7-րդ դասարան, Հայոց լեզու

Դասարանում չստուգված բոլոր աշխատանքները / այդ թվում՝ տնային/լրացուցիչ/ ուղարկել ուսուցչի էլ․ փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am 


18.09.2026

Աշխատանք դասարանում

Բանավեճ


16.09.2026

Աշխատանք դասարանում 

1. Տրված հոմանիշները գրի՛ր տեքստում համապատասխան բառերի կամ բառակապակցությունների փոխարեն։ 

 

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են 

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղըԲեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

2. . Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

- Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

- Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:


Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

- Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

3. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:


Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 23.09.2026)

1. .  Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

4. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

5. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո

բառարանով լրացրո՛ւ):

Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն:

6. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:

Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով...(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական 

(մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական ... (զանազան, տարբեր, ուրիշ)

մրցումների: Երկու անգամ նա...(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝

կռվամարտում ... (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ ...

(տարօրինակ, անսովոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե

գիտական պարապմունքների ընթացքում...(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք,

հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

7.  Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:


Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կենդանիների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանպարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

8. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:


Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը` ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

9.  Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքիկամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-
Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):


10. Տրված առածները  հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը …:
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:
Դուրսը քահանա, ….:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ….:

 



11. 09.2026

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ 




09.09.2026

Աշխատանք դասարանում 

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

 

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն... ֆիլմերն ու նկարները կտեսնես:

... այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

 Մթության մեջ ... `տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում...երդումդ,... ինքդ քեզ:

...հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտում:

Ձեռքերը ... դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 

Ջորդանո Բրունոն ամբո.ջ ութ տարի բան.ում մնաց: Սուրհայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերինաստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 Պատկերացրեք, որ  .րկրի վրա մեզ  հետ  մ.սին ապրում են .ակներ,  որոնց 

կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղա. որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասում: Այդպիսի յուրաքանչ.ր  .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ը ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մե. տար.րինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. կլինեն:


4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 

Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա էլ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:

5.  Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:


07.09.2026

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղտ:

2. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

 

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

3. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 14.09.2026)

1.  Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

 

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի,  բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան:

2. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ........:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

... տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլորու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստվախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքիբարձր պահելու համար: (վարկ, վարք)

4. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունիցու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ուև միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ունրան: (գռգռալ, գրգռել)

Քարերըիջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտըէր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք ենու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհքես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

6. Կետերը փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթ.եկել, .ա, նա., անձր.աբեր, առ.տուր, ոսկ.արս, գեր.աճառ, դափն.վարդ, ար.ելա.րոպական, ս.ագրել, .րոպական, հ.ասպառ, ուղ.ճար, ու.որ:

7.  Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

8. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.բերություն,  ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:

9. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես ... լիներ:

Գլորվում էր ... լանջով:

Ձայնն էլ խզված էր ու ...:

Առանց ... լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու ... անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

... ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ... է ու կպչում գործի:

10. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

 

Այնքան շատ են ... ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր ..., թող տեսնեն, թե ինչեր ես անում:

... ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

... մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

... խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական ... տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ ... մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:



04.09.2026

Տնային և դասարանական աշխատանք

Պատումի կամ տեսանյութի տեսքով ներկայացնել ամռան ընթացքում ընթերցած գիրքը կամ գրքերը։ 

  • Մեկ-երկու նախադասությամբ գրե՛ք՝ ինչի մասին էր ձեր կարդացած գիրքը։ 
  • Ներկայացրե՛ք գրքի գաղափարը, ասելիքը։
  • Ներկայացրե՛ք հերոսներին, բնութագրե՛ք։ 
  • Ի՞նչ տվեց ձեզ այդ գրքի ընթերցումը։ 

Комментариев нет:

Отправить комментарий