Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 17-19
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ հունվարի 17-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից,
Վերադարձ՝ հունվարի 19-ին,մինչև 17:00, Մայր դպրոց ։
Երթուղի՝
Մեկնում՝ Երևան- Արուճ-Թալին-Մաստարա-Ազատան-Գյումրի ։
Վերադարձ՝ Գյումրի-Ազատան-Ջրափի-Երերույք- Արմավիր -Վաղարշապատ-Երևան ։ Ջրափից մինչև Երազգաորս, շուրջ 30 կմ անընդմեջ դիտակետում Ախուրյանի ջրամբարն է։
Գիշերակացը՝ Ֆանտան հյուրատուն
- Ազգագրական ստուգատես․ ազգագրությունը Գյումրիում․ ուսումնասիրություններ, 1. Գյումրու մշակույթը, ավանդույթները, արհեստները . ուսումնասիրում ենք Ձիթողցոնց թանգարանում,
- Այցելություն արհեստանոցներ' վարպետ Արտակի արհեստանոց (զարդեր պարկուճներից), հոլերի արհեստանոց (Արսեն Վարդանյան), դարբնոց (տվյալները պետք է ճշգրտվեն),
- Հումորային պատմություններ Գյումրիից, անեկդոտների պատ,
- Դդմագովք . ավանդական ղափամայի պատրաստում,
- Ձմեռային մարզական խաղեր. ձնագնդի, ձնային խաղեր ,,Շատրվանների,, այգում։
Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ
- Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
- Մաստարայի եկեղեցի
- Արուճի եկեղեցի
- Երերույքի տաճար
- Ջրափիի եկեղեցի
- Քայլք Գյումրիում՝ երթուղի՝ Վարդանանց հրապարակ-Սուրբ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիներ- Հոկտեմբեր կինոթատրոն-Լոդկա շենք-Ճրճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ-Կլկլանի բաժակ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց-,,Վառեմ-մարեմ,, պատշգամբ-Օժիտի շենք։
- Թանգարաններ՝ Ձիթողցոնց թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան
- Արհեստանոցներ՝ այցելություն վարպետ Արտակի արհեստանոց․ պարկուճներից զարդեր։
Եղանակը՝ այստեղ
Նախապատրաստական աշխատանք
- Գյումրու հետ կապված լեգենդների, անվան բացատրության հետ կապված պատմությունների ուսումնասիրություն,
- Գյումրու ֆայտոնները
- Ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն
- Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
- Գյումրեցիների ավանդույթները
- Տեղեկություններ այցելվող վայրերի մասին
- Գյումրի՝ ֆիլմերի հետքերով։ Գյումրիում նկարահանված հետաքրքիր ֆիլմեր։
Կրթական փոխանակումներ՝
Այցելություն Արամ Գալստյանի անվան մարզադպրոց։ Մարզիչ՝ ընկեր Արտակ,
- շրջայց դպրոցում, ծանոթություն,
- բասկետբոլի ընկերական խաղ
Ծրագիր ՝ ըստ օրերի
Հունվարի 17
09:00` մեկնում
11:30` կանգառ Արուճում, այնուհետև՝ Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցում, ընդմիջում,
14:00` կանգառ Մաստարայում,
15:00` Ժամանում Գյումրի, կրթական փոխանակումներ, ընկերական բասկետբոլային խաղ , այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան,
17: 30` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիք
18:30' Դդմագովք, ավանդական ղափամայի պատրաստում,
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր
22: 30` քուն
Հունվարի 18
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
10: 30` քայլք Գյումրիում՝ ըստ երթուղու,այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան
15:00` ընդմիջում
16:00` քայլք Գյումրու հրապարակում, Աբովյան, Վարպետաց փողոցներում, զրույցներ գյումրեցիների հետ, այցելություն Արտակ Թադևոսյանի արհեստանոց, այցելություն հոլերի արհեստանոց,
18:00` վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, վիկտորինա
22: 30` քուն
Հունվարի 19
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ, իրերի հավաքում
11:00` Այցելություն Ձիթողցոնց թանգարան
12:00` Ջրափի
13:00` Երերույքում ընդմիջում
մինչև 17:00 վերադարձ։
Նախահաշիվ
Մեկ սովորողը եռօրյա ճամփորդության ուղեգրի համար վճարում է 17.000 դրամ։
- Գիշերակացը՝ 8000 / 80.000
- Տրանսպորտ՝ 4000 120.000/ մի մասը կրթահամալիրի աջակցությամբ
- Սնունդ՝ 4500 /90.000 /
- Թանգարանի տոմսեր, էքսկուրսավարի ծառայություն` 500/ 10000
Տրանսպորտ՝ 60 DA 077, 20 տեղ
Վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան
Անհրաժեշտ իրեր՝
- ճանապարհի համար օարապահիկ՝ բրդուճներ, ջուր,
- հարմար ուսապարկ, տաք կոշիկներ,
- անհատական ճամփորդական սպասք,
- տաք հագուստ, փոխնորդ հագուստ, հողաթափ,
- հիգիենայի պարագաներ,
- ձեռնոց, գլխարկ։
Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդությունը ներկայացնող պատումներ, տեսանյութեր։
Մասնակիցներ՝
.jpg)
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий