Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագծերը.
1. Շարունակել ենք ,,Արևիկ,, թարգմանչական բլոգի աշխատանքները, հրապարակել ենք մի շարք թարգմանություններ.
2. Կազմել եմ ճամբարային նախագծեր. Թղթե թատրոն, Բանավեճի ակումբ:
3. Կազմել և սովորողներին եմ ուղարկել առցանց ուսուցման նախագիծը, ընթերցանության նյութերը:
4. Սովորողների հետ դիտել եմ Քնարիկ Ներսիսյանի ,,Արդ, քանզի սկսեցի խոսել քեզ հետ,, ներկայացումը, որը լուսաբանել ենք ենթակայքում:
5. Մի խումբ սովորողների հետ մասնակցել ենք մամլո ասուլիսին, մեր հարցերն ենք ուղղել Վրաստանի դեսպանին, և լուսաբանել ենք հանդիպումը:
6. Դպրոց-պարտեզի լրագրողների խմբի հետ շարունակել ենք լրատվական աշխատանքը:
7. Շարունակել ենք ,,Իմ գրադարանը,, նախագիծը, սովորողներն իրենց բլոգներում ամփոփել են նախագիծը և ներկայացրել ընթերցած գրքերը:
8. Դեկտեմբերի 22-ին 7-րդ դասարանի սովորողների հետ հանդես ենք եկել երաժշտական նախաձեռնությամբ՝ երգել ենք Ռուբեն Հախվերդյանի ,,Ձյուն,, երգը:
9. Շարունակվել են սովորողների անհատական նախագծերը, հետևել եմ ընթացքին,ուղղորդել:
10. Իրականացրել եմ ,,Ամանորի ուսումնական նախագիծ,,-ը, ծանոթացել ենք ամանորյա ավանդույթներին, ծեսերին, կարդացել ենք Վ. Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը, Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքը և այլ ամանորյա պատմություններ: Վերլուծությունները կարող եք տեսնել սովորողների բլոգներում:
11. Սովորականի պես մասնակցել եմ Գրական ակումբի և Անգլերենի ակումբի պարապմունքներին:
Комментариев нет:
Отправить комментарий