20.03.2025
Աշխատանք դասարանում
18.03.2025
Աշխատանք դասարանում
Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից
13.03.2025
Աշխատանք դասարանում
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, -
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, - երկաթաթ— թռչուն, -
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, -
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, -
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, -
Երբեք,
Երբեք,
Երբեք…
Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. -
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե -
Քամին,
Աշնան քամին…
11.03.2025
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Չարենցի ,,Ռուբայիները,,
1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։
2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։
06.03.2025
Աշխատանք դասարանում
04.03.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Չարենց․ Տաղ անձնական
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, մեկը քո ընտրությամբ սովորի՛ր անգիր:
Փորձի՛ր մեկնաբանել ընտրածդ բանաստեղծությունը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ։
27.02.2025
Աշխատանք դասարանում
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Զարկերի տակ չար բախտի,
Դեպի լույսը մեր ուխտի։
25.02.2025
Աշխատանք դասարանում
Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը:
Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Բալլադում պատմական կերպարներ կա՞ն:
20.02.2025
Աշխատանք դասարանում
Թումանյանի հոդվածները՝ Խոսք սկսնակ բանաստեղծներին։
18.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Թումանյանի ,,Աներևույթ թագավորությունը,, հեքիաթը ։
Ներկայացրո՛ւ հեքիաթի գաղափարը, դուրս գրի՛ր այդ գաղափարը ցույց տվող հատվածները։
Գրի՛ր քո կարծիքը հեքիաթի վերաբերյալ։
Անհասկանալի բառերը դուրս բերել, բառարանի օգնությամբ բացատրել։
13.02.2025
Աշխատանք դասարանում
Տերյանական ընթերցումներ
11.02.2025
Աշխատանք դասարանում
Տերյանական ընթերցումներ
06.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան, բանաստեղծությունների ընթերցում քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
03.02.2025
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ:
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, , ,,Իջնում է հուշիկ,, :
Լրացուցիչ աշխատանք (տանը)
,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий