Մշակութային Գյումրի


Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 17-19
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ հունվարի 17-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ հունվարի 19-ին,մինչև 17:00, Մայր դպրոց ։ 

Երթուղի՝ 
Մեկնում՝  Երևան- Արուճ-Թալին-Մաստարա-Ազատան-Գյումրի ։ 

Վերադարձ՝ Գյումրի-Ազատան-Ջրափի-Երերույք- Արմավիր -Վաղարշապատ-Երևան ։ Ջրափից մինչև Երազգաորս, շուրջ 30 կմ անընդմեջ դիտակետում Ախուրյանի ջրամբարն է։  


Գիշերակացը՝ Ֆանտան հյուրատուն

Ճամփորդության նպատակը՝ 
  • Ծանոթանալ, ուսումնասիրել Գյումրու մշակույթը, ազգագրությունը, 
  • Գյումրին` պատմությունների քաղաք․ Գյումրու մշակույթի, ավանդույթների ուսումնասիրությու ,
  • Գյումրին այսօր, գյումրեցիները․ հանդիպումներ, այցելություններ արհեստանոցներ, արվեստանոցներ,

Ճամբարային անցուդարձը՝ սովորողների լուսաբանմամբ

Յուրաքանչյուր օր սովորողները պատմում են իրենց առօրյայի մասին՝

Հունվարի 7

Հունվարի 8

Հունվարի 9
Հունվարի 12
Սահադաշտ

Հունվարի 13

пятница, 9 января 2026 г.

Ուսումնական երկրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ

Հունվարի 8-23

Երկուշաբթի
14:00-16:00` հաջորդ օրվա նախագծերի պատրաստում, էլ․ փոստի նամակների ստուգում։ 

Երեքշաբթի
14:00-16:00` ճամբարային նախագծերի արդյունքների հավաքում, խմբագրում։

четверг, 8 января 2026 г.

Այցելություն գեղասահքի մարզադպրոց․ Ձմեռային մարզաձևերի ստուգատես

Օրը՝ հունվարի 12
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ
Վայրը՝ Գեղասահքի մարզադպրոց 

Մեկնում՝ հունվարի 12, ժամը 11: 00-ին, քայլքով Մայր դպրոց-Իսակով 27,  վերադարձ նույն երթուղով 13:30-ին։ 

Սահքի ժամը՝ 12:00-13:00: 

Նպատակը՝ զարգացնել մարզական հմտությունները, մարզական քայլք,  մասնակցել ձմեռային մարզական ստուգատեսին։ 


Նխապատրաստական աշխատանք՝ անվտանգության կանոնները սառույցի վրա․ ճամբարականների հետ ծանոթանում ենք անվտանգության համար անհրաժեշտ կարևոր կետերին։ 
Ընթացք՝ 

11:00-ին՝ մեկնում, 
12:00-13:00` սահք, 
13:15` վերադարձ ։ 

Նախահաշիվ ՝ յուրաքանչյուր սովորող 2000 դրամ վճարում է սահքի համար։ 

Արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների, զգացումների ներկայացում տեսանյութի միջոցով։ 

Մասնակիցներ`
  1. Մարիամ Դալլաքյան, 
  2. Աստղիկ Գաբոյան,
  3. Հասմիկ Մելքոնյան, 
  4. Վիկտորիյա Զարգարյան,
  5. Մարինա Զաքարյան, 
  6. Մհեր Կարապետյան,
  7. Ռոբերտ Խաչատրյան, 
  8. Մարինե Կարապետյան, 
  9. Էմմանուել Ավագյան, 
  10. Լինա Բաբայան, 
  11. Եվա Միքայելյան, 
  12. Անի Համբարձումյան, 
  13. Վահան Ղուկասյան,  
  14. Գարիկ Գասպարյան,
  15. Դավիթ Հովհաննիսյան, 
  16. Հայկ Մանուկյան, 
  17. Արմեն Ալավերդյան, 
  18. Մահբոդ Ֆարոխզադ, 
  19. Դավիթ Դավթյան, 
  20. Տիգրան Խաչատրյան, 
  21. Արմեն Շահբազյան,
  22. Գագիկ Մանուկյան։ 

вторник, 6 января 2026 г.

Հեղինակային կրթական ծրագիրը Հետազոտական վարժարանում․ ներկան և ապագայի հեռանկարները

Գրախոսություն
Սովորող՝ Դավիթ Մուրադյան
Հետազոտական աշխատանքի թեմա՝ Հեղինակային կրթական ծրագիրը Հետազոտական վարժարանում․ ներկան և ապագայի հեռանկարները

Աշխատանքը ծավալուն է  և համապարփակ։ Հետազոտական աշխատանքի կառուցվածքային առանձնահատկությունը պահպանված է։ 
Ներածությունում խոսել է աշխատանքի թեմայի մասին, տվել կառուցվածքը։ Հստակ ձևակերպված են խնդիրները, ինչը քիչ աշխատանքներում է հանդիպում։ Աշխատանքի նպատակը ևս նշված է։ Լավ է, որ խնդիրները և նպատակները տրված են առանձին՝ հստակ ձևակերպմամբ։ Անդրադրձել է թեմայի արդիականությանը՝ նշելով, որ ժամանակակից փոփոխվող աշխարհում կրթական համակարգի շարունակական արդիականցումը կարևոր է։ Ներածությունից պարզ է դառնում, որ աշխատանքի հեղինակը լավ պատկերացնում է թեմայի նշանակությունը, կարևորում է կրթության ժամանակակից և փոփոխվող լինելը։ Կարծում եմ՝ ներածության մեջ չափազանց շատ են մեջբերումները․ տարբեր փիլիսոփաների, հայտնի մարդկանց մտքերի ընտրանին կրթության վերաբերյալ թեմայի շուրջ է, բայց ,,Ներածության,, մեջ ուղղակի ծավալ է ապահովում։ 

Ճամբարային օրակարգ

07.01.2026
09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05` աշխատարանների ընտրություն, ճամբարային նախագծերի քննարկում, 
10:10-10:55` աշխատարան, 
11:05-11:50` աշխատարան, 
11:50-12:35` բասկետբոլ,
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-14:00` Ազգագրության ստուգատես ․ընթերցում ենք ,,Սասնա ծռերը,, ճամբարի ամփոփում, օրվա լուսաբանում։ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Լինա Բաբայան, Վիկտորիյա Զարգարյան ։