Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Նպատակը՝
- օգնել սովորողներին ընդլայնել սեփական հայացքները, մշակել բանավոր խոսքը,
- զարգացնել քննադատողական-վերլուծական մտածողությունը,
- սովորողի մոտ զարգացնել ինքնակազմակերպման, նախաձեռնելու հատկանիշներ։
- Ընտրել թեմաներ,
- Քննարկել, վերլուծել, արտահայտվել ազատ՝ անհատական և խմբերով,
- Կիրառել ,,Սովորող սովորեցնող,, մեթոդը՝ թույլ տալով բանավեճի կազմակերպիչ նախաձեռնող դառնալ սովորողին,
- Փորձել սեփական կարծիքը ներկայացնել հիմնավորված,
- Քննարկումներից, բանավեճերից նկարահանել հատվածներ, ներկայացնել տեսանյութերի տեսքով,
- Բլոգներում գրառումներ նախագծի արդյունավետության հետ կապված։
Արդյունքը՝ սովորողների մոտ կզարգանա քննադատական մտածողությունը, գրագետ արտահայտվելու կարողությունը։
Արդյունքներ՝
Հոդված ,,Դպիր,, ամսագրում ․ Բանավեճը՝ աշխարհայացքի ձևավորման ճանապարհ
Բանավեճերի կազմակերպիչ-սովորողների լուսաբանումները՝
- Արհեստական բանականությունը և նրա ազդեցությունը․ Դանիել Խալափյան,
- Պե՞տք է մարդուն դատել անցյալի սխալների համար, թե՞ ոչ․ Դանիել Խալափյան,
- Արդյո՞ք քննությունը ճիշտ ձև է սովորողի գիտելիքը ստուգելու համար, թե՞ ոչ․ Դանիել Խալափյան,
- Արդյո՞ք 18 տարեկանը չափահաս է․ Դանիել Խալափյան,
- Արհեստական բանականություն․ Հայկ Մամյան,
- Չափահասության տարիք․ Հայկ Մամյան
- Հնարավո՞ր է քննությունների միջոցով սովորողին ճիշտ գնահատել․ Հայկ Մամյան,
- Անցյալի սխալների ազդեցությունը․ Հայկ Մամյան,
- Արդյո՞ք պետք է պահպանել հին ավանդույթները․ Ավետ Ամիրյան
- Արդյո՞ք կարևոր է, որ ուսուցիչը լինի բարի, քան խիստ․ Ամիրյան Ավետ
- Սպո՞րտ, թե՞ արվեստ․ Ավետ Ամիրյան,
- Դպրոցական համազգեստի անհրաժեշտությունը․ Վիկտորիա Մելիքյան,
- Արդյո՞ք պետք է պահպանել ավանդույթները․ Էրիկ Սայունց
- Բարի՞, թե՞ խիստ ուսուցիչ․ Էրիկ Սայունց։
Մասնակից սովորողների պատումները, կարծիքը բանավեճերի մասին՝
Թեմա 1` Դպրոց, դպրոցական կրթություն, ընտանիք
- Ի՞նչ չափի պետք է լինի ծնողների տված գումարը դպրոցականներին, դրա վտանագները։
- Ծնողները պե՞տք է պատասխանատվություն կրեն երեխաների սխալների համար։
- Դպրոցում պե՞տք է արգել ֆեյսբուք, ինստագրամ, յութուբ սոցիալական ցանցերի օգտագործումը։
- Ռուսերենը և անգլերենը, որպես պարտադիր լեզու, պե՞տք է լինեն ծրագրի մեջ։
- Ավելի արդյունքվետ է հանրակրությո՞ւնը, թե՞ ինքնակրթությունը։
- Դպրոցում պե՞տք է լինեն ընտրությամբ առարկաներ։
- Երեխաները պետք է ունենան որոշումներ կայացնելու իրավունք։
- Դպրոցական սննդի ցուցկաը պետք է կազմի սննդաբանը։
- Պետք է արգելվեն հեռախոսները դպրոցում։
- Դպրոցում կարգուկանոնի համար անհրաժեշտ են վերահսկող տեսախցիկներ, թե՞ դրանք անձի իրավունքների խախտում են։
- Օնլայն ուսուցումը առկա ուսուցումից ավելի արդյունավե՞տ է։
- Բոլոր դպրոցները պե՞տք է իրականացնեն երաժշտական և արվեստի կրթություն։
Թեմա 2` Շրջակա միջավայր
- Մեղավո՞ր են մարդիկ գլոբալ տաքացման խնդրում։
- Գերբանկեցումը շրջակա միջավայրի համար վտա՞նգ է։
- Պե՞տք է չափահասության սահմանը դարձնել 15 տարեկանը։
- Պե՞տք է արդյոք գործեն կենդանաբանական այգիները։
- Գրաֆիտին կարո՞ղ է դառնալ բարձրակարգ արվեստ։
- Տեխնոլոգիական զարգացումն ազդում է մարդկանց վրա։
- Տեխնոլոգիաները մարդուն դարձնում են ավելի խելացի, թե ավելի տգետ։
- Սոցիալակն ցանցերը բարելավե՞լ են մարդկային հարաբերությունները։
- Մեծ քաղաքներում պե՞տք է արգելել ավոտմեքենաների անընդհատ օգտագործումը։
- Պե՞տք է ընդհանրապես արգելել պլաստիկ իրերի , տոպրակների օգտագործումը։
- Կրկեսներում պե՞տք է արգելվի կենդանիների ելույթները։

Комментариев нет:
Отправить комментарий