вторник, 6 января 2026 г.

Հեղինակային կրթական ծրագիրը Հետազոտական վարժարանում․ ներկան և ապագայի հեռանկարները

Գրախոսություն
Սովորող՝ Դավիթ Մուրադյան
Հետազոտական աշխատանքի թեմա՝ Հեղինակային կրթական ծրագիրը Հետազոտական վարժարանում․ ներկան և ապագայի հեռանկարները

Աշխատանքը ծավալուն է  և համապարփակ։ Հետազոտական աշխատանքի կառուցվածքային առանձնահատկությունը պահպանված է։ 
Ներածությունում խոսել է աշխատանքի թեմայի մասին, տվել կառուցվածքը։ Հստակ ձևակերպված են խնդիրները, ինչը քիչ աշխատանքներում է հանդիպում։ Աշխատանքի նպատակը ևս նշված է։ Լավ է, որ խնդիրները և նպատակները տրված են առանձին՝ հստակ ձևակերպմամբ։ Անդրադրձել է թեմայի արդիականությանը՝ նշելով, որ ժամանակակից փոփոխվող աշխարհում կրթական համակարգի շարունակական արդիականցումը կարևոր է։ Ներածությունից պարզ է դառնում, որ աշխատանքի հեղինակը լավ պատկերացնում է թեմայի նշանակությունը, կարևորում է կրթության ժամանակակից և փոփոխվող լինելը։ Կարծում եմ՝ ներածության մեջ չափազանց շատ են մեջբերումները․ տարբեր փիլիսոփաների, հայտնի մարդկանց մտքերի ընտրանին կրթության վերաբերյալ թեմայի շուրջ է, բայց ,,Ներածության,, մեջ ուղղակի ծավալ է ապահովում։ 

Գլուխ առաջին՝ Եզրույթաբանություն
Այս գլուխը շարադրված է մի շարք իրավական փաստերի հիման վրա և խիստ վարչական ոճի է, ինչն ,իհարկե, աշխատանքի դեպքում առավելություն է։ Տրված են ,,Հեղինակային կրթական ծրագիր,, և ,,Պետական այլընտրանքային,,  եզրույթների/ծրագրերի սահմանումները, մեկնաբանությունները։  Եթե տեքստն ուղղված է բոլորին՝ ծնողին, սովորողին, այլ շահառուների, կարծում եմ՝ ավելի մանրամասն ու պարզ մեկնաբանության կարիք կա։ 

Գլուխ երկրորդ՝  Կրթության նշանակությունը և դրա հասանելիության մարտահրավերները ժամանակակից աշխարհում և ՀՀ-ում
Այս գլխում հեղինակն անդրադարձել է կրթության հասնելիության մարտահրավերներին՝ բավականին լայն ուսումնասիրություն կատարելով, քանի որ նշել է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պարագայում։ Ուսումնասիրությունը հետաքրքիր էր և ընդգրկուն, սակայն , կարծում եմ, այս աշխատանքի պարագայում մի փոքր շեղվում էր բուն թեմայից և կարող է առանձին ուսումնասիրության թեմա դառնալ։ ՀՀ-ում կրթության հասնելիության մարտահրավերների ուսումնասիրությունը հիմնված էր հայտարարությունների և փաստաթղթերի վրա, կարծում եմ՝ այս մասով կարելի էր ավելի գործնական մեթոդ կիրառել՝ հարցում, ուսումնասիրություն, դիտարկում, այլ։ 

Գլուխ երրորդ՝ Հեղինակային կրթական ծրագիր ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում և հետազոտական վարժարանում 
Այս գլխում հեղինակը մանրամասն ներկայացրել է հեղինակայի կրթական ծրագրի կարևոր բաղադրիչները՝ պատմելով դրանց կիրառման և ընձեռած հնարավորությունների մասին։ Ընդգրկված բոլոր ենթավերնագրերը հեղինակային կրթական ծրագրի մեխն են։ Կարծում եմ՝ այս գլուխը ամբողջական է և կարող է անհրաժեշտության դեպքում գործածվել նաև լրացուցիչ նյութ այլոց հեղինակային կրթական ծրագրին ծանոթացնելիս։ 
Հավելվածում առկա նկարները և մեկնաբանությունները լրացուցիչ բովանդակային նյութ են աշխատանքի համար, քանի որ կարծում եմ ավելի պատկերավոր են դարձնում ասելիքը։ 

Աշխատանքում կան բազմաթիվ հղումներ, տողատակեր, ինչը կարծում եմ ավելի վստահելի է դարձնում աշխատանքը, սակայն հետազոտական աշխատանքի ձևաչափը պահաջում է նաև առանձին ,,Գրականության ցանկի,, առկայությունը, ինչը չկար այս աշխատանքում։ 

Հետազոտական աշխատանքի առավելությունները՝
  • Աշխատանքը ծավալուն էր, մանրամասն և լայն ուսումնասիրված։ 
  • Նկատելի է, որ հեղինակը տիրապետում է ընտրած թեմային ամբողջովին։
  • Աշխատանքի հեղինակը շարադրանքում եղել է ազատ և համաձակ՝ վերլուծելով և ուսումնասիրելով փաստեր, ենթադրություններ անելով։ 

Комментариев нет:

Отправить комментарий