7-րդ դասարան, Հայոց լեզու

04.12.2024

Աշխատանք դասարանում

1. Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: - Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստում ավելացրու՛ տրված ածականներըՏրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

2. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված  տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

02.12.2024

Աշխատանք դասարանում

1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´րոր ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:


Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Մեր շուրջը՝ օդումջրումհողումապրում են անթիվանհամար մանրէներ: (օդիջրիհողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներԲույսերը մշակում են հատուկ թունավոր նյութերորոնք անտեսանելի 

մանրէներին ոչնչացնում են: (նյութերիցմանրէները)

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր 

կան: (հյութը) 

2. Տրված նախադասություններից դուրս բեր գոյականները և նշի՛ր, թե որ հոլովով են դրված։ 

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կարոր խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

3. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:


Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

 

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներտարբերվում են իրենց արտաքին տեսքովլեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներիրենց արտաքին տեսքովլեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակդանիացի ապակեգործներեն ստեղծելԱստղադիտակստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներառաջին անգամ արևածաղիկտեսան մեքսիկական պրերիաներումերբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկառաջին անգամ եվրոպացիներտեսան մեքսիկական պրերիաներումերբ հայտնագործեցին Ամերիկա-Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվականՄիհր աստծո պատվին է ստեղծվելԳառնիի սյունազարդ տաճարստեղծվել է (մ.թ. 77 թվականՄիհր աստծո պատվինՄիհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի 

սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարէ ստեղծվել (մ.թ. 77 թվական):

2. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

 

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջումշարունավում էԴա (կասեցնել)  շատ

 դժվար էթեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց 

կենդանիների իրենց (կյանքանգույն  ու անհրապույր կլինիԱյդ մասին (խոսքկարող են ասել այն (որորդներ), որոնք (զենքփոխարինել են լուսանկարչական ապարատովՆրանք (ուժերու (ժամանակչեն խնայումժամեր շարունակ դարանամուտ են լինում 

կենդանիների կյանքից որևէ (դեպքդիտելու համար:


Ուշադրություն դարձրո՛ւ, որ ը  հոդը կարող է ն-ով փոխարինվելերբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպստզբզգշտ 

կապակցություններով է սկսվում:

29.11.2024

Աշխատանք դասարանում 

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

27.11.2024

Աշխատանք դասարանում 


1. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: ԲՓողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

2.Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակինՆավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

3. Գրի՛ր տրված բառերի հոլովները՝

Պատերը

պայքարի

հայելուց

սպառնալիքով

հայելիների


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Հոլովե՛ք աշխարհ, եղբայր, միտք  բառերը։ 

25.11.2024

Աշխատանք դասարանում 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Ծանոթացե՛ք կրթահամալիրում գործող ամսագրերին՝

2. Ընթերցել նյութերը, յուրաքանչյուր ամսագրից ընտրել երեք նյութ, նյութի տակ գրել կարծիք։ 

22.11.2024

Աշխատանք դասարանում 

Խմբային աշխատանքների ներկայացում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատանք անհատական նախագծերով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․

20.11.2024

Աշխատանք դասարանում 


Խմբային նախագիծ 
  • Մխիթարյան միաբանություն
  • Մխիթար Սեբաստացու գործունեությունը
  • Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները
  • ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր
  • Խաղ-վիկտորինայի պատրաստում

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

 

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

18.11.2024

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ- առաջադրանքների քննարկում։ 

Նախորդ առաջադրանքների քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Հոլովել այգի, մարդ, երեխա, պայուսակ բառերը։ 

2.  Գրի՛ր տրված բառերի հոլովը՝

Տուն

Սրից

Երազի

Այգուց

Սենյակում

Տետրին

Կրիային

Ընկերոջ

Օրվա

Աղջկա

Արյամբ

Անկյունից

Երգով

Հոր


15.11.2024

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատանք անհատական նախագծերով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․

13.11.2024

Աշխատանք դասարանում

1. . Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ:

2. Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:

Օրինակ`

Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:

Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:

3. Հոլովեք տուն, քաղաք, բժիշկ բառերը։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 
 
1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

...(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր ... (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

 

-Ուռա´: Ռուզվելտի ... (ռեկորդ) գերազանցեցի:

 

Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907...(թվական) Սպիտակ…(տուն) մի...(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513...(մարդ) ձեռք:

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք... (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)...(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ...(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ...(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)...(արտադրություն):

3. Հոլովե՛ք  երազ, երգ, մարզիկ բառերը։ 

10.11.2024

Աշխատանք դասարանում

Ինքնաստուգում 

1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ

2. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

                Ուղղական-

                Տրական-

                Բացառական-

                Գործիական-

                Ներգոյական-

Լրացուցիչ աշխատանք (տանը) 
1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին:

2. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
Սիրել ի՞նչը:

Մոտենալ  ինչի՞ն:

3. Գրականության տեքստից դո՛ւրս բերել 10 գոյական։ 

08.11.2024

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․
Լրացուցիչ աշխատանք (տանը) 
1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց

06.11.2024

Աշխատանք դասարանում

1. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը...( մատուցող) ու  բուժքույր... են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),...(հետախույզ) ու  (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

 

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլորէլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլորհետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որարյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատողհետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվողայդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. . Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ...ը (արագիլ) …ում  (աշխարհ) շատ տարածված…  (թռչուն ) է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքիում (շրջան):  Չվող (թռչուն) են՝ (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում ենով(զույգ) ուով  (գաղութ):  …ը (բույն) տեղադրում ենի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձրին (սյուն) և նման այլում (տեղ): …(մարդ) սիրում են նրանցի (թռիչք) …ը (հանգստություն),…ի (թևու խոր …(թափահարում):

2. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ, բանակներ, դասարաններ,երամներ:

3. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:


04.11.2024

Աշխատանք դասարանում


1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց: 


Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

ԴԱստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

2. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:


01.11.2024

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․
Լրացուցիչ աշխատանք (տանը) 
1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմաինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար:

2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

 

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                    Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

3.  Հոկտեմբեր․ ինքնագնահատում։ 


30.10.2024

Աշխատանք դասարանում

1.  Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարձաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից: 1786 թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր:

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին, որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

2. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

 

Փական, գառան, ձկանլեռնային, արքայինպայուսակումկարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

3. . Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր  գրված, որո՛ւմ  բառաձևեր (փոխված բառեր):

 

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

     Գյուղացի, գյուղական, գյուղակ:

     Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

      Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

      Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

4. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած … (լռել) չկա:

Աղմուկը կարող է … (հիշել) ... (կոչել) պատճառ դառնալ:

… (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն ... (խոսել):

Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:

... (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

5.Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ...(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի...(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի...(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

28.10.2024

Աշխատանք դասարանում

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:


Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:

2.. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:

Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

4.Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց, իշխանազուն, արյունարբու, արքայանիստ, դյուրաբեկ, գավաթակից, դրկից: 

21-27.10.2024

,,Ուսումնական աշուն,, նախագիծ


18.10.2024

Աշխատանք դասարանում 

Աշխատանք անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․

16.10.2024

Աշխատանք դասարանում 

1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է ենթարկվում):

Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ, բառ, գիռ, մուռ:

2.Տրված բաղադրյալ բառերը համեմատի՛ր և գրի՛ր նմանություններն ու տարբերությունները:

Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ:
Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ:

3.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

4. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ,  չամիչ, չտես, չկամ, չարիք:

5. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել

Լրացուցիչ աշխատանք (տանը) 
1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել,  բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել,   զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

2.Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբումվերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ(գիտ), գետ


14.10.2024

Աշխատանք դասարանում 

 Մայրենիի ֆլեշմոբ։  Առաջադրանքների քննարկում։

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:


ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:


11.10.2024

Աշխատանք դասարանում 

Մայրենիի ֆլեշմոբ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատանք անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․

09.10.2024

Աշխատանք դասարանում 

1. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, զվարթաձայն, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

2. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

2. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկանչարագույժ:
Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:

3. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել...(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) ... (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

07.10.2024

Աշխատանք դասարանում 

1. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:
Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:
2. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ...:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն...:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ..:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

Բառերն ըստ կազմության լինում են... և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են...ներն ու ...ները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը...են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը... են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք...:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:
2. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:
3. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

04.10.2024

Աշխատանք դասարանում 

Աշխատանք անհատական նախագծերով՝
  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․․
Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ամբողջացնել և լրացնել անհատական նախագծով աշխատանքը։ 
Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։ 

02.10.2024

Աշխատանք դասարանում

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

2. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:


Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն

30.09.2024

Աշխատանք դասարանում

1. Ընդգծված արտահայտությունները, բառերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կենդանիների

համար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս

այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

2. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:


Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքիկամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-
Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):

4. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը …:
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:
Դուրսը քահանա, ….:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ….:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է:
2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Դող, զատիկ, համար, բազուկ:


27.09.2024

Աշխատանք դասարանում

Աշխատել անհատական նախագծերով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Այլ, առաջարկեք․․

Լրացուցիչ աշխատանք (տանը)



25.09.2024

Աշխատանք դասարանում

1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

 

2. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության...(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին...(պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ...(մղեց, դրդեց) այդ արարքին:

...(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

բ) Աղքատ, խեղճ:

գ) Գույն, երանգ:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

3.Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):

Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն:

23.09.2024

Աշխատանք դասարանում

1. Անհատական նախագծերի ներկայացում։

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վեր.ապես նրանք  հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նոր.ը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  եր.ում էին: Արշավախմբի  .րոնումները ցն.ող  ար.ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա.ն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Շատ կոպիտ դեմք ունի:

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները լռեցին:

Ափսեները դրեց պահարանում:

Եկավ ու իր օրենքը  դրեց:

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

    2. . Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

    Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

    Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

    3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

    Օրինակ՝

    - Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

    - Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:


    Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

    Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

    Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

    Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

    - Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

    20.09.2024

    Աշխատանք դասարանում

    Անհատական նախագծերի ստեղծում 

    Ինչպե՞ս կազմել նախագիծ․ նախագիծը պետք է ունենա՝

    • Վերնագիր
    • Ժամանակահատված
    • նպատակ
    • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
    • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
    Առաջարկվող ուղղություններ՝
    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
    • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
    • Այլ, առաջարկեք․․․
    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    • Ավարտել, ամբողջացնել անհատական նախագծի ձևակերպումը և նախագծային աշխատանքը։
    • Շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքների ավարտում։ 

    18.09.2024

    Աշխատանք դասարանում

    1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

    Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

    Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես ... լիներ:

    Գլորվում էր ... լանջով:

    Ձայնն էլ խզված էր ու ...:

    Առանց ... լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

    Դու ... անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

    ... ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

    Միանգամից ... է ու կպչում գործի:

    2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

    Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ , առօրյա:

     

    Այնքան շատ են ... ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

    Դե՛, ցո՛ւյց տուր ..., թող տեսնեն, թե ինչեր ես անում:

    ... ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

    ... մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

    ... խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

    Հեթանոսական ... տեղում է կառուցվել այս տաճարը:

    Շատ ... մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

    3. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

     

    Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:


    Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն... ֆիլմերն ու նկարները կտեսնես:

    ... այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

     Մթության մեջ ...' տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

    Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում...երդումդ,... ինքդ քեզ:

    ...հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

    Ձեռքերը ... դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

    4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

     

    Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա էլ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

     

    Ջորդանո Բրունոն ամբող. ութ տարի բան.ում մնաց: Սուրհայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

    2.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

     

    Պատկերացրեք, որ  .րկրի վրա մեզ  հետ  մ.սին ապրում են .ակներ,  որոնց 

    կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղա. որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասում: Այդպիսի յուրաքանչ.ր .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ը ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մե. տար.րինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. կլինեն:

    3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

    Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.ը Սուր. Խաչի տաճարն էր

    Բ.ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվա.քի համար: Գագիկ թա.ավորը  մինչ. անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ա. թամար: Տաճարի շինվա.քի  համար օ.տագործվեց ավելի քան երկու հար. ուր լիտր կաթ: Պատերը զար.արված էին բար.րաքանդակ   պատկերներովորոնց մե. Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար.որ  տն.րիություն .երը եր.ում էին:

     

    16.09.2024

    Աշխատանք դասարանում

     Անհատական նախագծերի քննարկում, լրացում։

    1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

    Սիրտն անհանգստությունիցու կարծես մի պահ կանգ առավ:

    (թրթռալ,թռվռալ)

    Ամբողջ օրը խաղաց ուև միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

    Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ունրան: (գռգռալ, գրգռել)

    Քարերըիջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

    2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

    Իր անկյունում նստած՝էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

    Սիրտըէր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

    Իրենց ձյունափառ գագաթները երկինք ենու սպասում են: (կարկառել, կռկռալ)

    Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

    Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

    Անմիտ ու անշնորհքես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

    3.  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

    Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

    Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1.  Կետերը փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

    Երթ.եկել, .ա, նա., անձր.աբեր, առ.տուր, ոսկ.արս, գեր.աճառ, դափն.վարդ, ար.ելա.րոպական, ս.ագրել, .րոպական, հ.ասպառ, ուղ.ճար, ուն.որ:

    2.Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

         Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

         Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

    3. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

    Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.պրոպ, հա.բերություն, ա.փառունակ, ա.պատեհ։

      13.09.2024

      Աշխատանք դասարանում 

      Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբ։  Առաջադրանքների քննարկում։ 

      Անհատական նախագծերի ստեղծում 

      Ինչպե՞ս կազմել նախագիծ․ նախագիծը պետք է ունենա՝

      • Վերնագիր
      • Ժամանակահատված
      • նպատակ
      • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
      • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
      Առաջարկվող ուղղություններ՝
      • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
      • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։
      • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
      • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
      • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
      • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
      • Այլ, առաջարկեք․․․

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      • Ամբողջացնել դասարանում ձևակերպած նախագիծը,
      • Ներկայացրե՛ք որևէ  աշխատանք՝ ըստ ձեր նախագծի։ 

      11.09.2024

      Աշխատանք դասարանում

      1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրվածև սխալներն ուղղի՛ր:

       

      Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

      Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

      2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

       

      Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

      Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուրդադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

      3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

      Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ...............:

      4. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

      Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ........:

      5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

      ... տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

      Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլորու դուրս եկավ: (անօդ, անոթ)

      Տղայի աղմկոտ ու անհանգիստվախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

      Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքիբարձր պահելու համար: (վարկ, վարք)

      Լրացուցիչ աշատանք (տանը)


      09.09.2024

      Աշխատանք դասարանում

      Հուլիս ամսվա ֆլեշմոբ,

      Լրացուցիչ աշատանք (տանը)

      Օգոստոս ամսվա ֆլեշմոբ

       Սեպտեմբերի 2- 6 

      Տնային և դասարանական աշխատանքներ 

      ,,Ուսումնական ամառ,, նախագիծ

      Հուլիս ամսվա ֆլեշմոբ,

      Օգոստոս ամսվա ֆլեշմոբ

      Անհատական նախագծերի ձևակերպում ։ 


      Комментариев нет:

      Отправить комментарий