- Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում։ Բոլոր հեքիաթներում թագավորի գահը ժառանգում է ոչ թե ավագ, այլ կրտսեր տղան, ով ամենախելացին է, ճարպիկը, ուժեղը, հաղթահարում է մի շարք փորձություններ և գրեթե միշտ անտեսված է։ Աշախատանքը նախատեսում է հայ և այլ ժողովուրդների հեքիաթներում այս ընդհանրության ուսումնասիրում։
- Դեռահասների համար հրատարակվող նորաձև , ժամանակակից գրքեր․ դրանց տարածման պատճառները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են ձեռք բերել հատուկ դեռահասների համար գրվող սիրավեպերը։ Աշխատանքը նախատեսում է այս ուղղության ուսումնասիրություն, այդ թվում՝ հայտնի հեղինակներից մի քանի գրքի ընթերցում, արդյոք նման գրքերը զարգացնում են գրական ճաշակ, ի՞նչն է նպաստում դրանց լայն տարածմանը և այլն։
- Բարին և չարը գրականության մեջ։ Գրականությունը կյանքի արտացոլումն է, երբեմն այլաբանորեն, երբեմն՝ շատ ուղիղ։ Աշխատանքը նախատեսում է գրական տարբեր ժանրերում, ստեղծագործություններում բարու և չարի արտացոլման/ ներկայացման առանձնահատկությունների ուսումնասիրություն և ներկայացում։
- Ազգային մտածելակերպի, մենթալիտետի պատկերումը ստեղծագործություններում։ Ազգային գրականությունը արտացոլում է նաև ազգային մտածողությունը։ Աշխատանքի նպատակն է տարբեր ժանրերից ընտրված ստեղծագործություններում ցույց տալ ազգային մտածելակերպի արտացոլումը։
- Գրաքննությունը և գրականությունը։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ է գրաքննությունը, ինչքանով է խիստ գրաքննության առակայությունը նպատասում գրականության զարգացմանը կամ սահմանափակում այն։
- Ժամանակակից բեսթսելլերների ուսումնասիրություն դասական գրականության համատեքստում։ Աշխատանքի նպատակն է առանձնացնել ժամանակակից բեսթսելլեր համարվող մի քանի ստեղծագործություն և քննել դրանք համաշխարհային գրականության համատեքստում։
- Ժամանակակից բեսթսելլերներ․ իրական գրականությո՞ւն, թե՞ լավ մարկետինգ։ Վերջին շրջանում շատ են թարգմանվում ժամանակակից գրողների ստեղծագործություններ, որոնք համաշխարհային բեսթսելլերներ են համարվում։ Արդյոք բեսթսելլերը կարող է համարվել իրական գրականություն, թե՞ լավ մարկետինգի արդյունք է։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել վերջին տարիներին բեսթսելլեր համարված գրքերը՝ արժեքավոր գրականության համատեքստում։
- Ժամանակակից երգերի տեքստերը․ պոեզիա՞, թե՞ հակապոեզիա։ Անընդհատ ստեղծվում և ճանաչում են ձեռք բերում նոր երգեր, նոր երաժշտական խմբեր։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել վերջին տարիներին հայտնի դարձած երգերի բառերը՝ իրական պոեզիայի տեսանկյունից։
- Ժամանակակից հեռուստատեսային շոուների, հաղորդումների ազդեցությունը ժամանակակից մարդու բառապաշարի վրա։ Այն, ինչ հրամցվում է քաղաքացուն հեռուստատեսությամբ կամ սոցցանցերով, թողնում է իր ազդեցությունը։ Ի՞նչ են դիտում ՀՀ-ի քաղաքացիները հեռուստացույցով, ի՞նչ շոուներ, հաղորդումներ, սիթքոմեր են հեռարձակվում հանրային ալիքներով։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, թե հեռուստատեսային հաղորդումները ինչպես են փոխում մարդականց բառապաշարը, ի՞նչ ազդեցություն են թողնում ժամանակակից հայ մարդու լեքսիկոնի վրա։
- Բնության նկարագրությունները գրականության մեջ։ Տարբեր գրական ժամանակատվածներում բնության նկարագրության առանձնահատկությունները՝ որպես խորհրդանիշ կամ փոխաբերություն։
- Գրական կանոններ և նրանց էվոլուցիան։ Ինչպես է փոխվել ,,դասական,, հասկացությունը, և ինչպես է դա ազդում ժամանակակից գրականության վրա։
- Տեխնոլոգիական զարգացման ազդեցությունը կրթության վրա։ Ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում դպրոցական և համալսարանական կրթությունը։
воскресенье, 15 сентября 2024 г.
Հետազոտական աշխատանքներ ․ 2024-2025 ուստարի
Հետազոտական աշխատանքի թեմաներ՝
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий