воскресенье, 30 марта 2014 г.

Աղայանական օրեր /նախագիծ/

Ղազարոս Աղայան                                                                                                                                                             նախագիծ
Նախագծի տևողությունը՝   ապրիլի 1-14:
Նախագիծը նախատեսված է 4- 5-6-րդ դասարանների համար:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աղայանի   կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:   
Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:



Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցիցհանրագիտարաններիցգրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքիներկայացում:
Տեսանյութերի պատրաստում ըստ նախագծի թեմայի:

4-րդ դասարան
1.Աղայանի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:
2.Ղ. Աղայան ,,Հիշողություն,, բանաստեղծության ընթերցում, քննարկում, տեսաֆիլմի պատրաստում:
Սովորողներն իրենց ցանկությամբ  ընտրում են այլ բանաստեղծություններ և պատրաստում տեսաֆիլմեր:
3. Ղ. Աղայան ,,Անահիտը,, հեքիաթի ընթերցում, քննարկում, մասնակցություն առցանց քննարկմանը:
Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն դուր եկած հատվածը, նկարում, ձայնագրում կամ տեսաֆիլմ պատրաստում:

5-6-րդ դասարաններ
1.Աղայանի հեքիաթների ընթերցում, քննարկում, առցանց քննարկումների կազմակերպում:
,,Վաճառականի խիղճը,,
,,Մանուկ -Խանը,,
,,Հնարագետ ջուլհակը,,

2.Աղայանական շիլաշփոթ, նոր հեքիաթի հորինում, աղայանական հերոսներին բերել մեր ժամանակներ, մի քանի հեքիաթ խառնել իրար:

3. Աղայանի բանաստեղծությունների տեսաֆիլմերի ստեղծում: Կարող է լինել երկլեզու /հայերեն-ռուսերեն/ կամ եռալեզու /հայերեն-ռուսերեն-ագլերեն/: 

4. Թատերական ներկայացումներ: Ընտանեկան, խմբային ներկայացումներ Աղայանի ստեղծագործությունների հիման վրա: Կարող է լինել տիկնիկային, ստվերային և այլն: 

5. Աղայանի կենսագրությունը, Աղայանի հայտնի խոսքերից: Ֆիլմի պատրաստում:

Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:
Կատարված աշխատանքները հրապարակվում են կայքում, ենթակայքերում, սովորողների բլոգներում:
Նախագիծն ամփոփում ենք և գնահատում ապրիլի 14-ին:
Ձեր կատարած աշխատանքները տեղադրում եք ձեր բլոգներում: Բլոգում տեղադրելուց հետո հեղումը դնում եք այս էջում՝ թողարկելով որպես կարծիք: 

Նախագծի արդյունքում սովորողների մոտ կզարգանան վերլուծական-ստեղծագործական կարողությունները:
Սովորողը կկատարի որոնողական աշխատանք և կհարստացնի իր գիտելիքները Աղայանի վերաբերյալ: 
Մեդիափաթեթի պատրաստում:
Տաթևիկ Աբրահամյան


3 комментария:

  1. https://www.youtube.com/watch?v=xXPJOBsuKx0&feature=youtu.be
    Ասքանազ Բաբայան

    ОтветитьУдалить
  2. https://www.youtube.com/watch?v=VtB1U-hy5jY
    Արմեն Բաբայան

    ОтветитьУдалить
  3. https://www.youtube.com/watch?v=Gliih3UGIDg&feature=youtu.be
    Գևորգ Հովհաննիսյան

    ОтветитьУдалить