Լրացուցիչ նյութեր՝
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Ինչո՞ւ է մարդը հաճախ մերժում այն, ինչն արժեքավոր է, բայց հաճույքով ընդունում այն, ինչն իրեն սովորական ու ծանոթ է։
- Արդյո՞ք հասարակությունը պատրաստ է ընդունելու գեղեցիկն ու արժեքավորը, թե՞ նախընտրում է իրեն ծանոթ ու հեշտ ընկալելին։
- «Շունն ու սրվակը» ստեղծագործության մեջ շո՞ւնն է անբարեկիրթ, թե՞ մարդն է սխալ գնահատում նրա վարքը։
- Ինչպե՞ս է Բոդլերը շան և սրվակի հակադրության միջոցով ներկայացնում հասարակության արժեքային ճաշակը։
- Արդյո՞ք մարդուն կարելի է առաջարկել միայն այն, ինչ նա ցանկանում է, թե՞ արվեստը և գրականությունը պետք է նրան ներկայացնեն նաև դժվար ընկալելի արժեքներ։
- «Նուրբ անուշահոտությունը» և «աղտեղությունը»՝ որպես հակադիր արժեքներ. ի՞նչ են խորհրդանշում դրանք ստեղծագործության մեջ։
- Արդյո՞ք հասարակության կողմից չընդունված գեղեցիկն ու արժեքավորը կորցնում են իրենց արժեքը։
- Ինչո՞ւ է հեղինակը շան արձագանքը համեմատում հասարակության վերաբերմունքի հետ։
- Արդյո՞ք անհատի և հասարակության ճաշակների անհամապատասխանությունը կարող է հանգեցնել հասարակությունից օտարման։
- Ո՞վ է պատասխանատու հասարակության ցածր ճաշակի ձևավորման համար՝ անհա՞տը, թե՞ հասարակությունը։
11. «Արդյո՞ք հասարակության ճաշակը որոշում է գեղեցիկի և արժեքավորի ճակատագիրը»։
12. Արդյո՞ք այն, ինչ հասարակությունը չի ընդունում, դադարում է արժեքավոր լինելուց։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
,,Շունը և սրվակը,, ստեղծագործության հիման վրա գրել էսսե՝ «Ժամանակակից հասարակությունը և նրա պահանջները» վերնագրով։
Էսսեում անդրադառնալ՝
Աշխատանք դասարանում
Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։
2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։
3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։
4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։
5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։
- Ի՞նչ նշանակություն ուներ հորեղբոր համար հողագործությունը։ Քո կարծիքով ինչո՞ւ։
- Ներկայացրո՛ւ հորեղբոր երազանքը և գրի՛ր կարծիքդ այդ երազանքի մասին։
- Բնութագրի՛ր հորեղբորը։
- Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։ Դու ձևակերպի՛ր ասելիքը։
Արտահայտի՛ր
դիրքորոշում սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման հնարավորությունների և անհրաժեշտության
մասին։
Комментариев нет:
Отправить комментарий