1. Ո՞ր բառն է շարքում «օտար» ։
Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։
Զնգոց, ջնջոց, թրջոց,
կրակոց, փողոց։
2. Վերականգնի՛ր բառերը՝ զարե, մտացկրո,
նղասե, ատմիտ
3. Նախադասություններում սխալ գործածված բառեր կան, գտի՛ր և ճշտի՛ր։
Նյարդերը տեղիք տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։
Ընկերոջն առաջարկեց դիտարկել իր արած լուսանկարները։
Նա մանրակրկիտ պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։
4. Հայերենում «փարոս», «փիլիսոփա», «դափնի» բառերը փոխառվել են հունարեն «ֆարոս», «ֆիլիոսոֆոս», «դաֆնե» բառերից։ Ինչո՞ւ են բոլոր փոխառվել փ տառով , եթե հայերենն ունի ֆ տառը։
5. Ի՞նչ կմնա , եթե «հինգերորդ» բառից հանես «պարարտը» և «վաղեմին»։
6. «Մարտիրոս», «վարուժան», «կարապետ» անունները գրված են փոքրատառ, ինչո՞ւ։
7. Յուրաքանչյուր շարքից առանձնացրո՛ւ մեկ բառ և բացատրի՛ր օրինաչափությունը։
Ա․ Տհաճ, տնօրեն, տաճար, տկլոր։
Բ․ Գերմաներեն, գերյալ, գերհոգնել, գերան։
Գ․ Հազվագյուտ, հանրօգուտ, ամենաշուտ, թփուտ։
8. Լուծի՛ր խնդիր-փոխուկները։
Ա․ մի^րգ +վերջածանց
Բ․ բազում ) +1+ կերակուր,,,,
Գ․ 4000 + հաճելի,,, + վերջածանց։
9. Տրված
ասացվածքներից ո՞րն է արևմտահայերեն։ Բացատրի՛ր ասացվածքը։
Ա․ Լավ է կոյր աչօք,
քան կոյր մտօք:
Բ․ Եթէ կռնակ ունիս,
բեռ բեռցնող շատ կ'ըլլայ։
10. Կուսակալ, քառակուսի, մեկուսի, կուսակցական, տարակուսել բառերում ո՞ր արմատն է կրկնվում և ի՞նչ է նշանակում։ Կարող ես օգտվել արմատական բառարանից։
Ընթերցել ստեղծագործությունները, գրավոր ներկայացնել ստեղծագործությունների ասելիքը, գաղափարը և սեփական կարծիքը գաղափարի վերաբերյալ։
Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակ
Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:
Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:
Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:
Աշխարհը և մենք
Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Комментариев нет:
Отправить комментарий