8-րդ դասարան, Հայոց լեզու․ Երրորդ ուսումնական շրջան

02.04.2025
Աշխատանք դասարանում 
  • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան

Ընտրել վերնագրերից մեկը և գրել ստեղծագործական աշխատանք

  • Ապագան սկսվում է այսօր
  • Ոգեշնչում է
  • Մեծերը և փոքրերը
  • Ժամանակակից աշխարհ
  • Վատ սովորույթներ
  • Հանճար չեն ծնվում
  • Մեր օրերում կա՞ ռոմանտիզմ
  • այլ ։ 



Լրացուցիչ աշխատանք (տանը)

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: 

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 

Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից:

Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: 

Գեղեցիկը կփրկի աշխարհը: 

Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: 

Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:

Պտուղդ քաղող չկա: 

Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: 

Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը: 

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  

Նրա ծանր հառաչանքները ողբը հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ: 

Ի՞նչ կոչվում այս ենթական: 

Ստորոգյալ 

Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ: 

Համեմատել.

դարբին Մարգարը

Մարգարը դարբին է:

Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ: 

3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:

Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: 

Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:

Լող է տալիս իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: 

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:

Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:

Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:

Խաղաղված ծովակը ծփում է:

Իմ պապը շատ ծեր էր:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով եմ պատասխանում: 

Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: 

Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: 

Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: 

Ընդունվում է պատվերներ:

 

Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:

Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 


    31.03.2025
    Աշխատանք դասարանում 
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

    Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

    Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

    1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

    Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: 

    Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:

    Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: 

    Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: 

    Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

    Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

    Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

    2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

    3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

    Գարունը եկավ:

    Մենք չենք լռում: 

    Տարիներ անցան: 

    4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

    Հարավային Աֆրիկայում կա մի բույսորը հիմնականում թիթեռներով է սնվում:
    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեածաղիկըորն ունի չորս հազար տեսակ:
    Առավել արժեքավոր է այն տեսակըորի հոտը շարունակ փոխվում է:
    Մոնղոլիայի երկարակյացների մեջորոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրըչկա ոչ մի տղամարդ:
    Արդեն գիտական պատասխան կա այն հարցինթե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

    5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

    Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունըպարզել ենոր զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
    Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացությունորն օդում արձակում է սատկած միջատը:
    Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներինեթե նրանք մոտակայքում ինչոր տեղ են գտնվում:
    Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիսոր Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

    6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

    Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվելըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված ենքանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիմանՓղերը միակ «մերժվածները» չենայդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրներըզեբրերըջայլամներըկոկորդիլոսները և կապիկներըՖինլանդիան աշխարհում առաջին երկիրն էորը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

    Արձակուրդային աշխատանք
    21.03.2025
    Դասրանական աշխատանք 

    Աշխատել անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան
    • Այլ, առաջարկեք․․․

    19.03.2025
    Աշխատանք դասարանում


    Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

    1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
    2. Հարցական
    3. Հրամայական
    4. Բացականչական

    Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

    • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող:
    • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ:
    • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: 
    • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: 

    Պատմողական նախադասություն

    1.     Հաստատական

    2.     Ժխտական

    Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

    • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ:
    • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: 

    Հարցական նախադասություն 

    • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
    • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
    • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
    • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

    Կետադրի՛ր նախադասությունները: 

    Դու ինձնից ինչ ես պահանջում հարցրեց Սահակը: 

    Սահակը Արմենին հարցրեց թե իրենց ինչ է պահանջում: 

    Ով է ինձ սպասում:

    Ինչպես չսիրեմ երկիր իմ կիզված: 

     

    Հրամայական նախադասություն

    Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

    Արգելական հրամայական՝  մի: 

    Կետադրի՛ր նախադասությունները: 

    Լիլիթ ներիր ինձ:

    Մի հիշիր  ինձ այդպես մի գթա:

    Լռել և սպասել նոր հրահանգների: 

    Խաղաղ անցիր մի սպասիր :

     

    Բացականչական նախադասություն

    Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

    Կետադրի՛ր

    Ախ մայրիկ ջան մեծ է թախիծս:

    Ավաղ ոչինչ չի փոխվել: 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

    Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

    17.03.2025
    Աշխատանք դասարանում

    Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր 

    Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի: 

    Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝

    Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:

    Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ: 

    Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում: 

    1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

    Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա (կերտվել ) գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը (բաժանվել) չորս կամարամասի, որոնք (հաստատվել) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը (շինվել) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

    Նախադասություն - կարևոր բնութագրիչներ.

    • միտքը կամ բովանդակությունը, 
    • ստորոգյալը / ստորոգումը
    • հնչերանգը:

    Գտնել նախադասության ստորոգյալը: 

    Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս: 

    Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝....:

     

    Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է:

    Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

    ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-

    բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-

    գ. մարտի ութ, առնվազն տասը- 

    դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- 

    ե. խղճին ծանրացած, տանը պահվող-

    զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- 

     

    Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.

    բացատրել.

    Սկյուտարի սոխակ-

    ուղտի ականջում քնել-

    սիզիփոսյան աշխատանք- 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

     Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

    Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

     

    2.      Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

    3.      Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

    Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու:  Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:

    Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

    Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

     

    4.      Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

    5.      Կազմի՛ր  տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,

     խաղալ, անհանգստանալ, թռչել:

    Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

    6.      Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

    Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:

    Տուն ավերողին տուն չի մնա:

    Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:

    Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա: 



    14.03.2025
    Աշխատանք դասարանում

    Մայրենի լեզվի ֆլեշմոբ . առաջադրանքների քննարկում, 


    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    Աշխատել անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան
    • Այլ, առաջարկեք․․․

    12.03.2025
    Աշխատանք դասարանում 

    Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
    Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
    Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
    Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
    1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
    2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
    Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
    Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
    Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

    Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

    ·                    հաստատական

    ·                    ժխտական

    ·                    երկբայական

    ·                    գնահատողական

    ·                    սաստկական

    ·                    սահմանափակման 

     

    1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ: 

     

    Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 

    2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 

    Պարզ-

    բարդ-

    ածանացավոր-

    բարդածանցավոր-

     

    3. Կետադրի՛ր տրված նախադասությունները

    Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 

    Ոչ դա միայն ինձ է վերաբերում: 

    Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: 

    Արդյոք լուծում ունի այս հարցը: 

     

    4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

    Իմ ուզածի պես էլ եղավ: 

    Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: 

    Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:

    Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:

    Թերևս այս մասին նորից խոսենք:

    Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

     

    5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
    1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
    2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
    3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
    Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Մայրենի լեզվի ֆլեշմոբ


    10.03.2025
    Աշխատանք դասարանում 

    Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
    1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
    -Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
    -ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
    -Հե՜յ, որտեղ եք:

    Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

    ·                    զգացական

    ·                    կոչական

    ·                    նմանաձայնական

     


    2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
    Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜...
    Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ...
    Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ

    Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
    Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
    3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
    պարզ-
    բարդ-

    Ձայնարկությունների ուղղագրությունը.

    ·                    միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ...

    ·                    անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ ...

    ·                    եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ...

    4. Կետադրի՛ր նախադասությունները.

    Այ մարդ ինչ ենք անելու:

    Հեյ ուր եք գնում:

    Օ ինչպես մինչև հիմա գլխի չէի ընկել:


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

     

    2.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
    Օրինակ`

    հրաշագործ դեղ - ինչպիսի՞ դեղ:

    Մեքենաների օգնությունը, լավ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն, գործարանի ծխնելույզներ, հատել անտառը, քաղաքում հանդիպել, ընկերներին հրավիրել, արագ տարածվել, հանդիպել խոչընդոտների:



    07.03.2025
    Աշխատանք դասարանում 

    Աշխատել անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան
    • Այլ, առաջարկեք․․․
    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

    Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:


    05.03.2025
    Աշխատանք դասարանում 

    Գործնական քերականություն
    Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապները իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
    Բաժանվում են երկու տեսակի
    Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
    Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
    Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

    Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս , գլխավոր նախադասությանը)
    Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:

     

    1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու

     նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանըև անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

    ԱՇների ծառայությունների մասին կարելի է երկար գրելկարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
    Լճում ձկների տեսակները շատացել ենև կերի պակաս է նկատվում:
    Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:

    Հողը ոչ թե օգնում է բույսերինայլ խանգարում է նրանց աճին:
    ԲՄթա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորիներբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
    Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում էոր հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
    Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունիքանի որ ամենուրեք 

    դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
    Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակըորը դրսիցռուսական Լադոգա և Չադ լճերից է 

    բերվել:

     

    2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛րըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

    Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզիննա պատված էր համատարած անտառով:
    Կղզյակում խոզեր ու այծեր թողեցինոր նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ

     այնտեղ ապրել:
    Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կայինև մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

    Որսորդությունը դարձավ նաև սպորտիսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
    Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանովոր անձամբ հազար առյուծ խփեց:
    Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտըբայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:


    3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:

    1-ին վարժության ... խմբում բարդ ստորադասական նախադասություններ ենդրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը ... էմյուսը`…:
    ... 
    խմբում բարդ համադասական նախադասություններ ենդրանց կազմի մեջ մտնող նախադասությունները...:
     
    Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել .... շաղկապներով:
    Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են.... շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:


    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

    Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհներիԴրանք տանում են դեպի այգիները:
    Զրույցը լռում էրՆրանք լսում էին ջրերի ձայնը:
    Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակՔարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
    Վեր բարձրանալիս որսորդը զգացՄեկը հետևում է իրեն:
     
    Անունը Ծիրանի տափ էԾիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: 
    ժամանակին հսկաներ են ապրելԻհարկեայդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
    Շինականին քարափի գլխի հովը դուր եկավԿալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
    Ես ուրախ կլինեմԱմեն ինչ կկարգավորվի:
    Դու քաջ ես ու անձնվերԴու կարդարացնես մեր հույսերըՄարդու արյունատար մազանոթների ընդհանուր 

    երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնումԴա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

    2. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:

    ……………, և……………..:

    ……………, ու…………….:

    ……………, կամ………….:

    ……………, և………………:

    ……………, կամ…………..:

    Ե՛վ…….., և՛………..:
    Ո՛չ………., ո՛չ………:
    Թե՛………., թե՛………:
    Կամ………., կամ………:

    ……………….., թե՞…………….:



    03.03. 2025
    Աշխատանք դասարանում 


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
    Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
    Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
    Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
    Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
    Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
    Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

    2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

    Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:


    28.02.2025

    Աշխատանք դասարանում 


    Աշխատել անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան
    • Այլ, առաջարկեք․․․
    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    26.02.2025

    Աշխատանք դասարանում 

    Կապ
    1. Դուրս գրի՛ր կապերը: 
    Հարյուր իննսուներեքթեդուանշուշտդանդաղվրաթութակբոլորըվա՜յմասինհավանաբար,

     մտերմանալհովիվորպեսզիարագերրորդկացինա՜խդեղինընկերանալերկար,  կրկնելէ՜բացիորովհետևհնգական:

    2. Ընդգծի՛ր կապերը:
    Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
    Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

    Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
    Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

     

    3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապորտե՞ղորպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

    Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
     
    Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
    Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
    Երեսից հասկացաոր բոլորովին էլ գոհ չէ:

     

    Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի....


    4. 
    Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
    Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
    Ամպի տակից ջուր է գալիս...
    Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:

    5. Ուղղի՛ր սխալները:
    Նվագում է դաշնամուրի վրա:
    Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:
    Կանգնել է մայթի վրա:
    Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:

    6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
    Պարզ
    բարդ

    7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
    Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
    Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:
    Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ:
    Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:

     Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

    Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
    Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
     
    Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
    Քամին դեռ փչում էր:
    Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
    Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
    Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

    2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:


    Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
    Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
     
    Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
    Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
    Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
    Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
    Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:


    24.02.2025

    Աշխատանք դասարանում 


    1.       Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

    Ես ձեզ /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել եմ։

    Ռուսերեն այնքան գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։

    Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ, միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

    Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։

    Տնօերենը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

    Բոլորը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էին պատանի ջութակահարին։

    Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

    Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։

    2.       Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

    Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

    3.       Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

    Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք։

    4.       Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

    Ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

    5.       Ընդգծե՛ք մակբայները։

    Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

    Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

    Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։

     Լրացուցիչ աշխատանք (տանը)

    .Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր

    Այնքան……………, ինչքան (որքան)……….:

    Այնպես…………., ինչպես…………:

    Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:

    Երբ……………., հենց այդ ժամանակ …………:

    Հենց որ…………, ……………….:

    ……………….., այնպես որ…………..:

    ……………….., մինչդեռ………….:

    Քանի դեռ…………,…………:                                           :

    …………………., թե………………:

    19.02.2025

    Աշխատանք դասարանում 

    Կարդում ենք Թումանյան
    Գրքի տոն
    Նախագծային աշխատանքներ ՝
    • Առաջարկում եմ ընթերցել- սիրելի գրքի առաջարկում տեսանյութի, բլոգային պատումի ձևաչափով,
    • Իմ գրադարանը․ ընտանեկան գրադարանի ներկայացում, 
    • Գրքերի, գարադարանների մասին տարատեսակ թարգմանություններ, հանրամատչելի տեսանյութերի պատրաստում։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Ամբողջացնել ,,Գրքի տոն,, և ,,Կարդում ենք Թումանյան,, նախագծերը։ 

    Նախագծային աշխատանքներ ՝
    • Առաջարկում եմ ընթերցել- սիրելի գրքի առաջարկում տեսանյութի, բլոգային պատումի ձևաչափով,
    • Իմ գրադարանը․ ընտանեկան գրադարանի ներկայացում, 
    • Գրքերի, գարադարանների մասին տարատեսակ թարգմանություններ, հանրամատչելի տեսանյութերի պատրաստում։ 

    17.02.2025

    Աշխատանք դասարանում 

    Մայրենի լեզվի ֆլեշմոբ։    Առաջադրանքների քննարկում։ 

    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 

    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1.Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ փղերի ոչնչացման համար մտահոգություն զգացվի:

    Առաջիկա տասնամյակում Փղոսկրի ափն առանց փղերի կարող է մնալ: Փղոսկրի ափի բնության պահպանության ընկերությունը հաղորդում է, որ միայն վերջին տասնամյակում այդ կենդանիների գլխաքանակը հանրապետությունում պակասել է, ութ հազարից հասել է երեք հազարի:
    Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերում, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում: Նրանք ձեռք բերած «ապրանքը» մաքսանենգությամբ հասցնում են Փարիզ, Լոնդոն ու Տոկիո և մեծ շահույթով վաճառում են:

    14.02.2025

    Աշխատանք դասարանում 

    Մայրենի լեզվի ֆլեշմոբ։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)


    Աշխատել անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան
    • Այլ, առաջարկեք․․․

    12.02.2025

     Աշխատանք դասարանում

    1. Դուրս գրի՛ր մակբայները, գրի՛ր տեսակը: 

    Դուք քաջաբար պաշտպանեցիք ձեր իրավունքները:

    Հավաքեց իր իրերը և իսկույն դուրս գնաց:

    Նստեց աթոռի մոտ և սկսեց դանդաղ գրել: 

    Շուտով կբացվի լույսը, կսկսեն հայտնվել լույսի կտորները:

    Շտապ փնտրում էր Կատյային, բայց թե ինչ էր ուզում, չիմացա:

    Նա քիչ-քիչ հանդարտվեց, դադարեց գոռալ: 



    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`

    Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:


     

    10.02.2025

     Աշխատանք դասարանում

    Մակբայ
    Գործողության տեղժամանակձևչափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ
    Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանովոր չեն հոլովվում և 

    հոդ չեն ստանումայսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է
    Օրինակ՝
    Միշտ ուշանում է
    Մակբայները չունեն որոշակի ձևբայց կան մի քանի ածանցներորոնցով 

    կազմվում են մակբայներըԴրանք են՝



    ·                    (ա)բար-հայրաբարհերոսաբար

    ·                    (ա)պես-նյութապեսգաղափարապես

    ·                    որենհամառորենմարդկայնորեն

    ·                    ովին-ամբողջովինլիովին

    ·                    ակի-շեշտակիշեղակի

    1. Կարդա՛ցույց տուրթե  որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛րթե գործողության ինչն են ցույց տալիս դրանք

    Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավվրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնացՍամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջՄի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերըկամենում էր գրելբայց դարձյալ ցած 

    դրեցՆա վեր կացավարագ ետ քաշեց վարագույրի մի եզրընստեցկրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել

     

    Տեղի մակբայ

    Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ

    ո՞ւր հարցերինՕրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը

    Տեղի մակբայներեն են՝ ամենուրամենուրեքայլուրբերնեբերանբերնից բերանդեմ առ դեմդեմ դիմացդեմուդեմդեսուդենդեմ հանդիմանդռնեդուռգյուղեգյուղերկրեերկիր,հետ կամ ետընդառաջհեռումեջտեղպատն ի վերսարն ի վերվարվերտեղ-տեղ

    2. Գտի՛ր  մակբայները

    Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն

    Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր

    Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում

    Վայրի գազանները քարեքար ընկանիրենց բներից փախան

    3. Երգելխաղալապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի 

    մակբայներ

    Ժամանակի մակբայ

    Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում են ե՞րբ հարցին։

    Ընդգծիր ժամանակի մակբայները։

    Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։

    Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։

    Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։

    Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։

    Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։

     

    Ձևի մակբայ

    Ցույց են տալիս գործողության կատարման ձևը, պատասխանում են ինչպե՞ս հարցին։

    Ընդգծի՛ր ձևի մակբայները։

    Իսկույն վազեց մայրիկի մոտ։

    Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։

    Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։

    Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։

    Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։

    Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։

    Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։

     

    Չափ ու քանակի մակբայներ

    Ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, նրա սաստկությունը, տարածման աստիճանը, սահմանը։

    Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։

    Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։

    Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։

    Կիսով չափ լցրել է բաժակը։

    Բացեց պայուսակը և մեկիկ-մեկիկ շարեց իրերը։

    Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:

    Մայրս այս պտուղները սիրում է:
    Նշանաբառը բոլորը գիտեն:
    Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:
    Ես վաղուց փնտրում էի այս իրը:
    Մի քանի երեխաներ խաղում էին բակում:
    Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:
    Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:


    07.02.2025

     Աշխատանք դասարանում

    Բառարանային ֆլեշմոբ

    Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը։
    Առաջադրանք՝
    Ուսումնասիրել բառարանները, նրանց առանձնահատկությունները, կազմել բառացանկ։ 

    Այլ առաջադրանքներ, ստեղծե՛ք՝

    • Սեբաստացիական բառերի բառարան, 
    • Անհատական բառարան․ այն բառերը, որոնք դուք շատ եք օգտագործում,
    • Տերյանական բառերի բառարան, 
    • Սոցիալական ցանցերի բառարան, 
    • Ճամբարային բառերի բառարան,
    • Այլ՝ ձեր առաջարկով։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Աշխատել անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել կարծիքներ՝ 
    Գրաշխարհ
    Ես եմ
    Պատուհան
    • Այլ, առաջարկեք․․․
    05.02.2025

     Աշխատանք դասարանում

    1.   Առանձնացրո'ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։ 

    Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները: 

    2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:

    Պարզ-
    Ածանցավոր -


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

    Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռներըՔամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

    03.02.2025

    Աշխատանք դասարանում 

    Մայրենի լեզվի հունվարյան ֆլեշմոբ

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված ներգործական նախադասությունները դարձրո՛ւ կրավորական, իսկ կրավորականները` ներգործական

    Կրակը ճանապարհորդներին շրջապատել էր բարձր, վտանգավոր օղակով:
    Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
    Օվկիանոսում մեծ նավերը ձգում են փոքրերին:
    Մոլախոտերը քամու կամ կենդանիների բրդի միջոցով են տարածվում:
    Գրքում մի հետաքրքրական թռչող մեքենա է նկարագրված (գրողի կողմից):
    Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
    Մ
    ի արհեստանոց էլ կառուցվել է գիտական հետազոտությունների համար քաղաքապետի կողմից:

    2. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

    Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
    Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
    Դեռ շաւր կտուժվես` ինձ չլսելով:
    Խոսքս քեզ չի վերաբերվում:



    Комментариев нет:

    Отправить комментарий