понедельник, 28 февраля 2022 г.
воскресенье, 27 февраля 2022 г.
Եռօրյա այցով Գյումրիում
Գյումրին Հայաստանի քաղաքներից երևի ամենահետաքրքիրն ու գրավիչն է իր կոլորիտով, անընդհատ նորացող, զարգացող միջավայրով և յուրօրինակ աշխուժությամբ: Ամենակարևորը այստեղ միշտ շարժում կա, անընդհատ նոր նախագծեր են, նորացվող միջավայր, և միշտ նույն գյումրեցին՝ հումորով, հավեսով, որ հպարտորեն կպատմի իր քաղաքի մասին, ցույց կտա... :
Վերջերս Forbes ամսագիրը 17 ամենագեղեցիկ վայրերի թվին է դասել նաև Գյումրին, իսկ թե ինչն է այդքան գրավիչ և գեղեցիկ Գյումրիում, փորձեցինք պարզել մեր երեք տպավորիչ օրերի ընթացքում:
Նախ Գյումրիում շատ ենք եղել, և մեր, նաև սովորողների առաջ խնդիր էր դրված գտնել այն վայրերը, որտեղ չենք եղել, բացահայտել Գյումրին այլ տեսանկյունից: Եվ որպես ուղղություն ընտրեցինք արվեստները և արհեստները:
Եռօրյա ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ առավոտյան ուսումնական ժամերգությամբ:
пятница, 25 февраля 2022 г.
среда, 23 февраля 2022 г.
Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները
Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։
․․․Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր
воскресенье, 20 февраля 2022 г.
среда, 16 февраля 2022 г.
Մանակավարժական ճամբար . նախագիծ
Վայրը՝ Ծաղկունք գյուղ
Նախատեսվող ժամանակահատվածը՝ մարտի 21-25
Մասնակիցներ ՝
·
«Գագարին» նախագծի հանրակրթական դպրոցների դասավանդողներ,
·
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ,
·
«Բլեյան» բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատությունների դասավանդողներ,
· Այլ ցանկացողներ, նախագիծը բաց է:
вторник, 8 февраля 2022 г.
Տերյանի ծննդյան օրը՝ տերյանական ընթերցումներով
Օրը, ժամը՝ փետրվարի 9 , 12:00
Վայրը՝ Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ , այլ ցանկացողներ
Նպատակը՝
- Տերյանական ստեղծագործությունների ընթերցում, տարածում
- Տերյանի ծննդյան օրը՝ տերյանական ընթերցումներով:
Ընթացքը, իրականացում ՝
Տերյանական ընթերցումներ Մանկական այգում
Օրը՝ փետրվարի 10, 12: 30
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատրիք սովորողներ
Նպատակը՝
- Տերյանական ստեղծագործությունների ընթերցում
- Տերյանական ստեղծագործությունների տարածում
- Տերյանը՝ քաղաքում
понедельник, 7 февраля 2022 г.
Բառարանագրության ֆլեշմոբ
Ավանդաբար Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կազմակերպում ենք բառարանագրության ֆլեշմոբ: Ստորև ներկայացված են սովորողների կատարած աշխատանքները.
Տերյանական բառերի բացատրական բառարաններ
воскресенье, 6 февраля 2022 г.
Տերյան . միասնական ընթերցման ստեղծագործություններ
1. Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Հանրակրթական արևմտահայերեն. կլոր սեղանի լուսաբանում
ՀՀ Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները:
Չնայած վերջերս արվող այս հայտարարություններին, պետք է փաստել, որ կրթահամալիրի և արևմտահայերենի կապը, մշտական գործունեությունը տարիներ ի վեր սկսված գործընթաց է՝ տարաբնույթ նախագծերով, հատկապես վերջին տարիներին սփյուռքահայ և արևմտահայերեն լեզվի կրող սովորողների մեծ հոսքով, բազմապիսի մշակութային այցելություններով, սփյուռքահայ կրթօջախների հետ կապով և այլն:
суббота, 5 февраля 2022 г.
Արվեստի և արհեստի քաղաք Գյումրին. ճամփորդական նախագիծ
Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 18-20
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում՝ փետրվարի 18-ին, 09:30:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի, Երևան- Հառիճ-Գյումրի երթուղով,
Վերադարձ՝ փետրվարի 20-ին, մինչև 18:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ Գյումրի- Մաստարա-Թալին-Արուճ-Երևան երթուղով:
вторник, 1 февраля 2022 г.
Փետրվար ամսվա նախագծեր
Ուսումնական նախագծեր
- Կարդում ենք Տերյան
- Կարդում ենք Թումանյան
- Մայրենի լեզվի օրեր
- Բառարանագրության ֆլեշմոբ: Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը:
Ճամփորդական նախագծեր
- Արհեստների և արվեստի քաղաք Գյումրին . եռօրյա ճամփորդություն
- Այցելություն Երևանի պատմության թանգարան
Երկարաժամկետ նախագծեր
- Սովորողների անհատական նախաձեռնություններ
- Պատուհան
понедельник, 31 января 2022 г.
Երևակայության և ներշնչանքի մասին
Հիանալիորեն գիտակցելով թեմայի ողջ բարդությունը, ես չեմ հավակնում ավարտունության, ես կամենում եմ լոկ ուրվագծել` ոչ թե շեշտագծել, այլ ինչ-որ մտքի հանգեցնել:
Ինձ համար երեւակայությունը` հայտնագործությունների ունակության հոմանիշն է: Երեւակայել` հայտնագործել, ներմուծել սեփական լույսի մասնիկը կենդանի խավարի մեջ, ուր կենում են տարակերպ հնարավորությունները, ձեւերն ու մեծությունները: Երեւակայությունը թաքնված կենսական հատվածներին կապ եւ կենսական ակնհայտություն է պարգեւում, այնտեղ, ուր շարժվում է մարդը:
Վիկան գնում է Փարիզ . ճամբարային ներկայացում
Ինչպես միշտ, երբ միևնույն գաղափարի շուրջ հավաքվում են հետաքրքիր և ոգևորված մարդիկ, ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, իսկ ոգեշնչված մտքերը իրականություն են դառնում:
Այսպիսով, սկսվեց մեր հունվարյան ստուգատեսային ճամբարը: Հիմնական նախագիծը, որն արդեն գաղափար էր դարձել մեզ համար, թատերական նախագիծն էր: Իհարկե, այդքան էլ հեշտ չէ թատրոն բեմադրելը, բայց համառության և աշխատասիրության արդյունքում հնարավոր է ունենալ տեսանելի արդյունք: Նախ աշխատեցինք սցենարի վրա, այս անգամ ոչ թե կոնկրետ ստեղծագործություն էինք վերցրել, այլ ամբողջական սցենարը, գործողությունները մենք էինք հորինել, ինչն ավելի բարդ է: Միայն մեկ շաբաթ ծախսվեց սցենարային աշխատանքների, բոլոր տեսարանները հատ -հատ հորինելու, կերպարների վրա աշխատելու ուղղությամբ: Պարտադիր պայման էր, որ դեր պետք է ունենան ջոկատի բոլոր անդամները: Սցենարը կազմելու ամբողջական աշխատանքն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը, իսկ հետո մաս- մաս աշխատեցինք կտորների վրա:
Մարդաբանության մասին ՝ Հասմիկ Սիմոնյանի հետ
Մարդաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկությունը, մարդկանց վարքը և հասարակություններն անցյալում և ներկայում:
Մարդաբանության մասին այսօրվա մարդուն, առավել ևս սովորողին քիչ բան է հայտնի: Հերթական հանդիպումը Հասմիկ Սիմոնյանի հետ հնարավորություն էր նորից ծանոթանալու այս մասնագիտությանը, հետաքրքիր բացահայտումներ անելու:
Նախկինում արդեն հանդիպում ունեցել էինք, խմբի մի մասը ծանոթ էր մասնագետին, աշխատանքային ձևին:
Սկզբում հարցերի միջոցով մի փոքր անդրադարձանք նախորդ հանդիպման թեմային, որը հնարավորություն տվեց նաև ներկաներից նորերին մարդաբանության մասին որոշ գիտելիքներ ունենալ: Այնուհետև նախապես հավաքված պրեզենտացիոն նյութի միջոցով և բերված կմախքների, գանգերի օրինակներով աշխատեցինք ՝ զարգացնելով նախորդ գիտելիքները:
Նախ հասկացանք, թե պեղումների ժամանակ հայտնաբերված մարդկանց ոսկորներին, կմախքներին ինչպես է մոտենում մարդաբանը, ինչ հագուստով, ինչի համար: Ապա բերված նմուշների միջոցով տարբերակեցինք մարդկանց սեռը՝ դիտարկելով կառուցվածքային առանձնահատկությունները: Մասնագետը բացատրեց, թե ինչպես կարելի է որոշել նաև տարիքը, հասկանալ , թե ինչով է զբաղվել նախամարդը, ինչից է մահացել:
Ձմեռային մարզական ստուգատեսով Լեռնանիստում
Ձմեռային ճամփորդությունների հաճելի վայրերից մեկն էլ Լեռնանիստ գյուղն է: Երևանից գտնվում է մեկ ժամվա հեռավորության վրա՝ դեպի հյուսիս: Ձյուն , ինչքան ուզես, լայն տարածություն, մոտակայքում տաք վառարան՝ տաքանալու համար, բարեհամբույր վերաբերմունք աշխատակիցների կողմից, օղակե սահնակներ:
Подписаться на:
Сообщения (Atom)


