8-րդ դասարան, Հայոց լեզու

04.12.2024

Աշխատանք դասարանում 

1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:

3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)


1.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:

Անկատար ներկա - գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ - գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա - գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ - գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա - գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ - գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ - գրեցի, կարդացի:

Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:

Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:

Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

2.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել, կապել, խաղացնել:

02.12.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

    Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

    Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

    2. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

    Օրինակ`

    տես - տեսնել, բարձր - բարձրանալ:

    Ա. Ընկեր, թանձր, խոր:

    Բ. Վախ, կամ, մոտ:

    Գ. Հաս, անց, հագ:

    Դ-. Թիռ, սառ, կիպ:

    3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:


    Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
    4. Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս

    է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

    հագենալ - հագեցել է – են-ը դառնում է եց:

    Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել, տեսնել, թռն ել, փախչել, հասցնել, մեծացնել:


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

    կպչել- կպել է, հաչել - հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
    Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ) մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:

    2. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

    Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
    Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
    Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
    Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

    Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
    Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
    Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

    3. Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

    Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը:
    Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
    Հավերը (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
     
    Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:
    Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
    Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:

    29.11.2024

    Աշխատանք դասարանում 

    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․

    Լրացուցիչ աշխատանք (տանը)


    27.11.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
    Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    Իմ որսն իր ոտքով եկավ:
    Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
    Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
    Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
    Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
    Քո սիրտը քա՛ր է, քար:
    Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:

    2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

    ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
     
    բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

    Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:

    Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում:
    Շուրջս ոչինչ չեմ նկատում:
    Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում:
    Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա:
    Աչքներդ լույս լինի:

    3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

    Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
    16-
    րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
    Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

    Կարդա՛

    Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ ոք և այլն):

    Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

    Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

    Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
    Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
    Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
    Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
    Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

    2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

    Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
    Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր: 

    3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

    Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
    Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
    Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

    25.11.2024

    Աշխատանք դասարանում 


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1.Ծանոթացե՛ք կրթահամալիրում գործող ամսագրերին՝

    2. Ընթերցել նյութերը, յուրաքանչյուր ամսագրից ընտրել երեք նյութ, նյութի տակ գրել կարծիք։ 


    22.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Խմբային աշխատանքների ներկայացում։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Աշխատանք անհատական նախագծերով՝

    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․

    20.11.2024

    Աշխատանք դասարանում 


    Խմբային նախագիծ 
    • Մխիթարյան միաբանություն
    • Մխիթար Սեբաստացու գործունեությունը
    • Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները
    • ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր
    • Խաղ-վիկտորինայի պատրաստում

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

    ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
    Իր կյանքի բոլոր (տարի) անցկացրել է նույն գյուղում:
    Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկ) (ասել), թե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
    Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդել):
    Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշեր) (նվիրել) իր անձի զարգացմանը:
    Ամբողջ (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
    Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվել):
    Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
    Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

    2. Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

    Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
    Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
    Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:

    3. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա  կամ ինքը դերանունները:

    Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը ... ստվերից էլ է վախենում:
    Այդ վախկոտն ինքն ... ստվերից էլ է վախենում:
    Որսորդն ... հրացանն էր թփի տակ թողել:
    Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր ...հրացանն էր թփի տակ թողել:
    Պապն ... երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
    Նա հյուրերին ողջունեց ... իմացած բոլոր լեզուներով, բայց ... կարծես թե նորից չհասկացան:
    Գնչուն ասում էր, որ ... ամբողջ աշխարհում ման է եկել:
    Հայրը որդու մասին ասում էր, որ ... իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
    Որդուն ուղղված նամակում գրում էր, որ ... հետաքրքրվողներին թող... ասի, որ.... շուտով գալու է:
    Երգչի մասին ասում էր, որ ... շատ վաղուց է ճանաչում, ... իր մանկության ընկերն է եղել:
    ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ... անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով ... նավերն են անցել:

    18.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Մայրենի լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում։ 

    Անհատական նախագծերի ներկայացում։ 

    Նախորդ ժամի կիսատ առաջադրանքների քննարկում։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

    Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:

    2.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

    Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

    3.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

    Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

    15.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Մայրենի լեզվի ֆլեշմոբ

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Աշխատանք անհատական նախագծերով՝

    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․


    13.11.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:


     
    Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցըՃանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

    2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

    Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ... (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
    1961
    թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ):
    Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել):
    Իրենց որսացած 900 (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
    Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
    Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
    Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ):

    3.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:

    Օրինակ`

    Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: - Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
     
    Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:


    Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
    Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
    Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
     
    Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
    Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
     
    Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
    Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1.Փոխի՛ր թվականների գրության ձևը:

    Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
    XIX
    դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
    Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
    Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
     
    Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
    Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
    Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:

    2.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

    Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
    Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
    Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
    Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
    ХХ-
    րդ դարն ավարտին է մոտենում:
    1886
    թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
     
    Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

    3․ Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

    Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

    Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:



    11.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Ինքնաստուգում 

    1. Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

    Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

    Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

    Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

    Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

    2. Տրված թվականներով բառեր կազմի՛րդրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

    Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
    Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:


    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Տրված թվականները խմբավորի՛ր

    ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
    բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
    գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

    Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

    2. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

    Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անումՔաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
    Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
    Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

    08.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Աշխատանք անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

    Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
    Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
    Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել գովազդի համար:

    2. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

    Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

    Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

    Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:


    06.11.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

    Վստահել, համակրել,  դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

    2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

    Յոթ գյուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

    3. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

    ...կենդան, ...կամ, ...խոսկան, հայր.., կիս..., փառ..., վայր..., աղ...., արևել..., երևան..., ընկեր..., կծ..., ազդ..., թրթռ..., հնչ..., շաչ..., խոհ..., դողդոջ...:

    4. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։

     Օրինակ`

    Ահեղաշաչյուն փոթորիկ - Ահեղ շաչյունով փոթորիկ:
    Քաղցրահնչյուն  մեղեդի:
    Քնքշաշրշյուն  զգեստ:
    Բարեհնչյուն  ձայն:
    Դառնահնչյուն  ոռնոց:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

    Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

    Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
    Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

    2. Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

    Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:


    03.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Հնչյունաբանություն- ինքնաստուգման թեստ

    1. Նախադասության մնջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:

    Շատ էր պատմում իր ճամփորդության մասին, նավում իր հետ ընկերացած տղաների մասին:
    Անընդհատ խոսում է իր որդու և դուստրերի մասին:
    Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառի վրա:
    Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրի վրա` աստղազարդ երկնքի տակ:
    Ամայի դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:

    Խավարի մեջ մի երկու ցոլք էր երևում միայն:
    Պառկեց դեզի վրա, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին:
    Նրան քո իսկ հրամանի համաձայն պիտի կախեին, եթե չփախչեր:
    Ըստ այդ երկրի օրենքիիր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման:

    2. Գծիկները  ը կամ  ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

    Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

    Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:

    Սիրահարված եմ ձեր երկրի վրա:

    Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
    Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
    Քույրս երրորդ դասարան է:
    Բաժակը ձեռքն էր, որ մտավ:
    Շատ լավ է տիրապետում անգլերենը:
    Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

    2. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:

    Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

    3. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

    Ա. Տուն, գույն, ոսկի, երկաթ, համ:
    Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

    01.11.2024

    Աշխատանք դասարանում 

    Աշխատանք անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․
    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    30.10.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի  հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

    Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:

    Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:

    Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:

    2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

    Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

    Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

    Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

    Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

    Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

    Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
    է. Մարդ, կին:

    3. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

    Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:           
    Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

    4. Տրված բառերի սեռական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա  և Բ խմբերի բառերի սեռական հոլովաձևերի տարբերությունը:

    Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
    Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

    5. Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:

    Ա. Ամպ, սառույց, տանտիկին, ձմեռ, ամիս, րոպե:
    Բ. Բալենի, մարդ, ամուսին, ընկերուհի, գինի:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված գործիական հոլովաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և գտի՛ր Ա ևԲ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը:


    Ա. Շղարշով, լույսով, այգիով, տարով, հորաքրոջով, ընկերոջով:
    Բ. Արյամբ, հեռացմամբ, խնդությամբ, նկարչությամբ, հիացմամբ:

    2. Կազմի՛ր տրված բառերի ներգոյական հոլովը: Առանձնացրո՛ւ այն բաոերը, որոնք ներգոյական հոլով չունեն:

    Երկինք, ծով, մարդ, աղջիկ, հող, դպրոց, երեխա, դասարան, տուն, հերոսություն, գյուղ, ճանապարհ, քաղաք, գարուն, այգի, րոպե:

    3. Տրված բառակապակցությունների  իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

    Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
    Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:

    28.10.2024

    Աշխատանք դասարանում 

    ,,Ուսումնական աշուն,, նախագծերի քննարկում։ 

    1. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

    Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
    Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
    Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց:
    Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում:
    Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
    Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
    Կանգնել ու մեղավոր ժպտում էր:

    2. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

    Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
     
    Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
    Մի հաստ շապիկ հագավ բաճկոնի տակից, բայց էլի մրսում էր:
    Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
    Վրան խոսել էին քրոջ երեսից:
    Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
    3. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

    Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

    4.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

    Հայ, դպիր, այգի, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

    5.Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

    Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել,

     հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

    21-27.10.2024

    ,,Ուսումնական աշուն,, նախագիծ


    18.10.2024

    Աշխատանք դասարանում 

    Աշխատանք անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․

    16.10.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:

    Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:
    Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

    2. Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:

    Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) է:
    Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) էին:
    Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) է:       ՛
    Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) են:
    Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) են:
    Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) է:
    Մեր արձակուրդը (ի՞նչ է անում):
    Աշունը (ի՞նչ է արել) դաշտերը, այգիներն ու անտառները:

    3. Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:

    Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, արագ:
    Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:

    4. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով: Փորձի՛ր բացատրել, թե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:
    Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:
    Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ... խուսափում էր:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:

    Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

    2. Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:

    Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:

    3.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:

    Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:

    Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:


    14.10.2024

    Աշխատանք դասարանում 

     Մայրենիի ֆլեշմոբ։  Առաջադրանքների քննարկում։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

    Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

    2. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

    Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

    3. Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:

    Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև:

    11.10.2024

    Աշխատանք դասարանում 

    Մայրենիի ֆլեշմոբ։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Աշխատանք անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․

    09.10.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:

    ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
    բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:

    2. .Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:

    ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:

    բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, երազկոտ:

    գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:

    3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում / որոնք կարող ես/ և վերջում:

    Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ,ուխտ, թիռ, թրջ(ել):


    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

    Մեր ... (հանուր, պետ, ություն) ... (թռչուն, աշխարհ) ... (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են ... (Իրան, ական),... (մեջ, երկիր, ական) ծովի և ... (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից ... (համ, ընդ, հանուր)... (ճանաչ, ում) ունեն մարդու... (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց ... (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:

    2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

    Հողի ... (ինքն, մաքուր, ել) ... (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան... (չափ, անց) շատ... (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)... (թափ, ոն),... (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի ... (հնար, ավոր, ություն)... (նույն, պես)... (ան, սահման) չեն: Իսկ ... (թափ, ոն)... (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է.... (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

    ... (գետ, տեխնիկա, ական)... (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) ... (պահ, պան, ություն) ... (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:

    3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

    Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

    07.10.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Տրված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

    ա) Սրահար, կայծակնահար, սիրահարվել, խոտհարք (գրաբար հարկանել նշանակում է 1. խփել, 2. ծեծել, 3. կտրել, կոտրել):
     բ) Կենսասեր, կենսախինդ, կենսաբան, կենսագրություն, կենսաաձև, կենսատու, կենսահորդ (կյանք բառի գրաբ. ձևերից մեկն է` կեանք - կեանս - կենս):

    2. Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

    Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:

    3. Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

    Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:

    4. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

    Լվաց, եղել, առ, կաց:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

    Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

    Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:

    2. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

    Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:

    Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

    3.  Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

    Օրինակ`
    ժառանգական - ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

    Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:

    04.10.2024

    Աշխատանք դասարանում 

    Աշխատանք անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․
    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    Ամբողջացնել և լրացնել անհատական նախագծով աշխատանքը։ 
    Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։ 

    02.10.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

    Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի  չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
    Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք  տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
    Այժմ առյուծների որսն արգելված է:
    Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

    2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Վարել, հարկ, տալ, մատ:

    3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

    Ա. Թվական, պատմություն,  գրիչ, ազդեցություն, խորություն:

    Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

    Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

    4.Նախադասությունները լրացրո՛ւ:

    Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են ... բառեր.
     Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,....:
    Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ... բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,....:
    Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են ... բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,....:
    Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են .... բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,....:


    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

    Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

    2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

    Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք:

    3. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

    ա) Այգեբաց, այգաբաց:
    բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել - նայել)
    գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
    դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -

    փնտրել): 

    30.09.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

    Անցավ, կարող, գրի:
    2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

    Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

    3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

    Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

    Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
    Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:
    2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

    ա) ուղիդ իմաստով,
     
    բ) որպես դարձվածք:

    Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

    3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

    Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
    Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
    Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեցԶոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

    27.09.2024

    Աշխատանք դասարանում 

    Աշխատանք անհատական նախագծերով՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․

    Լրացուցիչ աշխատանք (տանը)


    25.09.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

    Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ... (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի ... (կեղտոտումը, աղտոտումը), ... (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի ... (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ... (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. ... (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական ... (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

    2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

    Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

    3. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

    Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ... (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի ... (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի ... (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին ... (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի ... (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք ... (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի ... (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:... (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ... (տխրությունը, թախիծը, վիշտը)... (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ... (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին ... (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ... (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք ... (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք ... (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային ... (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
    4. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:

    Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)


    1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:

     
    Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
    Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

    2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

    Լավ ձին կերը կավելացնի,…………   :
    Խելոքին մեկ ասա,……………..           :
    Արդար մազը չի կտրվի,………….       :
    Բոյը երկար,………………………. :

    3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

     Բազուկ, զատիկ, փող, վայրի:

    23.09.2024

    Աշխատանք դասարանում 

    1.  Անհատական նախգծերի ներկայացում։

    2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

     

     Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

    Պետք է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

    3. Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:

    ա) Պաշտպանել, պահպանել:
    բ) Պատրվակով, շնորհիվ:
    գ) Դրդել, մղել:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

    Օրինակ`

     կռվել - վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
     Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:

    2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

    ա)ավելի խոսակցական,

    բ)ավելի վերամբարձ:

    Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

    Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

    20.09.2024

    Աշխատանք դասարանում 

    Անհատական նախագծերի ստեղծում 

    Ինչպե՞ս կազմել նախագիծ․ նախագիծը պետք է ունենա՝

    • Վերնագիր
    • Ժամանակահատված
    • նպատակ
    • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
    • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
    Առաջարկվող ուղղություններ՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․
    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    • Ավարտել, ամբողջացնել անհատական նախագծի ձևակերպումը և նախագծային աշխատանքը։
    • Շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքների ավարտում։ 

    18.09.2024

    Աշխատանք դասարանում 

    1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

    1.Եփվել, բորբոքվել:
     Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

    2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

    Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

    3.Կռել, թակել, գանահարել, քննել:

    Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
    Երկաթը տաք-տաք են ծեծում:
    Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

    4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

    Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
    Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

    2. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

    3. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

    4. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

     Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

    1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

    Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը: Մար.ը բացար.ակ լռության    պայմա..երում վատ է զգում. նրան պատում է  երկ..ղի ու անհարմարության զգացում: Բացար.ակ լռությունը խա.արում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը, ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:

    2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

     1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

    3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

    Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

    Նա դեռ նստած... (ուտում, խժռում, լափում) էր:

    Բժիշկը հետն ինչ-որ ... (խոտ, բանջար) էր բերել:

    Մտնողը (դուրեկան, հմայիչ) ...մի աղջիկ էր:

    16.09.2024

    Աշխատանք դասարանում 

    Անհատական նախագծերի քննարկում, լրացում։ 

    1. Կետերի փոխարեն տ, դ, կամ  թ գրի՛ր:

     Ըն.ացք, ըն.արձակ, անըն.հատ, ըն.միջել, ըն.հանուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.րել, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

    2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

     Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

    3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

    Ա.բնական, ա.բիոն, ա.բողջ, ա.պամած, ա.պայման, զա.բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

      «Օ.ային ամրոց» արտահայտությունը նշանակում է ա.պտուղ եր.ակա.ություն, իզուր երազան., անիրագործելի պլա..եր: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոն..կան քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատությու..երից մեկում խոսում է օ.ային շինարարության մասին: Հետագա.ում մարդի. այդ արտահայտությունը գործածում են ձ.ափոխված` «Օ.ային ամրոց» ձ.ով:

      2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

      Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան 
      Աս.այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով  շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է

      3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
       Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կան.իկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին. թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց: Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հաղոր.ման վեր.ը տևեց լռություն:

      13.09.2024

      Աշխատանք դասարանում 

      Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբ։  Առաջադրանքների քննարկում։ 

      Անհատական նախագծերի ստեղծում 

      Ինչպե՞ս կազմել նախագիծ․ նախագիծը պետք է ունենա՝

      • Վերնագիր
      • Ժամանակահատված
      • նպատակ
      • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
      • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
      Առաջարկվող ուղղություններ՝
      • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
      • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
      • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
      • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
      • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
      • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
      • Այլ, առաջարկեք․․․

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      • Ամբողջացնել դասարանում ձևակերպած նախագիծը,
      • Ներկայացրե՛ք որևէ  աշխատանք՝ ըստ ձեր նախագծի։ 

      11.09.2024

      Աշխատանք դասարանում 

      1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

      Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
      Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

      2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

       Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
      Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

      3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

       Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
       Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:

      4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

       ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

         բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

       գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

      5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

      Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      09.09.2024

      Աշխատանք դասարանում 

      Հուլիս ամսվա ֆլեշմոբ,

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Օգոստոս ամսվա ֆլեշմոբ


      Սեպտեմբերի 2- 6 

      Տնային և դասարանական աշխատանքներ 

      ,,Ուսումնական ամառ,, նախագիծ

      Հուլիս ամսվա ֆլեշմոբ,

      Օգոստոս ամսվա ֆլեշմոբ

      Անհատական նախագծերի ձևակերպում ։ 


      Комментариев нет:

      Отправить комментарий